Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Նիկոլ Փաշինյան. Թուրքիայի ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն

Նիկոլ Փաշինյան. Թուրքիայի ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն
23.07.2020 | 15:19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում` մինչ օրակարգային հարցերին անցնելը, խոսեց հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հուլիսի 12-ից սկսած և մոտ մեկ շաբաթ տևած մարտական գործողությունների մասին։

Նա նշեց, որ հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտելու և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով։ Հրադադարի վերականգնման գործում, ըստ նրա՝ մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրները՝ հատկապես արդյունավետ էր ՌԴ ներգրավումը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միակ երկիրը, որ փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր։ «Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող, ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը` Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր, բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում` Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»,- ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ