Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թրամփը հավասարվել է Բայդենին

Թրամփը հավասարվել է Բայդենին
10.04.2020 | 16:01

Ընտրողների շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականությունը մեծացել է կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, նա առաջին անգամ առաջ է անցել նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենից՝ հաղորդում է Fox News-ը:

Հարցման մասնակիցներին խնդրել են ասել, թե ո՞ր քաղաքական ուժին է աջակցելու նախագահական ընտրություններին, եթե հիմա քվեարկությունն անցնի: Հարցվածների 42% -ը հայտարարել է, որ քվեարկելու է Բայդենի օգտին, 42% -ը նշել է, որ իրենք Թրամփի կողմն են լինելու: 7% -ը՝ այլ թեկնածուի: 6% -ը չի կողմնորոշվել, 3% -ը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին: Մարտին անցկացված նման հարցման ժամանակ հարցվածների 49% -ը նախապատվությունը տվել է Բայդենին, իսկ Թրամփին՝ 40%-ը:

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ