Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նկա­րիչ­նե­րի ար­տա­գաղ­թը

Նկա­րիչ­նե­րի ար­տա­գաղ­թը
13.03.2020 | 03:22
«Տո­տա­լի­տար հա­մա­կար­գի պար­տադ­րած սոց­ռեա­լիզ­մի կեղծ, հո­գե­զուրկ թե­մա­նե­րին ու ձևե­րին «60-ա­կան­նե­րը» հա­կա­դարձ­վե­ցին ի­րա­կա­նու­թյան խոր­քա­յին ու ա­զատ պատ­կե­րում­նե­րով, փոր­ձա­րա­րա­կան խի­զախ փնտր­տուք­նե­րով»։
Պո­ղոս ՀԱՅ­ԹԱ­ՅԱՆ,
«Հեն­րի Է­լի­բե­կյան-70»

«ԵՐ­ԿԱ­ԹԵ ՎԱ­ՐԱ­ԳՈՒՅ­ՐԻ» ՄԵ­ՏԱՔ­ՍՅԱ ԾՓԱՆ­ՔԸ
ԽՍՀՄ-ը, կաս­կած չկա, տո­տա­լի­տար եր­կիր էր։ Եվ, ի­հար­կե, այս հս­կա կայս­րու­թյու­նը քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հից սահ­մա­նա­զատ­ված էր «եր­կա­թյա վա­րա­գույ­րով»։ Քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հում կեր­պար­վես­տը զար­գա­նում էր բա­զում իզ­մե­րի ներ­քո, սկ­սած աբ­ստ­րակ­ցիո­նիզ­մից և վեր­ջաց­րած սյուր­ռեա­լիզ­մով։ ԽՍՀՄ-ում հի­շյալ իզ­մե­րը գո­յու­թյուն ու­նեին ընդ­հա­տա­կյա կար­գա­վի­ճա­կում, ծա­նոթ էին ա­ռան­ձին կեր­պար­վես­տա­գետ­նե­րի, ո­րոնք էլ մի կողմ դնե­լով սուց­ռեա­լիզ­մի ո­գով նկար­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը, ի­րենք ի­րենց հո­գե­կան բերկ­րանք էին պատ­ճա­ռում տուրք տա­լով աբ­ստ­րակ­ցիո­նիզ­մին, էք­սպ­րե­սիո­նիզ­մին, սյուր­ռեա­լիզ­մին և մյուս ուղ­ղու­թյուն­նե­րին։
Քա­ղա­քա­կիրթ աշ­խարհն ան­ծա­նոթ էր սոց­ռեա­լիզ­մին, ո­րը խոր­հր­դա­հայ կեր­պար­վես­տում մի քա­նի տաս­նա­մյակ գե­րիշ­խող դիր­քե­րում էր։ Հրա­շա­լի, ան­գամ ան­նա­խա­դեպ մի պատ­մա­փուլ էր դա, երբ իշ­խա­նու­թյու­նը գա­ղա­փա­րա­կան մամ­լիչ­նե­րով կա­ղա­պա­րում էր ստեղ­ծա­գոր­ծա­կան ո­գու ան­կաշ­կանդ ա­լե­կո­ծում­նե­րը, միա­ժա­մա­նակ նկար­չին ու քան­դա­կա­գոր­ծին ա­պա­հո­վում էր սո­ցիա­լա­պես, չէր ար­գե­լում նրանց ապ­րել և ա­րա­րել սր­տի կա­մոք։ Տե­ղին է հի­շել, որ սոց­ռեա­լիզ­մը, մաս­նա­վո­րա­պես հայ կեր­պար­վես­տում, ան­թիվ բարձ­րար­ժեք գոր­ծեր է երկ­նել։ Այ­սօր, ի դեպ, մի­ջազ­գա­յին ա­ռա­ջա­տար ա­ճուր­դա­յին տնե­րում խոր­հր­դա­յին սոց­ռեա­լիզ­մի շատ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ շատ բարձր են գնա­հատ­վում։
Այժմ ե­կեք մտո­վի հայ­տն­վենք նախ ար­դյու­նա­բե­րա­կան մի ձեռ­նար­կու­թյու­նում, այ­նու­հետև մի կոլ­տն­տե­սու­թյու­նում, ո­րոնք «ե­րախ­տա­գի­տո­րեն» հա­վեր­ժաց­նում էին բոլշևի­կա-կո­մու­նիս­տա­կան ա­ռաջ­նորդ­նե­րի ա­նունն ու գոր­ծը։ Ռու­սաս­տա­նի սևա­հո­ղա­յին մար­զե­րում հան­դի­պել եմ ող­բեր­գա­զա­վեշ­տա­յին ի­րո­ղու­թյուն­նե­րի։ Տոհ­մա­բու­ծա­կան մի հս­կա կա­յա­նի ճա­կա­տին փակց­ված էր ե­րի­տա­սարդ Լե­նի­նի դի­ման­կա­րը, և ան­վա­նու­մը` «Վլա­դի­միր ՈՒ­լյա­նո­վի ան­վան տոհ­մա­բու­ծա­կան կա­յան»։ Տիար ՈՒ­լյա­նո­վը երբևէ չի զբաղ­վել ա­նաս­նա­պա­հու­թյան բոլշևի­կաց­ման հար­ցե­րով, ող­բեր­գա­զա­վեշտն ակն­հայտ էր։ Ոչ պա­կաս ցն­ցող էր, դի­ցուք, Չե­կա­յի հիմ­նա­դիր Ֆե­լիքս Ձեր­ժինս­կու ան­վան հա­վեր­ժա­ցու­մը` ծնն­դա­տան ան­վան մեջ։
Բայց ե­թե կոլ­տն­տե­սու­թյու­նում, դի­ցուք, կոլ­խո­զի նա­խա­գա­հի գրա­սե­նյա­կի ա­ռաջ ե­լուստ­վում էր Կառլ Մարք­սի բրոն­զա­ձույլ կի­սանդ­րին, ա­պա նույն կոլ­տն­տե­սու­թյան կուլ­տու­րա­յի տու­նը զար­դա­նախշ­ված էր տա­ղան­դա­վոր նկա­րիչ­նե­րի ազ­գա­յին թե­մա­նե­րով ար­ված որմ­նան­կար­նե­րով կամ խճան­կար­նե­րով։ Գի­տաար­տադ­րա­կան ցան­կա­ցած ձեռ­նար­կու­թյու­նում ան­հա­մար էին գիպ­սե քան­դակ­նե­րը, շար­ված ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ար­տադ­րա­մա­սե­րը միա­վո­րող ծա­ռու­ղի­նե­րի եր­կայն­քով։ Դրանք այ­լան­դակ էին, քա­նի որ զանգ­վա­ծա­յին ար­տադ­րու­թյան ար­գա­սիք էին և գե­ղա­գի­տա­կան ճա­շակ ձևա­վո­րե­լու խն­դիր չէին լու­ծում։ Սա­կայն ձեռ­նար­կու­թյուն­նե­րի դահ­լիճ­ներն ու ճա­շա­րան­նե­րը, մար­զա­կան ա­կումբ­նե­րը և մի­ջան­ցք­նե­րը գե­ղար­վես­տո­րեն հա­գե­ցած էին որմ­նան­կար­նե­րով, քան­դակ­նե­րով, կար­պետ­նե­րով և գո­բե­լեն­նե­րով, դե­կո­րա­տիվ ար­վես­տի նմուշ­նե­րով։ Մի խոս­քով, ի­հար­կե, տո­տա­լի­տար հա­մա­կար­գը պար­տադ­րում էր իր գա­ղա­փա­րա­կան կա­ղա­պար­նե­րը, սա­կայն թե՛ տիար Հայ­թա­յա­նի նշած «60-ա­կան­նե­րը», թե՛ նրան նա­խոր­դած խու­սա­նա­վող և դի­մա­զուրկ 40-50-ա­կան­նե­րին, և թե՛ նրան հա­ջոր­դող 70-80-ա­կան­նե­րի ա­զատ շն­չա­ռու­թյան ժա­մա­նակ կեր­պար­վես­տի աս­պետ­նե­րը, շատ կնե­րեք, սա­կայն ըն­կե­ցիկ չէին։
Այս­պի­սով, խոր­հր­դա­հայ կեր­պար­վես­տա­գետ­նե­րը և՛ ստա­լի­նյան ա­պազ­գա­յին բռ­նա­տի­րու­թյան, և՛ խրուշ­չո­վյան ե­գիպ­տա­ցո­րե­նա­յին բթամ­տու­թյան, և՛ բրեժնևյան թավ­շա­մազ բյու­րոկ­րա­տիա­յի պայ­ման­նե­րում լիար­ժեք ստեղ­ծա­գոր­ծել են, շա­րու­նա­կե­լով զին­վո­րագր­վել հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի ա­վան­դույթ­նե­րին։
Ա­հա թե ինչ է գր­ված Երևա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­յի 70-ա­մյա­կի առ­թիվ հրա­տա­րակ­ված շքեղ և բո­վան­դա­կա­լից պատ­կե­րագր­քում. «Գե­ղար­վես­տա-թա­տե­րա­կա­նի ոս­կե­դա­րը»։ Այս­պես են ո­րա­կում ինս­տի­տու­տի տա­րի­նե­րը 70-80-ա­կան­նե­րի շր­ջա­նա­վարտ­նե­րը, ո­րոն­ցից շա­տերն այ­սօր դա­սա­վան­դում են սի­րե­լի բու­հում։ Այդ տա­րի­նե­րին ընդ­հան­րա­պես հայ մշա­կու­թա­յին կյան­քը հա­գե­ցած էր բուռն ու նշա­նա­կա­լի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով»։
Այս­պի­սով, ան­գամ տո­տա­լի­տա­րիզ­մի և սոց­ռեա­լիզ­մի գե­րիշ­խա­նու­թյան օ­րոք հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տը մի պահ վա­րա­նե­լով սոց­ռեա­լիզ­մի պար­տադ­րած գա­ղա­փա­րա­կան կա­ղա­պար­նե­րում, այ­նուա­մե­նայ­նիվ, չէր հայ­տն­վում փա­կու­ղում, ստեղ­ծա­գոր­ծում էր եր­կա­թյա վա­րա­գույ­րի ճեղ­քե­րից լու­սար­ձակ­վող երփ­նա­գիր լու­սանց­քում։
ՍՅՈՒՐ­ՌՈ­ՄԱՆ­ՏԻԶ­ՄԻ ՃԻ­ՐԱՆ­ՆԵ­ՐՈՒՄ
Ցա­վոք, այ­սօր կեն­դա­նի չէ ար­վես­տա­բան, 1992-1998 թվա­կան­նե­րին ՀՆՄ նա­խա­գահ Պո­ղոս Հայ­թա­յա­նը, շատ հե­տաքր­քիր կլի­ներ լսել նրա կար­ծի­քը 2000-ա­կան­նե­րի մա­սին։ Բայց կար­ծում եմ, որ դժ­վար թե փոր­ձա­ռու գոր­ծի­չը դրա­կան ար­ձա­գան­քեր այն ա­մե­նին, ին­չին այ­սօր ա­ռե­րես­վում են կեր­պար­վես­տի հայ վար­պետ­նե­րը, հատ­կա­պես ե­րի­տա­սարդ­նե­րը, ո­րոնց հայ­րե­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ե­րեկ և այ­սօր ան­վա­րան դափ­նեպ­սա­կում են որ­պես ան­կա­խու­թյան սե­րունդ։ Տո­տա­լի­տար հա­մա­կար­գը վա­ղուց է ան­գո, աս­պա­րե­զում տեր ու տնօ­րեն է «Է­լի­տար հա­կա­հա­մա­կար­գը»։ Միա­ժա­մա­նակ ան­հայտ բա­ցա­կա­յող է (այն էլ շատ վա­ղուց) սոց­ռեա­լիզ­մը, ո­րին վս­տա­հո­րեն փո­խա­րի­նել է սյուր­ռո­ման­տիզ­մը։ Սա մի նոր հռ­չա­կա­գիր է, որն ա­վե­տում է ե­րեկ և այ­սօր` եղ­բայր ա­զատ և ան­կախ նկա­րիչ­ներ, լիար­ժեք օգտ­վեք ձեզ շնորհ­ված բարձ­րա­գույն պարգև ա­զա­տու­թյու­նից և ան­դա­մագր­վե­լով զա­նա­զան նկար­չա­կան ա­ղանդ­նե­րի` լքեք հայ­րե­նի­քը։
«Ան­կա­խու­թյան սե­րունդ» նկա­րիչ­ներն ու քան­դա­կա­գործ­ներն այժմ չու­նեն տա­նիք գլխ­նե­րի վերևում, նրանք զրկ­ված են ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­րածք­նե­րից, նրանք կա­մա-ա­կա­մա հույ­սեր են տա­ծում, թե մի հրաշ­քով ար­վես­տա­նոց ձեռք կբե­րեն և լիա­րյուն կն­վիր­վեն ի­րենց գոր­ծին, կապ­րեն և կա­րա­րեն։ Տո­տա­լի­տար հա­մա­կար­գը ա­պա­հո­վում էր նկար­չին և քան­դա­կա­գոր­ծին անվ­ճար ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նոց­նե­րով։ Է­լի­տար կա­խյա­լու­թյու­նը 1991-ից ի վեր սկզ­բուն­քո­րեն չե­ղար­կել է խոր­հր­դա­յին հա­կա­մարդ­կա­յին մո­տե­ցու­մը` նվի­րա­բե­րել ստեղ­ծա­գոր­ծո­ղին ար­վես­տա­նոց։ Բայց չէ՞ որ 1991-ից ի վեր երկ­րի ողջ տն­տե­սա­կան հա­մա­կար­գը ջրի գնով վա­ճառ­վեց իշ­խա­նա­կան հրամ­կազ­մին և վեր­ջի­նիս տար­բեր տրա­մա­չա­փի սինլ­քոր սպա­սա­վոր­նե­րին։
(Հի­շենք թե­կուզ հա­մա­միու­թե­նա­կան նշա­նա­կու­թյան հս­կա­յի` «Հրազ­դան­մա­շի» նվի­րա­բե­րու­մը ժա­մա­նա­կի թիվ 1 իշ­խա­նա­պե­տի եղ­բո­րը` 1 հաս­տո­ցի գնով)։ Երկ­րում ան­թիվ ձեռ­նար­կու­թյուն­ներ էին տի­րազ­րկ­վել և դրան­ցից թե­կուզ մե­կի (դի­ցուք` «Հա­յէ­լեկտ­րա­մե­քե­նա» ար­տադ­րա­կան մի­վոր­ման) վար­չա­կան մաս­նա­շեն­քե­րը կա­րող էին ի ծա­ռա­յու­թյուն տր­վել Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյա­նը։ Սա­կայն կար­ծես կա­մա-ա­կա­մա խո­րա­սուզ­վե­ցի ռո­ման­տիկ գեր­լա­վա­տե­սու­թյան ճահ­ճի մեջ։ Այժմ ստեղ­ծա­գոր­ծե­լու ի­րենց սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քից են զրկ­ված նո­րա­թուխ նկա­րիչ­ներն ու քան­դա­կա­գործ­նե­րը։ Եվ կա­մա-ա­կա­մա ստիպ­ված են կո­կե­լու ար­տա­գաղ­թի գա­վա­զան­նե­րը։
ՈՒ­ՂԵՐՁ­ՆԵՐ ՀՀ ԱԺ-ԻՆ ԵՎ ԵՐԿ­ՐԻ ԿԱ­ՌԱ­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱ­ՆԸ
Տիարք և տիկ­նայք, երբևէ մտո­րե՞լ եք, թե վար­պետ, սա­կայն կր­պա­կա­զուրկ հնա­կար­կա­տը ինչ­պես է բա­վա­րա­րե­լու ա­ռըն­թեր շր­ջա­կա շեն­քե­րի բնա­կիչ­նե­րի պա­հանջ­մուն­քը, ե­թե ձեռ­քի տակ ու­նի ըն­դա­մե­նը մուրճ և մե­խեր, բիզ և թե­լեր։ Նա ի զո­րու՞ է կո­շիկ և մա­շիկ նո­րո­գե­լու։ Ան­շուշտ ոչ։ Ներ­կա­յաց­նում եմ ձեզ ա­վե­լի սր­տա­մոտ մի այլ օ­րի­նակ։ Հար­գար­ժան նա­խա­րար­ներ, նա­խա­րա­րու­հի­ներ, վար­չա­պետ և վար­չա­պե­տա­նա­խա­րա­րա­կան խոր­հր­դա­կան­ներ, օգ­նա­կան­ներ և այլք, փոր­ձեք ու­ղիղ մեկ ա­միս լիա­բուռ ծա­ռա­յել հայ­րե­նի­քին և ժո­ղովր­դին ա­ռանց գրա­սե­ղան­նե­րի առ­կա­յու­թյան։ Ոտ­նիգ­լուխ պճն­ված հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող ըն­կե­րու­թյուն­նե­րի նմու­շա­յին հա­գուս­տով և ցող­ված գեր­թան­կար­ժեք օ­ծա­նե­լի­քով` դուք փոր­ձեք ձեր ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նու­թյու­նը կա­տա­րել, նս­տած ա­թո­ռի վրա (ան­շուշտ, ոտ­քը գցած ոտ­քին դիր­քում) և գր­կած հա­մա­կար­գի­չը։
Տիարք և տիկ­նայք պատ­գա­մա­վոր­ներ, դուք կա­րո՞ղ եք խոր­հր­դա­րա­նում ազ­գափր­կիչ և պե­տա­կա­նա­կեր­տիչ օ­րենք­ներ երկ­նել, օր­նի­բուն և ա­ռանց ա­թոռ­նե­րի առ­կա­յու­թյան, այ­սինքն ոտն­կայս։ Կաս­կա­ծում եմ։ Մի խոս­քով կեր­պար­վես­տի մարդ­կանց հա­մար ար­վես­տա­նո­ցը նույն­քան անհ­րա­ժեշտ է, որ­քան ձեզ են անհ­րա­ժեշտ ա­ռանձ­նա­սե­նյա­կը, սե­ղանն ու ա­թո­ռը, հա­մա­կար­գիչն ու մյուս պեր­ճա­շուք պի­տույք­նե­րը։
ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ
Տիարք և տիկ­նայք կա­ռա­վա­րիչ­ներ, մի ե­րեք օր և ե­րեք գի­շեր ծոմ պա­հեք, ո­գե­ղե­նա­ցեք և իս­պառ հրա­ժար­վեք պարգևավ­ճար­նե­րից։ Խնայ­ված պե­տա­կան (այն է` ժո­ղովր­դա­կան) գու­մար­նե­րով Երևա­նում և երկ­րի մյուս քա­ղաք­նե­րում (Գյում­րիում և Վա­նա­ձո­րում, Գո­րի­սում և Սի­սիա­նում, Իջևա­նում և Աշ­տա­րա­կում) կա­ռու­ցեք նկա­րիչ­նե­րի և քան­դա­կա­գործ­նե­րի հա­մար ար­վես­տա­նո­ցա­յին ա­վան­ներ, կան­խեք «2000-ա­կան­նե­րի» սերն­դի ա­կա­մա ար­տա­գաղ­թը, ներ­կա խառ­նափն­թոր ի­րա­կա­նու­թյան խոր­քա­յին գնա­հա­տա­կա­նը տվեք ա­զատ պատ­կե­րա­ցում­նե­րով և խի­զախ փնտր­տուք­նե­րով։ Վե­րոն­շյա­լը հնա­րա­վո՞ր է։ Միան­գա­մայն։ Ե­թե միայն ծոմ պա­հեք և ո­գե­ղե­նա­նաք։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 9680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ