Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը

Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը
16.01.2020 | 15:43
Գեր­մա­նաբ­նակ հայ ռե­ժի­սոր ԱՐԹՈՒ­ՐՈ ՍԱ­ՅԱ­ՆԻ «Maestro 95» ֆիլ­մը ցու­ցադր­վել է Գեր­մա­նիա­յի մի քա­նի քա­ղաք­նե­րում, Կիևում, հուն­վա­րին նա­խա­տես­վում է նաև ցուցադ­րու­թյուն Մոսկ­վա­յում, փետր­վա­րին՝ Բեռ­լի­նում: Հա­յաս­տա­նյան ա­ռաջ­նա­խա­ղը տե­ղի ու­նե­ցավ ռե­ժի­սո­րի ծնն­դա­վայ­րում՝ Վա­նա­ձո­րում, երևա­նյան պրե­միե­րան՝ Կի­նո­յի տա­նը: Կի­նո­սի­րող­նե­րի ար­ձա­գան­քը հաշ­վի առ­նե­լով` կազ­մա­կե­պիչ­նե­րը խոս­տա­ցան ևս մեկ ցու­ցադ­րու­թյուն փետր­վա­րին:
Ռե­ժի­սո­րի բնո­րոշ­մամբ՝ «Maestro 95»-ն իր բնույ­թով գե­ղար­վես­տա­կան-փաս­տա­վա­վերագ­րա­կան է՝ հա­մեմ­ված պոե­տիկ էս­սե ֆիլ­մի և ա­նի­մա­ցիա­յի հնարք­նե­րով։ Ֆիլ­մում միա­խառն­ված են տար­բեր ժան­րեր, հետևա­պես ֆիլմն իր ձևա­չա­փով ֆիլմ-կո­լաժ է: Ա­նի­մա­ցիոն տե­սա­րան­նե­րը կա­ռուց­ված են Փա­րա­ջա­նո­վի դեմ­քով, Սո­ֆի­կո Ճիաու­րե­լիի և այլ կեր­պա­րա­յին տիկ­նիկ­նե­րով:
Ֆիլ­մում օգ­տա­գործ­ված են հատ­ված­ներ շուրջ 30 վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մե­րից, այդ թվում՝ Փա­րա­ջա­նո­վի: Շատ կադ­րեր ներ­կա­յաց­վում են ա­ռա­ջին ան­գամ:
«Maestro 95»-ը նկա­րա­հան­վել է Գեր­մա­նիա­յում և Հա­յաս­տա­նում, դե­րե­րում հայ և ար­տա­սահ­ման­ցի դե­րա­սան­ներ են: Փա­րա­ջա­նո­վի դե­րում հան­դես են գա­լիս Ար­գիշ­տի Ար­զու­մա­նյա­նը (մա­նուկ Փա­րա­ջա­նով), Դա­վիթ Խա­չատ­րյա­նը (ե­րի­տա­սարդ Փա­րա­ջա­նով), Գոռ Մար­գա­րյա­նը և Հա­միդ Սաեի­դին (մի­ջին տա­րի­քի Փա­րա­ջա­նով): Մեծ տա­րի­քում Մաեստ­րոն ներ­կա­յաց­ված է իր հար­ցազ­րույց­նե­րով: Ֆիլ­մի նկա­րա­հա­նում­նե­րին մաս­նա­կիո­րեն ա­ջակ­ցել են Գեր­մա­նիա­յում ՀՀ դես­պա­նու­թյու­նը և Մու­թե­զիու­սի ան­վան ար­վես­տի ա­կա­դե­միան:
Ար­թու­րո Սա­յա­նը ա­վար­տել է ԵԹԿ­ՊԻ թա­տե­րա­կան ռե­ժի­սու­րա­յի բա­ժի­նը, ներ­կա­յումս ու­սու­մը շա­րու­նա­կում է Մու­թե­զիու­սի ան­վան ար­վես­տի ա­կա­դե­միա­յում՝ ա­զատ ար­վեստ՝ էքս­պե­րի­մեն­տալ ֆիլ­մե­րի ռե­ժի­սու­րա մաս­նա­գի­տաց­մամբ: Ե­րի­տա­սարդ ռե­ժի­սո­րը հե­ղի­նակ է նաև կար­ճա­մետ­րաժ ֆիլ­մե­րի՝ «Փախս­տա­կան­նե­րի տու­նը», «Հին ա­վարտ, նոր սկիզբ», «Սա­գան» և այլն:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 5306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ