ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում պատրաստվել լուրջ և առարկայական բանակցությունների

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում պատրաստվել լուրջ և առարկայական բանակցությունների
25.07.2020 | 14:52

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են հայ-ադրբեջանական սահմանին ապրիլի 16-ից տիրող հարաբերական կայունությունն ու կոչ արել կողմերին օգտվել ռազմական գործողությունների նվազեցումից՝ պատրաստվելու լուրջ և առարկայական բանակցությունների՝ խնդրի համապարփակ լուծումը գտնելու համար: Միջնորդները, միաժամանակ, վերստին ընդգծել են, որ այս զգայուն ժամանակաշրջանում ծայրահեղ կարևոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից ու գործողություններից, այդ թվում` քաղաքացիական բնակչությանն ու կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներից:


Երեկ տարածված հայտարարության մեջ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի միջնորդները նաև նշել են` համանախագահող երկրների ջանքերը քննադատող հայտարարությունները և/կամ/ բանակցությունների ձևաչափում միակողմանիորեն նոր «պայմաններ» սահմանելու կամ փոփոխություններ մտցնելու փորձերը չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը: «Եռանախագահները վերստին ընդգծել են, որ տևական ու խաղաղ կարգավորման համար քաղաքական կամքի լավագույն դրսևորումն է զերծ մնալ առավելապաշտական մոտեցումներից, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմն ու խուսափել սադրիչ հայտարարություններից և գործողություններից»՝ ասված է հայտարարության մեջ:
Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը երախտագիտություն են հայտնել միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ ղեկավարությանը, փաստելով, որ նրանց` հրադադարի խստիվ պահպանման և երկխոսության վերականգնման կոչերը համահունչ էին և աջակցում էին համանախագահների միջնորդական ջանքերին: Դրական որակելով նման ներգրավվածությունը, համանախագահները փաստել են` «նրանք կոչ էին անում կողմերին կենտրոնանալ լարվածությունը թուլացնելու վրա, և ոչ թե մյուսների վրա դնում իրավիճակը սրելու ողջ պատասխանատվությունը»: Միջնորդները ողջունել են միջազգային հանրության շրջանում աճող փոխհամաձայնությունը` հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու, արագ ու առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու շուրջ:

Ընդգծելով, որ իրենց միջնորդական ջանքերի հիմքում շարունակում են մնալ 2019-ի մարտի 9-ին տարածված հայտարարության մեջ շարադրված տարրերն ու սկզբունքները, համանախագահները հայտարարում են, որ պատրաստ են հանդիպել կողմերին կամ նրանց ներկայացուցիչներին ցանկացած ժամանակ, ինչպես նաև ընդգծում, որ ԵԱՀԿ դիտորդները պետք է որքան հնարավոր է շուտ տարածաշրջան վերադառնան:

Դիտվել է՝ 4639

Մեկնաբանություններ