Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵՄ-ն 500 միլիարդ եվրո կստանա համավարակի պայմաններում տնտեսությանը աջակցելու համար

ԵՄ-ն 500 միլիարդ եվրո կստանա համավարակի պայմաններում տնտեսությանը աջակցելու համար
10.04.2020 | 16:03

Եվրագոտու նախարարների ֆինանսական խորհուրդը համաձայնեցրել է ԵՄ տնտեսության աջակցության ծրագիրը 500 միլիարդ եվրոյի չափով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրախմբի պաշտոնական ներկայացուցիչ Մարիու Սենտենուին։ Եվրոպական տնտեսության՝ 500 միլիարդ եվրոյի չափով աջակցության ծրագիրը համաձայնեցվել է։ «Եվրախմբի տեսակոնֆերանսը ավարտվել է նախարարների ծափերի ներքո»,- հայտարարել է ներկայացուցիչը։

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ