Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նա­խա­րա­րու­թ­յան աշ­խա­տան­քը կա­յուն պար­բե­րա­կա­նու­թ­յամբ կաթ­վա­ծա­հար է լի­նում

Նա­խա­րա­րու­թ­յան աշ­խա­տան­քը կա­յուն պար­բե­րա­կա­նու­թ­յամբ կաթ­վա­ծա­հար է լի­նում
07.07.2020 | 00:33

Ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում՝ բո­շին էշ վրա չի գա­լիս, աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյանն էլ՝ փոխ­նա­խա­րար. ում նշա­նա­կում են, կարճ ժա­մա­նակ անց հրա­ժեշտ է տա­լիս կա­ռույ­ցին։ Ար­դեն սո­վո­րու­թյուն է դար­ձել 5-6 ա­մի­սը մեկ սո­ցապ­նա­խա­րա­րու­թյու­նում նոր փոխ­նա­խա­րար նշա­նա­կել։ Բա­ցի քա­ղա­քա­կան ան­հե­թեթ մո­տե­ցու­մից, սա նաև ո­լոր­տա­յին մեծ խն­դիր է ստեղ­ծում։ Ինչ­պես է հնա­րա­վոր այդ­պի­սի բազ­մա­ֆունկ­ցիո­նալ նա­խա­րա­րու­թյու­նում ո­լորտ­ներ կար­գա­վո­րել, աշ­խա­տանք­նե­րը ճիշտ հա­մա­կար­գել, ե­թե մի փոխ­նա­խա­րար դեռ գոր­ծի մեջ չմ­տած ար­դեն փո­խում են։ Հո թաշ­կի­նակ չէ, որ շուտ-շուտ լվա­նում եք։ Ա­ռանց այն էլ չաշ­խա­տող օ­ղակ­նե­րի աշ­խա­տան­քը կա­յուն պար­բե­րա­կա­նու­թյամբ կաթ­վա­ծա­հար է լի­նում։ Ա­մեն ան­գամ հա­մա­կար­գի գլ­խին նոր մարդ են բե­րում, ո­րը մինչև հաս­կա­նում է, թե ինքն ին­չի հա­մար է այն­տեղ, ա­սում են՝ ի­րերդ հա­վա­քիր։ Սա­կայն այս իշ­խա­նու­թյան կադ­րա­յին նշա­նա­կում­նե­րը, ան­լուրջ պահ­ված­քը կա­ռա­վար­ման հան­դեպ այլևս զար­մա­նա­լու տե­ղիք չեն տա­լիս։
Սրան զու­գա­հեռ նա­խա­րա­րու­թյու­նում հա­մալր­վում ու ի­րենց ան­խախտ տեղն են զբա­ղեց­նում այս իշ­խա­նու­թյան ԽԾԲ-նե­րը։ Ա­վե­լին, մի­ջին օ­ղա­կում աշ­խա­տող «հնե­րին» կա­մաց-կա­մաց մա­ղում են ու հա­մալ­րում ի­րենց մեր­ձա­վոր­նե­րով։ Զո­րօ­րի­նակ, նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րը Բա­թո­յա­նի քրոջ ա­մու­սինն է, ըն­կե­րու­հին ՍԱՊԾ-ի պետն է։ Մեր­ձա­վոր­նե­րի թի­վը սրա­նով չի վեր­ջա­նում, այլ բա­ժին­նե­րում էլ նրանք տա­քուկ տե­ղա­վոր­վել են։
Այն­պես որ, «հնե­րի» մա­սին խո­սե­լիս առն­վազն այս հար­ցում լավ կլի­նի «հե­ղա­փո­խու­թյուն» չխա­ղաք։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 4449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ