Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կորոնավիրուսը Եվրոպայում դանդաղում է

Կորոնավիրուսը Եվրոպայում դանդաղում է
31.03.2020 | 12:36

Իսպանիայում կորոնավիրուսը մեկ օրում 812 կյանք խլեց, բայց իշխանություններն ասում են, որ համաճարակի աճի տեմպերը դանդաղում են: Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալներով, 740 000 են: Դատելով տվյալներից՝ կորոնավիրուսը սկսում է արագանալ: Մարտի 27-ին գրանցվեց 593 000 դեպք: Իսպանիան կորոնավիրուսի մահվան դեպքերով դարձավ երկրորդն աշխարհում՝ 7340 մարդ: Երեք օր առաջ մահացու դեպքերը շատ ավելի քիչ էին: ԱԳ նախարար Մարիա Գոնսալեսի խոսքով՝ վարակվածների թիվը դանդաղ նվազում է: Առողջապահության նախարար Մարիա Խոսե Սիերան հինգշաբթի հայտարարել է, որ կարանտինը ցույց է տալիս իր արդյունավետությունը՝ եթե մինչև մարտի 25-ը վարակվածությունն աճում էր օրական 20%, հիմա՝ 12%: Առավել մեծ թվով վարակվածներ կան Կատալոնիայում, Բասկերի երկրում ու Մադրիդում: Երկուշաբթի հայտնի դարձավ, որ վարակվել է պանդեմիայի հետ պայքարի համակարգող կենտրոնի տնօրեն, դոկտոր Ֆերնանդո Սիմոնը: Իսպանիայում կարանտինը ուժեղացվում է՝ համարյա բոլոր քաղաքացիները երկու շաբաթով ազատված են աշխատանքից: Բացառություն է արվում միայն մի քանի մասնագիտությունների համար: Բացարձակ կարանտինը Իսպանիայում գործում է մարտի կեսից: Մարդկանց հորդորում են տնից դուրս չգալ առանց հատուկ անհրաժեշտության: Հիմա մահացությունն ավելի բարձր է միայն Իտալիայում՝ 11,5 հազար, այստեղ էլ նոր վարակակիրների թիվը կրճատվում է: Երկուշաբթի կատարվել է 1648 ախտորոշում՝ երկու անգամ քիչ կիրակի օրվանից:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն ինքնամեկուսացվել է՝ սպասելով կորոնավիրուսի տեստի պատասխանին: Նույնն է արել նրա աշխատակազմը:


Հունգարիայի խորհրդարանը վարչապետ Վիկտոր Օրբանին լրացուցիչ իրավասություններ է տվել արտակարգ դրության պայմաններում: Օրբանը կարող է միանձնյա հրամաններ տալ: Կառավարությունը կարող է երկարացնել հատուկ դրությունը՝ առանց խորհրդարանի հավանության: Մեծ Բրիտանիայում ինքնամեկուսացումից վերադարձել է արքայազն Չառլզը՝ մեկ շաբաթ միայնակ անցկացնելով Շոտլանդիայի Բալմորալ դղյակում: Լոնդոնի արքայական քոլեջի պրոֆեսոր Նիլ Ֆերգյուսոնի կարծիքով՝ վարակի տարածումը Մեծ Բրիտանիայում դանդաղել է: Նա հիմք է ընդունում ամենօրյա հոսպիտալացվածների թիվը: Վարակվածների թիվն ամեն օր դեռ չի դանդաղել, բայց արագությունն արդեն նվազել է: Վերջին տվյալներով՝ Բրիտանիայում՝ վարակվածների ընդհանուր թիվը
19,8 հազար է, մահացել է 1231-ը:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կարանտինի երկարացման մասին մինչև ապրիլի 30-ը՝ ամերիկացիների մեծ մասը Զատիկը կդիմավորի մեկուսացման մեջ: Նյու Յորքրի նահանգում վարակվածները մյուս նահանգներից ամենաշատն են: Նյու Յորքըը փակել է որոշ փողոցների երթևեկությունը՝ կարանտինի շրջանակներում: Փորձագետները մռայլ կանխատեսումներ են անում՝ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն երկուշաբթի հայտարարել է, որ կորոնավիրուսից հազարավորները կմեռնեն: ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնտոնի Ֆաուչին երկուշաբթի հայտարարել է, որ չի զարմանա, եթե կորոնավրուսը 100000 ամերիկացու կյանք խլի:
ВВС


Հ.Գ. Այս ամենի վերջը մի օր գալու է: Կարևորը դիմանալն ու չխեղճանալն է վարակի ու վախի առաջ: Կյանքը միշտ էլ հաղթել է: Ամենաուշը մայիսին մենք բոլորս դուրս ենք գալու փողոց, ու գարունը լինելու է մերը՝ ամբողջությամբ: Առանց սոցիալական հեռավորության, դիմակ-ձեռնոցի, տեղորոշող հեռախոսի, ու այս զզվելի ծանրության, որ կախված է մեր հայացքներից: Ողջ լերուք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ