Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իտալիայում կորոնովիրուսով վարակվածների թիվն անցել է 100-ը

Իտալիայում կորոնովիրուսով վարակվածների թիվն անցել է 100-ը
23.02.2020 | 20:20

Իտալիայի Լոմբարդիա նահանգի նահանգապետ Ատիլիո Ֆոնտանան հայտարարել է, որ միայն իրենց շրջանում կա վարակվածության 89 դեպք: 17 մարդ հիվանդացել է Վենետոյում, 2-ը՝ Էմիլի-Ռոմանյեում, 1-ը՝ Պյեմոնտում, Լացիոյում 2 չինացի զբոսաշրջիկի մոտ էլ է հայտնաբերվել կորոնովիրուս: Կորոնովիրուսից մահացել է 2 մարդ: Վարակվածության դեպքեր են գրանցվել Իտալիայի 5 շրջաններում:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ