Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պարգևավ­ճա­րը՝ հաց­փո­րի աշ­խա­տա­վար­ձով, ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նան՝ հե­ծա­նի­վով փո­խա­րի­նեք

Պարգևավ­ճա­րը՝ հաց­փո­րի աշ­խա­տա­վար­ձով, ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նան՝ հե­ծա­նի­վով փո­խա­րի­նեք
06.04.2020 | 00:24
Ո­րոշ ապ­րանք­նե­րի գնա­ճի մա­սին «Ի­րա­տե­սը» դեռ եր­կու շա­բաթ ա­ռաջ էր գրել: Այ­սօր ար­դեն հա­մա­տա­րած գնա­բարձ­րա­ցու­մը քա­ղա­քա­ցի­նե­րը սե­փա­կան մաշ­կի վրա են զգում: Հին ու նոր օ­լի­գարխ­նե­րը, որ մեր օ­րե­րում «դու­խով» իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից «խո­շոր գոր­ծա­րար» բարձ­րա­գույն տիտ­ղոսն են ստա­ցել, դան­դաղ ու ան­ն­շմար քայ­լե­րով օգտ­վում են ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից ու մարդ­կան­ցից հետ բե­րում այն գու­մար­նե­րը, որ «նվի­րա­բե­րել» են իշ­խա­նա­մերձ տար­բեր հիմ­նադ­րամ­նե­րի: Տն­տե­սա­գի­տու­թյան օ­րենքն է՝ դե­ֆի­ցի­տը գնա­ճի է հան­գեց­նում, բայց ե­թե պատ­կան մար­մին­նե­րը հայ­տա­րա­րում են, թե պա­րե­նա­յին և ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի սա­կա­վու­թյան մա­սին այս պա­հին գո­նե խոսք լի­նել չի կա­րող, ա­պա հա­մա­տա­րած ան­վե­րահս­կո­ղու­թյունն ու գնե­րի թռիչ­քաձև աճն ան­հաս­կա­նա­լի են: Ա­վե­լի ճիշտ՝ ա­մեն բան էլ հաս­կա­նա­լի է. խո­շոր գոր­ծա­րար կոչ­վող ան­հատ­նե­րը մի կող­մից «բա­րե­գոր­ծու­թյուն» են ա­նում, գու­մար փո­խան­ցում կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի հաշ­վե­հա­մա­րին, մյուս կող­մից, օ­րի­նակ, հնդ­կա­ձա­վա­րի հա­մար կրկ­նա­կի գին սահ­մա­նում: Օր օ­րի նկատ­վող գնաճն ար­դեն իսկ ան­հան­գս­տաց­նում է քա­ղա­քա­ցի­նե­րին, իմ շր­ջա­պա­տի մի շարք մար­դիկ ան­ցել են տնա­յին պայ­ման­նե­րում հաց թխե­լուն նույ­նիսկ: Խն­դի­րը, սա­կայն, պարզ­վում է, դուրս է պե­տա­կան վե­րահս­կո­ղու­թյու­նից: Հա­յաս­տա­նում որևէ մար­մին չկա, որ վար­չա­պե­տի բա­ռա­պա­շա­րով ա­սած՝ կա­րող է տն­տե­սա­վա­րող­նե­րի «վզ­նե­րից բռ­նել» ու ա­սել՝ այս ի՞նչ եք ա­նում: Տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը միայն հս­կե­լու ու ար­ձա­նագ­րե­լու, բայց ոչ կար­գա­վո­րե­լու գոր­ծա­ռույթ ու­նի: Եվ ե­թե այ­սօր ՀՀ հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցին հնդ­կա­ձա­վա­րը գնում է 800 դրա­մով, ա­պա ոչ մի ե­րաշ­խիք չկա, որ վաղն այն կա­րող է կրկ­նա­կի թան­կա­նալ: Ան­հար­կի թան­կա­ցում­նե­րի մա­սին իշ­խա­նու­թյան վե­րին է­շե­լոն­նե­րում խիստ «տրա­մա­բա­նական» պա­տաս­խան ու­նեն՝ ճիշտ և ճիշտ նա­խորդ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի նման: Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նը, վեր­հի­շե­լով ՀՀԿ-ա­կան պատ­գա­մա­վոր Հա­կոբ Հա­կո­բյա­նի հայտ­նի միտ­քը, մարդ­կանց խոր­հուրդ է տա­լիս թան­կա­ցած ապ­րանքն այլ բա­նով փո­խա­րի­նել: Հա­կո­բյա­նը, հի­շեց­նենք, այն տե­սա­կե­տին էր, թե մսի թան­կա­ցու­մը սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցու­նե­րի վրա չի կա­րող ազ­դել, քա­նի որ աղ­քատ­նե­րը կար­տո­ֆիլ են ու­տում, հետևա­բար՝ ի­րե՞նց ինչ՝ մի­սը կթան­կա­նա՞, թե՞ ոչ: Նմա­նա­տիպ մո­տե­ցում ու­նի նաև Խա­չատ­րյա­նը, որն ա­ռա­ջար­կում է ոս­պը փո­խա­րի­նել այլ բա­նով: Փո­խա­րի­նիչ­նե­րի մասն­ա­գի­տա­ցում ստա­ցած Խա­չատ­րյա­նին խոր­հուրդ ենք տա­լիս ամ­սա­կան պարգևավ­ճա­րը փո­խա­րի­նել հաց­փո­րի աշ­խա­տա­վար­ձով, ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նան՝ հե­ծա­նի­վով, հա­մեղ ընդ­մի­ջում­նե­րը՝ հոթ-դո­գե­րով: Ինչ խոսք, թե՛ ներ­կա, թե՛ նախ­կին չի­նով­նիկ­ներն ան­կեղծ են ի­րենց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում, ա­սում են այն, ինչ մտա­ծում են: Բայց հա­մա­տա­րած թան­կա­ցում­նե­րի ֆո­նին, ե­թե մատդ մա­տիդ չես տա­լիս ու որևէ բան փո­խե­լու ու­նակ չես, լա­վա­գույն ձևը լռելն է:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ