«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նի­կո­լը կգ­նա՞ քա­ղա­քա­ցիա­կա­նի

Նի­կո­լը կգ­նա՞ քա­ղա­քա­ցիա­կա­նի
12.06.2020 | 00:47
Ե­թե քա­ղա­քա­կան, հատ­կա­պես ընդ­դի­մա­դիր կոնգ­լո­մե­րա­տը թույլ տա, ի­հար­կե: Բայց դա ա­ռա­ջին հա­յաց­քից: Ի­րա­կա­նում բո­լոր կար­գի, այդ թվում և քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ­նե­րը տե­ղի են ու­նե­նում մեն­թալ, հո­գու պլա­նում, հե­տո դրանք ա­ռար­կա­յա­նում են: Այն, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի մար­դա­բա­նու­թյու­նը (վսե՜մ է հն­չում) մեր­ժո­ղա­կա­նու­թյան գե­նո­մի ու կո­դի վրա է կա­ռուց­ված (հար­կա­վո­րը պետք է մա­տու­ցել նրան «հղա­ցած» օ­տար-գլո­բա­լիստ «մետ­րե­րին». ա­ռա­վել կա­տա­րյալ տի­պա­բա­նու­թյուն հա­յոց մեջ ուղ­ղա­կի անհ­նար էր պե­ղել), ան­ժխ­տե­լի է։ Եվ ու­րեմն` Նի­կո­լը քայ­լող մեր­ժում է, որ­պես «մար­դա­բա­նու­թյուն»:
Փոքր-ինչ խորք գնանք ար­ձա­նագ­րե­լու, որ դա ու­նի մեկ էա­կան-«գլո­բալ» պատ­ճառ. մարդն ինքն ի­րեն մեր­ժել է ի սկզ­բա­նե` իր իսկ խոր­քում ու ներ­սում, իր սերն­դի չհաղ­թա­հա­րում­նե­րի, վի­րա­վոր մնա­ցա­ծի են­թա­տեքս­տում, ո­րից էլ ար­տաբխ­վում են նրա բո­լոր քայ­լե­րը. կլի­նի նա խմ­բա­գիր, կու­սակ­ցա­պետ, ՀԱԿ-ի ան­դամ, «Ել­քի» պատ­գա­մա­վոր, «Իմ քայ­լի»` ե­սիմ ինչ: Նկա­տենք` իր բո­լոր դրսևո­րույթ­նե­րում դրանք միան­շա­նա­կո­րեն պա­ռակ­տում են բե­րել, քան­դում, հե­ռա­ցում, քայ­քա­յում:
ՈՒ մեր կող­մից ժա­մա­վա­ճա­ռու­թյուն կլի­նի նրա վար­չա­պետ (վսե՜մ է հն­չում) քայ­քայ­ման դիա­պա­զո­նի ըն­դար­ձակ մատ­նան­շու­մը, որ­պես­զի պա­տաս­խա­նենք հար­ցին` կգ­նա՞ նա քա­ղա­քա­ցիա­կա­նի: ՈՒ, ի սե՜ր Աստ­ծո, պետք չէ մեր աչ­քը մտց­նել կոնկ­րետ օ­րի­նա­կը` մար­տի մե­կը, ուր ա­մե­նա­կարևոր դե­րա­կա­տարը հենց ինքն էր. ե­թե ան­գամ Քո­չա­րյանն ան­ձամբ էր «դուրս ե­կել» իր նա­խա­գա­հա­կան ռե­զի­դեն­ցիա­յից, ե­կել կանգ­նել Մյաս­նի­կյա­նի ար­ձա­նի մոտ ու ան­ձամբ «կրա­կել» տա­սը զո­հե­րի վրա:
Կա ան­չափ նուրբ եզր. մտ­քով կա­մե­ցար` մարմ­նով կա­մե­ցար, այդ օ­րը (ինքս ան­ձամբ եմ հետևել), Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­մա­պա­տաս­խան­նե­րի հետ Մյաս­նի­կյա­նի ար­ձա­նի մոտ հա­սու­նաց­նում էր, մեն­թալ-ո­գու պլան էր բե­րում բա­խու­մը, այդ տա­սը հո­գու սպա­նու­թյան (հի­շենք կր­կին` մտ­քով կա­մե­ցար` մարմ­նով կա­մե­ցար) մատ­րի­ցան.. է­ներ­գե­տիկ ա­ռու­մով այդ տա­սը ե­րի­տա­սարդ­ներն ար­դեն սպան­ված էին` ընդ­դի­մա­դիր­նե­րի քա­ղա­քա­կան «տես­լա­կան­նե­րում» (ու փա՜ռք Աստ­ծո, որ տես­լա­կանն ա­ռար­կա­յա­ցավ «տա­սը» սիմ­վո­լիկ թվով):
Հաշ­վար­կը` իր և հոգևոր հայր Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի, որն այդ գի­շեր քնել էր իր բո­լոր գի­շեր­նե­րի` սև-մութ տա­րի­նե­րի ա­մե­նա­հան­գիստ քու­նը, չենք քն­նար­կե­լու, բազ­միցս ենք անդ­րա­դար­ձել:
ՈՒ քա­նի որ ինքդ ար­դեն բազ­մա­պատկ­վել ու դար­ձել ես խմ­բա­գիր-պատ­գա­մա­վո­րից խմ­բա­գիր-վար­չա­պետ, ու «խմ­բագ­րում» ես եր­կի­րը` ար­դեն սոր­սո­սյան ա­ռա­վել բարձր աս­տի­ճա­նա­կար­գով, կրկ­նու­թյուն է հար­ցադ­րու­մը` կգ­նա՞ Փա­շի­նյա­նը քա­ղա­քա­ցիա­կա­նի, թե՞ ոչ:
Ընդ ո­րում, կա ա­վե­լի ծանր մեկ բաղ­կա­ցու­ցիչ. նրան մո­դե­րաց­նող­նե­րի բո­լոր այդ կար­գի` գու­նա­վոր, թավ­շյա, «սի­րո», ա­ռանց բռ­նու­թյան (գրո­ղը տա­նի` որ­քան վսե՜մ է հն­չում) հե­ղա­փո­խու­թյան ա­մե­նա­կոնկ­րետ ու ա­ռար­կա­յա­կան ար­դյուն­քը` հենց քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­ներն ու մարդ­կա­յին կո­րուստ­ներն են. (տես` ՈՒկ­րաի­նա, Ե­գիպ­տոս, Սի­րիա, Լի­բիա…)։
Եվս մեկ ծան­րա­ցու­ցիչ հան­գա­մանք. ա­յո՛, պն­դել ու պն­դում ենք, որ հա­յոց տան քան­դու­մը ե­կել է սույն բնա­կան քան­դա­րա­րի նույն­քան բնա­կան ար­տա­ծու­մից, ո­րի թիվ մեկ նպա­տա­կը ոչ միայն հա­յի նոր տե­սակ «կեր­տե­լու» լյու­ցի­ֆե­րյան «մեծ» ա­ռա­քե­լու­թյունն էր, այլև դրա կոնկ­րետ ֆի­զի­կա­կան ար­տա­ծում­նե­րը` Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյան տա­կից հա­նե­լը, «սո­րո­սա­կան­նե­րի» ազ­դե­ցու­թյան դաշտ տե­ղա­փո­խե­լը, Ար­ցա­խյան հար­ցը «բա­րեշր­ջե­լը» նույն «սո­րո­սա­կան­նե­րի» պլան­նե­րի հան­գույն:
ՈՒ հա­յոց բջի­ջը լյու­ցի­ֆե­րյան դա­նակ­նե­րով քան­դե­լուն զու­գա­հեռ` վի­րա­հատ­վում է ա­մե­նայն կերպ` շա՜տ հե­տաքր­քիր սանդ­ղա­կով. երկ­գլ­խա­նի վի­շա­պի լե­զու­նե­րի ար­շա­վան­քով մի կող­մից քանդ­վում է հա­յոց կո­դը` վերջ­նա­կա­նա­պես ոչն­չաց­վե­լու գերն­պա­տա­կադ­րու­մով, մյուս կող­մից հա­յոց կոչ­ված գե­նը` ի անհ­րա­ժեշ­տու­թյուն քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի պատ­րաս­տե­լու:
Ե­թե սո­րո­սա­կան գլո­բալ ծրագ­րե­րին «թավ­շյա» ըն­թաց­քը չհե­րի­քի` հա­յոց է­մո­ցիա­նե­րը կա­ռա­վա­րող Նի­կո­լին` իր դի­վա­յին-զգա­յա­կան, ան­գամ կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դա­նա­լու խղ­ճա­հա­րու­թյան նո­պա­յին չեն­թար­կե­լու դեպ­քում. ա­յո, քա­ղա­քա­ցիա­կա­նը մնում է միակ ու­ղիղ ճա­նա­պար­հը` վերջ­նա­կան նպա­տա­կի հա­մար դր­ված այդ­քան ջան­քը չկորց­նե­լու հա­մար:
ՈՒ այս ամ­բողջ ա­տե­լու­թյու­նը, տագ­նա­պը, վա­խը` վաղ­վա օր­վա, ա­նե­լա­նե­լիու­թյան զգա­ցու­մը խիստ պա­րարտ հող են քա­ղա­քա­ցիա­կա­նի տա­նե­լու մի ժո­ղովր­դի, ո­րը գե­նե­տի­կո­րեն կոչ­ված չէ դրան:
Ե՞վ: Եվ այն որ, Նի­կո­լը, ի­րեն գգ­վող ու­ժե­րը` երկ­րի վրա ու երկ­նի տակ, ան­շեղ գնում են դեպ այդ նպա­տակ, սա­կայն… քնած չեն նաև երկ­րի վրա, երկ­նի ներ­քո և բուն եր­կն­քում գտն­վող ու­ժե­րը ևս` հաղ­թած ու պայ­քա­րող վկա­նե­րի բա­նակ­նե­րը` ի­րենց ի­րա­կան Ա­ռաջ­նոր­դի հրա­մա­նա­տա­րու­թյամբ:
ՈՒ սա այն պա­տե­րազմն է, ո­րի մա­սին աս­ված է` մա­քուրն էլ ա­վե­լի է մաքր­վե­լու, կեղ­տոտն էլ ա­վե­լի է կեղ­տոտ­վե­լու:
ՈՒր ժա­մա­նա­կա­վո­րա­պես հաղ­թել է վեր­ջի­նը, բայց մշ­տա­կան ու հա­րատև հաղ­թա­նա­կը Ա­ռա­ջի­նինն է. քա­ջա­ցե՛ք:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 7260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ