Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Սի­րո և հա­մե­րաշ­խու­թ­յան» հե­ղա­փո­խու­թ­յան վար­չա­կան խեղ­կա­տա­կու­թ­յու­նը

«Սի­րո և հա­մե­րաշ­խու­թ­յան» հե­ղա­փո­խու­թ­յան վար­չա­կան խեղ­կա­տա­կու­թ­յու­նը
07.07.2020 | 01:19

ԽԵՂ­ԿԱ­ՏԱ­ԿՈՒ­ԹՅԱՆ ՓԱՍ­ՏԱԳ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
2019-ի սկզ­բին Շի­րա­զի փո­ղո­ցի ա­մե­նա­բա­նուկ մա­սում, կան­գա­ռի հարևա­նու­թյամբ գոր­ծի ան­ցավ մե­տա­ղյա շի­նա­րա­րա­կան տար­բեր կոն­ստ­րուկ­ցիա­նե­րի, մե­տա­ղի ջար­դո­նի և տախ­տա­կի ներ­կր­մամբ և առևտրով զբաղ­վող բա­ցօ­դյա բա­զան: Բա­զա­յի անձ­նա­կազ­մի սա­նի­տա­րա­հի­գե­նիկ կա­րիք­նե­րը հո­գա­լու նպա­տա­կով տե­ղադր­վեց փայ­տա­շեն ար­տաք­նոց: Նշյալ բա­զա­յին դեմ հան­դի­ման բազ­մաբ­նա­կա­րան բարձ­րա­հար­կեր են: Բնա­կա­նա­բար բա­զա­յից ար­տա­վի­ժող աղ­մու­կը և ծու­խը խա­թա­րե­ցին բնա­կիչ­նե­րիս հան­գիս­տը: Բա­զան աշ­խա­տում է վաղ լու­սա­բա­ցից մինչև ուշ ե­րե­կո, ա­ռանց հան­գս­տյան օ­րե­րի: Բա­զան աշ­խա­տում է, նրա սե­փա­կա­նա­տե­րը վս­տա­հա­բար բա­վա­րար­ված է իր գոր­ծա­րար նա­խա­ձեռ­նու­թյամբ, սա­կայն կոպ­տո­րեն ոտ­նա­հա­րում է հան­րա­յին հա­մա­կե­ցու­թյան տար­րա­կան նոր­մե­րը: Սա­կայն չէ՞ որ հան­րա­պե­տու­թյու­նը հայ­տն­վել է Սո­րո­սի կի­սա­լուս­նի տի­րա­կա­լու­թյան տակ։ Եվ բա­նա­կա­նի ու բա­րո­յա­կա­նի բո­լոր սահ­ման­նե­րը ոտ­նա­հա­րող ի­րո­ղու­թյուն­նե­րը իշ­խա­նա­կան ներ­կա վեր­նա­կույ­տի վար­քի հենքն են, և ներ­քոն­շյալ նյու­թը թերևս ա­վե­լորդ ան­գամ փաս­տում է, որ ա­յո, երկ­րում հա­կա­պե­տա­կա­նու­թյան խրախ­ճանքն է, ա­մե­նուր, ի մաս­նա­վո­րի` Շի­րա­զի փո­ղո­ցի մի հատ­վա­ծում։

ՆԱ­ՄԱ­ԿԱԳ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ` ԶԱ­ՎԵՇ­ՏԻ ԲՈՒՐ­ՄՈՒՆ­ՔՈՎ
«Քաղ. Վրեժ Ա­ռա­քե­լյա­նին
(Շի­րա­զի փող. հ. 26 շ. 72 բն.)

Ի պա­տաս­խան Երևա­նի քա­ղա­քա­պե­տին հաս­ցեագր­ված 12.02.19 թ.
Թիվ Ա-1244 (բա­նա­լի 1470196) դի­մու­մի, ո­րը վե­րա­հաս­ցեագր­վել է Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րի աշ­խա­տա­կազմ՝ Ձեր դի­մում ա­ռա­ջար­կի վե­րա­բե­րյալ, հայտ­նում ենք, որ տե­ղում ու­սում­նա­սիր­վել է խն­դի­րը: Մեր կող­մից զգու­շաց­վել է բա­զա­յի տնօ­րի­նու­թյա­նը աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կեր­պել հնա­րա­վո­րինս ա­նաղ­մուկ:
Ինչ վե­րա­բե­րում է բա­զա­յի տա­րած­քում տե­ղա­կայ­ված «Ի­կա­րուս» մակ­նի­շի ան­սարք ավ­տո­բու­սը որ­պես սան­հան­գույց օգ­տա­գոր­ծե­լուն, ա­պա այն չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նու­թյա­նը, քա­նի որ այն­տեղ առ­կա է ա­ռան­ձին սան­հան­գույց:
Հար­գան­քով՝ Երևան քա­ղա­քի Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վար՝ Գ. Բա­բա­յան:

«Քաղ. Վրեժ Ա­ռա­քե­լյա­նին
(Շի­րա­զի փող. հ. 26 շ. 72 բն.)
15.04.2019 թ. 28/Ա-3797
Ի պա­տաս­խան Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի «թեժ գիծ» հե­ռա­խո­սա­հա­մա­րով 12.04.2019 թ. ստաց­ված ա­հա­զան­գի՝ Շի­րա­զի փող. թիվ 26 շեն­քի հան­դի­պա­կաց տա­րած­քում գտն­վող բա­զա­յում աշ­խա­տանք­նե­րը աղ­մու­կով կազ­մա­կեր­պե­լու վե­րա­բե­րյալ հայտ­նում ենք, որ տե­ղում ու­սում­նա­սիր­վել է խն­դի­րը: Մեր կող­մից զգու­շաց­վել է բա­զա­յի տնօ­րի­նու­թյա­նը աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կեր­պել հնա­րա­վո­րինս ա­նաղ­մուկ:
Հար­գան­քով՝ Երևան քա­ղա­քի Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վար՝ Գ. Բա­բա­յան»

«Քաղ. Վրեժ Ա­ռա­քե­լյա­նին
(Շի­րա­զի փող. 26 շ. 72 բն.)
20.08.2019 թ. (28/Ա-9028)

Ի կա­տա­րումն Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի «թեժ գիծ» հե­ռա­խո­սա­հա­մա­րով 19.08.2019 թ.-ին ժա­մը 10.06-ին ստաց­ված ա­հա­զան­գի (բա­նա­լի 1600584, Ա9028)՝ Ձեր բո­ղո­քի մա­սին հայտ­նում ենք, որ Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րի աշ­խա­տա­կազ­մի առևտրի, սպա­սար­կում­նե­րի և գո­վազ­դի բաժ­նի աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից Շի­րա­զի փող. 26 շեն­քի հան­դի­պա­կաց տա­րած­քում գտն­վող օ­բյեկ­տի տնօ­րի­նու­թյա­նը զգու­շաց­վել է տա­րած­քում կա­տար­վող ան­թույ­լատ­րե­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և հա­կա­սա­նի­տա­րա­կան վի­ճա­կը վե­րաց­նե­լու ուղ­ղու­թյամբ:
Հար­գան­քով՝ Երևան քա­ղա­քի Ա­ջափ­նյակ, վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վար՝ Գ. Բա­բա­յան››:

Քաղ. Վրեժ Ա­ռա­քե­լյա­նին
(Շի­րա­զի 26 շ. 72 բն.)
21.02.2019 թ. (28/Ա-1279)
Ի պա­տաս­խան Երևա­նի քա­ղա­քա­պե­տին ուղղ­ված Ձեր 15.01.2019 թ. հ. Ա-1279 դի­մու­մի, ո­րը վե­րա­հաս­ցեագր­վել է Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րին՝ Շի­րա­զի փո­ղոց 26 շեն­քի դի­մաց Երևան հա­մայն­քին պատ­կա­նող հո­ղա­մա­սը ա­պօ­րի­նի կեր­պով զավ­թե­լու և մե­տա­ղա­կան տա­ղա­վար տե­ղադ­րե­լու փաս­տի առն­չու­թյամբ Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րի աշ­խա­տա­կազ­մի քա­ղա­քա­շի­նու­թյան և հո­ղօգ­տա­գործ­ման բաժ­նի աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից 06.12.2018 թ. կազմ­վել է հ. 028252 ար­ձա­նագ­րու­թյու­նը:
Հար­գան­քով՝ Երևա­նի քա­ղա­քի Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վար Գ. Բա­բա­յան»:

ԹԵԼ­ՄԱ­ՆԻ ԲԱ­ԼԱ­ՍԱ­ՆԸ
Քա­ղա­քա­ցի Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱ­ՆԻՆ
(Շի­րա­զի փող. 26 շ, 72 բն.)

Ի կա­տա­րումն Երևա­նի քա­ղա­քա­պե­տի 13.03.2020 թ. հ. Ա-2795 (բա­նա­լի 1749105) և 16.03.2020 թ. հ. Ա-2847 հանձ­նա­րա­րա­կան­նե­րի (բա­նա­լի 1749874) Ձեր բո­ղո­քի մա­սին, հայտ­նում ենք, որ Շի­րա­զի փող. 26 հաս­ցեում` վեր­գետ­նյա անց­ման հարևա­նու­թյամբ գտն­վող բա­զա­յի գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ, ո­րը խան­գա­րում է բնա­կիչ­նե­րի ան­դոր­րը, Մաշ­տո­ցի ոս­տի­կա­նու­թյուն գրու­թյուն է ու­ղարկ­վել` հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու հա­մար։
Շի­րա­զի փող. 26 հաս­ցեում ա­պօ­րի­նի կր­պակ տե­ղադ­րե­լու վե­րա­բե­րյալ հայտ­նում ենք, որ Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րի աշ­խա­տա­կազ­մի քա­ղա­քա­շի­նու­թյան և հո­ղօգ­տա­գործ­ման բաժ­նի աշ­խա­տակ­ցի կող­մից կազմ­վել է վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ ՎԻՎ օ­րենս­գր­քի 48-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով 06.12.2018 թ. հ. 028252 ար­ձա­նագ­րու­թյու­նը, ո­րը ներ­կա­յաց­վել է Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ի­րա­վա­խախ­տում­նե­րի գոր­ծե­րով հա­րուց­ված վար­չա­կան վա­րույ­թի շր­ջա­նակ­նե­րում գոր­ծե­րի ու­սում­նա­սիր­ման, նա­խա­պատ­րաստ­ման և հաշ­վառ­ման աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նող հանձ­նա­ժո­ղո­վի քն­նարկ­մա­նը։ Ի­րա­վա­խախտ­ման վե­րա­բե­րյալ 16.01.2019 թ. կա­յաց­վել է Վ-1/12 ո­րո­շում` նշա­նա­կե­լով վար­չա­կան հույժ` 200000 ՀՀ դրա­մի չա­փով։
Ո­ռոգ­ման ջրի հետ կապ­ված` հայտ­նում ենք, որ 2019 թ. ո­ռոգ­ման ջրի ան­բա­վա­րա­րու­թյան պատ­ճա­ռով վար­չա­կան շր­ջա­նի ո­րոշ կա­նաչ տա­րածք­ներ, այդ թվում և Ձեր կող­մից նշ­ված զբո­սայ­գին, ան­բա­վա­րար ո­ռոգ­վեց։ Այս տա­րի նա­խա­տե­սում ենք բա­վա­րար քա­նա­կի ո­ռոգ­ման ջուր, ո­րը կլու­ծի բարձ­րաց­ված խն­դի­րը։
Շի­րա­զի փո­ղո­ցում ի­րա­կա­նաց­ված ծա­ռե­րի էտ­ման և ձևա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի մա­սին հայտ­նում ենք, որ այն ի­րա­կա­նաց­վել է հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րի եզ­րա­կա­ցու­թյան հի­ման վրա։ Բա­զա­յում տե­ղադր­ված փայ­տե ար­տաք­նո­ցը տե­ղադր­ված է ժա­մա­նա­կա­վոր։
Հար­գան­քով` Թ. ԹԱ­ԴԵ­ՎՈ­ՍՅԱՆ

ՎԱՐ­ՉԱ­ԿԱՆ ՏԵ­ՂԱՏ­ՎՈՒ­ԹՅՈՒՆ
Տիար Հայ­կո, Ձեր ցու­ցու­մով տիար Թել­մանն ի պա­տաս­խան նա­մակ-բո­ղոք­նե­րիս, ո­րոնք, ըստ էու­թյան, իմ անձ­նա­կան բո­ղոք­նե­րը չեն, զի ո­տան կո­խան են դարձ­վում հան­րա­յին շահն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, բե­րում է ար­տա­ռոց փաս­տարկ­ներ, խն­դիր­նե­րը լու­ծե­լու փո­խա­րեն դրանք ուղ­ղա­կի խց­կում է փա­կու­ղի, շա­րու­նա­կե­լով իր նա­խորդ Գևորգ Բա­բա­յա­նի զա­վեշ­տա­լից գոր­ծը։ Դր­վա­գում եմ նրա պա­տաս­խա­նը. «...հայտ­նում ենք, որ Շի­րա­զի փող. 26 հաս­ցեում վեր­գետ­նյա անց­ման հարևա­նու­թյամբ գտն­վող բա­զա­յի գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ, ո­րը խան­գա­րում է բնա­կիչ­նե­րի ան­դոր­րը, Մաշ­տո­ցի ոս­տի­կա­նու­թյուն գրու­թյուն է ու­ղարկ­վել` հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու հա­մար»։ Տե­ղե­կաց­նում եմ, որ կամ ոս­տի­կա­նու­թյու­նը մի­ջոց­ներ չի ձեռ­նար­կել, կամ էլ նշյալ բա­զա­յի տնօ­րենն ու բան­վոր­նե­րը ան­թա­քույց ար­հա­մար­հել են ոս­տի­կա­նու­թյան զգու­շա­ցու­մը, բա­զա­յում աղմ­կում են ա­վե­լի ե­ռան­դուն, լկ­տի և բա­ցա­հայտ ձևով։

ՈՒղ­ղա­կի ցն­ցող է երկ­րորդ դր­վա­գը. «...Ի­րա­վա­խախտ­ման վե­րա­բե­րյալ 16.01.2019 թ. կա­յաց­վել է Վ-1/12 ո­րո­շում` նշա­նա­կե­լով վար­չա­կան տույժ` 200000 դրա­մի չա­փով»։
Քա­ղա­քա­պետ Հայ­կո, վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վար Թել­ման, գու­ցե գլ­խի գցե՞ք ան­հույս տկա­րամ­տիս, թե ով է տու­գան­վել 200000 դրա­մի չա­փով, և ին­չու մինչև օրս, այ­սինքն տու­գա­նու­մից 14 ա­միս անց մե­տա­ղի ջար­դո­նի վե­րած­ված կր­պա­կը չի տե­ղա­հան­վում, շա­րու­նա­կում է իր փա­ռա­վոր գո­յու­թյու­նը։ Գու­ցե Վ-1/12 ո­րոշ­մամբ հենց ի­րա­վա­խախտ կր­պա՞կն է տու­գան­վել։ Մի­գու­ցե քա­ղա­քա­պե­տա­րանն ու վար­չա­կան շր­ջա­նը բա­վա­րար տեխ­նի­կա և բան­վո­րա­կան ուժ չու­նե՞ն չա­րա­բաս­տիկ կր­պա­կը տե­ղա­հա­նե­լու հա­մար։ Հար­ցե­րի պա­տաս­խա­նը ես և հան­րու­թյու­նը կս­տա­նանք, երբ կր­պա­կը կամ կտե­ղա­փոխ­վի, կամ էլ դուք նրա վրա մի ցու­ցա­նակ կփակց­նեք այս բա­ցատ­րու­թյամբ. «Մե­տա­ղյա այս խար­խուլ և զավ­թիչ կր­պա­կը տու­գան­վել է 200000 դրա­մի չա­փով, հա­մա­ձայն Վ-1/12 ո­րոշ­ման և նվա­ճել է իր տե­ղում մնա­լու սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քը։
Հար­գան­քով` Երևա­նի քա­ղա­քա­պետ` Հայկ Մա­րու­թյան։
Երևա­նի Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վար` Թել­ման Թադևո­սյան»։

«խԼ­Խը­ժի» (անգ­րա­գի­տու­թյան վե­րա­ցում)
Ձեր նա­մակ-պա­տաս­խա­նի վեր­ջին տո­ղը նա­խորդ դր­վա­գի բա­նա­կան-բա­րո­յա­կան շա­րու­նա­կու­թյունն է։ Ա­հա այն. «Բա­զա­յում տե­ղադր­ված փայ­տե ար­տաք­նո­ցը տե­ղադր­ված է ժա­մա­նա­կա­վոր»։ Այ­սինքն, կամ բա­զա­յից այն պետք է հե­ռաց­վի, կամ էլ նրա փո­խա­րեն պետք է կա­ռուց­վի քա­րա­շեն և գե­րար­դիա­կան մի բազ­մա­ֆունկ­ցիո­նալ ար­տաք­նոց` հա­րիր բա­զա­յի խառ­նի­ճա­ղանջ գոր­ծու­նեու­թյա­նը։
Գրե­թե կաս­կած չու­նեմ, որ փայ­տե ար­տաք­նո­ցի փո­խա­րեն կա­ռուց­վե­լու է քա­րա­շեն ար­տաք­նոց։ Ա­ռա­ջար­կում եմ նրա կա­ռուց­ման հա­մար հայ­տա­րա­րել մի­ջազ­գա­յին ճար­տա­րա­պե­տա-շի­նա­րա­րա­կան մր­ցույթ։
Մի խոս­քով հան­րա­յին այս ար­դար բո­ղոք­նե­րի շա­րա­նը Հայ­կո­յի և Թել­մա­նի, նաև Մաշ­տո­ցի ոս­տի­կա­նու­թյան հա­մար Ա­րա­րա­տին նետ­ված քար է, Ա­րա­րատն էլ նրանց պատ­կե­րաց­մամբ, չկաս­կա­ծեք, որ վար­չա­պետ Փա­շի­նյանն է։
Ինձ այժմ մնում է ուղ­ղա­կի եղ­բայ­րա­բար դի­մել Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նին, Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վար Թել­ման Թադևո­սյա­նին և Երևա­նի Մաշ­տո­ցի շր­ջա­նի ոս­տի­կա­նու­թյա­նը` ինք­ներդ գնա­հա­տեք ձեր պաշ­տո­նա­կան վար­քը, նաև հի­շեք, որ այս հի­նա­վուրց լուս­նի ներ­քո հա­վերժ չէ ո­չինչ։ Ի վեր­ջո, դուք վաղ թե ուշ պաշ­տո­նանկ եք լի­նե­լու, բայց ան­մո­ռաց է մնա­լու ձեր վար­չա­կան խեղ­կա­տա­կու­թյու­նը։
Ան­ցած ապ­րի­լի 18-ի ա­ռա­վո­տյան բա­զա­յի պարս­պից դուրս գտն­վող ժան­գա­պատ թի­թեղ­նե­րի բլ­րի կող­քին կանգ­նած բեռ­նա­տա­րից թի­թեղ­նե­րի նոր խմ­բա­քա­նակ էր գա­հա­վի­ժում ներքև։ Աղ­մու­կը դժո­խա­յին էր, ար­ձա­գանքս ել­քա­յին` ա­հա­զանգ քա­ղա­քա­պե­տա­րա­նի թեժ գծին։ Նաև զանգ առ ոս­տի­կա­նու­թյուն։ Ո՛չ ա­հա­զան­գը, ո՛չ էլ ար­ձա­գան­քը որևէ նշա­նա­կու­թյուն չու­նե­ցան, բա­շի­բո­զուկ­նե­րի խառ­նամ­բո­խը շա­րու­նա­կում է իր հա­կա­հան­րա­յին գոր­ծը։ Այս­տեղ ա­վե­լաց­նեմ, որ ոս­տի­կա­նու­թյու­նը էա­պես կաշ­կանդ­ված է վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի մա­սին ՀՀ տխ­րահռ­չակ օ­րեն­քով, ո­րը, ըստ էու­թյան, ճա­նա­պարհ է բա­ցում հա­կա­հան­րա­յին նկր­տում­նե­րի ա­ռաջ։
Մնում է ա­վե­լաց­նել, որ ել­քը մեկն է` տվյալ բա­զա­յի գոր­ծու­նեու­թյու­նը պետք է դա­դա­րեց­վի։
Նաև ա­վե­լաց­նեմ, որ Ա­ջափ­նյակ հա­մայն­քում նոր թա­ղա­պե­տի օ­րոք բա­րեխղ­ճո­րեն խնամ­վում են կա­նաչ տա­րածք­նե­րը։ Սա­կայն խնդ­րո ա­ռար­կա զբո­սայ­գին կր­կին ան­ջուր է, մնա­ցել է անձրևնե­րի հույ­սին։
Ի դեպ, Ա­ջափ­նյա­կի կա­նա­չա­պատ­ման գրա­սե­նյա­կը եր­կար տա­րի­ներ գլ­խա­վո­րում էր հան­րա­հայտ Ժո­րան, ո­րին օր­նի­բուն տես­նում էինք Ա­ջափ­նյա­կի կա­նաչ տա­րածք­նե­րը խնա­մե­լիս։ Նրա օ­րոք մեր զբո­սայ­գին խնամ­ված էր։ Բայց իմ­քայ­լա­կան վար­չա­կան մղ­ձա­վան­ջը կա­նա­չա­պատ­ման գրա­սե­նյա­կի նոր ղե­կա­վար է նշա­նա­կել, որն էլ զբո­սայ­գին վե­րաց­նե­լու ե­րա­զան­քով է տա­ռա­պում։
Ի դեպ, կո­րո­նա­վի­րու­սի ար­հա­վիրքն ան­գամ չս­տի­պեց բա­զա­յի աշ­խա­տա­կից­նե­րին դի­մակ և ձեռ­նոց կրել։ Աղ­տոտ, փո­շե­պատ ու ժան­գա­պատ այս տա­րած­քում, ուր, հի­շեց­նում եմ, գլ­խա­վոր շի­նու­թյու­նը փայ­տա­շեն ար­տաք­նոցն է, աղ­մու­կին զու­գըն­թաց իշ­խում է վա­րա­կի տե­ղա­կան հա­մա­ճա­րա­կի բռնկ­ման վտան­գը։ ՀՀ պա­րետ Ա­վի­նյանն ար­դյո՞ք հա­վուր պատ­շա­ճի կար­ձա­գան­քի նշյալ ա­հա­զան­գիս։ Կաս­կա­ծում եմ, բայց հույս ու­նեմ։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Հ. Գ. Նյու­թը ողջ ծա­վա­լով և նա­մա­կի ձևով վա­ղուց ու­ղար­կել եմ Երևա­նի ա­վա­գա­նու «Լույս» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Դա­վիթ Խա­ժա­կյա­նին։ Պա­տաս­խա­նը լռու­թյունն է։

Դիտվել է՝ 5899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ