Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ես Հայ եմ․․․

Ես Հայ եմ․․․
28.07.2020 | 00:45

Նե­րե­ցեք, ի­հար­կե, բայց ես զտա­րյուն հայ եմ՝ հո­գե­բա­նու­թյամբ և մտա­ծո­ղու­թյամբ, ամ­բող­ջո­վին կրում եմ հա­յի հատ­կա­նիշ­նե­րի մի ամ­բող­ջու­թյուն, ո­րի մեջ հա­զա­րա­մյակ­ներ շա­րու­նակ սերն­դե­սե­րունդ նստ­վածք են թո­ղել նախ­նի­նե­րը: Օ­տար գիտ­նա­կան­նե­րը փաս­տում են, որ հայ կնոջ գե­նե­տիկ կո­դը ա­վե­լի քան ութ հա­զա­րա­մյակ փո­փո­խու­թյուն չի կրել, հետևա­բար ծնող­նե­րից, մո­րից հաս­տա­տա­պես, հա­յը ժա­ռան­գում է այդ ա­նեղծ հարս­տու­թյու­նը: Ա­սում են, սա մեր ազ­գա­յին ինք­նու­թյան բա­ցա­ռի­կու­թյուն­նե­րից է՝ միայն մեզ բնո­րոշ։ Այդ­պես սուրբ մյու­ռոնն է իր նախ­նա­կան հիմ­քի վրա շա­րու­նա­կում դա­րե­դար լրաց­վել և վե­րա­հաս­տատ­վել: Հայ մայ­րեր… «Մայ­րե­րի ա­փի մեջ պի­տի փնտ­րել ազ­գե­րի ճա­կա­տա­գի­րը»: Ազ­գե­րի էու­թյան յու­րա­տե­սա­կու­թյան և անկ­րկ­նե­լիու­թյան մեջ է ամ­բար­ված հա­մաշ­խար­հա­յին ըն­տա­նի­քի ամ­բողջ հմայքն ու կա­տա­րե­լու­թյու­նը:
Նե­րե­ցեք, բայց ես ի­րոք հպարտ եմ հայ լի­նե­լու հա­մար: Դա իմ Խաչն է, ո­րը պար­տա­վոր եմ կրե­լու ար­ժա­նա­պատ­վո­րեն և հպար­տու­թյամբ: Հպարտ եմ իմ ժո­ղովր­դի հա­զա­րա­մյակ­նե­րի պատ­մու­թյամբ, մեր առ­նա­կան և ճկուն լեզ­վի հա­րատևու­թյամբ, մեր մշա­կու­թա­յին ծան­րակ­շիռ վաս­տա­կով և ազ­գա­յին ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ան­սա­սան վար­դա­պե­տու­թյամբ: Այդ հպար­տու­թյու­նը բա­րո­յա­պես պար­տադ­րում է ինձ պաշտ­պա­նե­լու իմ ինք­նու­թյան բո­լոր հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րը, ո­րոնց վրա հիմն­ված է Հայ­րե­նիքս, սերն ու նվի­րու­մը իմ երկ­րի ու ժո­ղովր­դի հան­դեպ՝ մայ­րե­նի լե­զու, հա­վատ և ըն­տա­նիք։ Ես ա­ղո­թում եմ Աստ­ծուն, ինչ­պես բա­նաս­տեղ­ծը կա­սեր, որ նա ե­ղա­ծը պա­հի, իսկ հե­տո ինչ էլ պա­տա­հի, վս­տահ եմ, որ ձյու­ներս հա­յե­րեն են լա­լու, գա­րունս հա­յե­րեն է գա­լու, հա­յե­րեն են գա­լու դա­րերս։


Են­թադ­րում եմ, որ կա­րող եմ ծի­ծա­ղե­լի թվալ ձեզ, ե­թե բարձ­րա­ձայն խոս­տո­վա­նեմ, որ հայ­րե­նա­սեր եմ, պատ­րաստ կյանքս նվի­րա­բե­րե­լու հայ­րե­նի­քիս և նրա սր­բու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը, սա­կայն չբարձ­րա­ձայ­նել չեմ կա­րող, քան­զի թվա­ցյալ վե­րա­ցող այս տե­սա­կը տա­կա­վին կեն­սու­նակ մի ամ­րա­կուռ բա­նակ է, ո­րի հզո­րու­թյու­նը ոչ թե քա­նա­կի, այլ ո­րա­կի մեջ է, և որն այ­սօր զս­պա­նակ­վե­լով, հա­վա­տա­ցեք, վաղն ա­ռա­վել հզոր լից­քեր կպա­րու­նա­կի: Իսկ մե­ծա­մաս­նու­թյուն կոչ­վա­ծը շատ հեշ­տո­րեն են­թարկ­վում է հնա­րամ­տո­րեն մշակ­ված տա­րաբ­նույթ ներ­գոր­ծու­թյուն­նե­րի, ո­րով­հետև լսե­լով է հա­վա­տում, այլ ոչ առ­կա ի­րա­կա­նու­թյամբ և փաս­տե­րի վեր­լու­ծու­թյամբ, ինչ­պես ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հե­րոս Ռո­բերտ Ա­բա­ջյա­նի պա­պի ան­վամբ ա­նա­մո­թա­բար ներ­կա­յաց­ված ոմն ինք­նա­կոչ թեր­մաց­քի, մար­տի­մե­կյան իբր սպան­ված ե­րե­խա­յի ման­կա­կան կո­շի­կի ստա­հոդ պատ­մու­թյան կամ Ցե­ղաս­պա­նու­թյան հու­շա­հա­մա­լիր ու­ղեկց­վող ծե­րու­նուն շռայլ­ված խոս­տում­նե­րի կեղ­ծիք­նե­րը, ո­րոնք, ցա­վա­լիո­րեն ի­րենց սև գոր­ծը կա­տա­րե­ցին, ա­պա, ա­սես կա­խար­դա­կան փայ­տի­կի զո­րու­թյամբ, հեշ­տու­թյամբ ներ­վե­ցին և մո­ռաց­վե­ցին ամ­բո­խի կող­մից, հանց նա­խընտ­րա­կան կամ թավ­շյա, ա­նա­րյուն, ժո­ղովր­դա­կան և վեն­դե­տա չեն­թադ­րող հե­ղա­փո­խա­կան խոս­տում­ներն ու եր­դում­նե­րը: Հետևան­քը, հա­յի վեր­ջին խել­քի մա­սին բազ­միցս քն­նու­թյուն բռ­նած ճշ­մար­տու­թյունն է, մինչև կա­ռա­վա­րիչ­նե­րի բա­ցա­հայտ ցի­նիզմն ու մեր­կա­ցու­մը, մինչև դա­նա­կը ոս­կո­րին հաս­նե­լը, ո­րը հղի է հա­մա­ժո­ղովր­դա­կան հույ­սի և հա­վա­տի հետ ան­մարդ­կա­յին դա­ժան խա­ղե­րի ար­դյուն­քում մինչև հո­գու խոր­քը վի­րա­վոր­ված հան­րու­թյան բո­ղո­քի և վրեժխ­նդ­րու­թյան պոռ­թկ­մամբ ընդ­դեմ իր բա­ցար­ձակ ար­ժեք­նե­րի սր­բապղ­ծու­թյան: Նվի­րյալ­նե­րը պար­զա­պես զգալ չեն տա­լիս ի­րենց գո­յու­թյան մա­սին, չեն կար­ծում, թե ի­րենց կեց­վածքն ու դիր­քո­րո­շու­մը մեծ ա­ռա­քի­նու­թյուն են հա­մա­տա­րած խառ­նաշ­փո­թի մեջ: Նրանք շար­քա­յին քա­ղա­քա­ցի­ներ են, ո­րոնց վերևնե­րը բա­րե­հա­ճում են նկա­տել միայն այն ժա­մա­նակ, երբ հայ­րե­նի­քին վտանգ է սպառ­նում: Թերևս, պատ­մա­կան մի պա­հի, երբ դա­սա­լիք­նե­րը դա­տում են պա­տե­րազ­մում հաղ­թող­նե­րին, երբ դա­վա­ճան­նե­րը քն­նար­կում և մե­ղադ­րում են հե­րոս­նե­րին, երբ ա­ռա­քի­նու­թյուն­նե­րը դի­տարկ­վում են որ­պես ան­բա­րո­յու­թյուն, իսկ այ­լա­սեր­վա­ծու­թյու­նը, որ­պես մար­դու ի­րա­վունք, ամ­րագր­վում օ­րեն­քով, այդ նվի­րյալ­նե­րի հայ­րե­նա­պաշտ­պան դե­րա­կա­տա­րու­թյու­նը ևս կա­րող է մեր­ժե­լի հա­մար­վել։ Ա­ռանձ­նա­պես կա­րիք չկա այդ­պի­սի­նե­րին ո­րո­նել իշ­խա­նա­վոր­նե­րի շար­քե­րում, նրանք նվի­րյալ­ներ չեն, նրանք «ընտ­րյալ­ներ» են:


Ա­վա՜ղ, վեր­ջին ե­րեք տաս­նա­մյա­կի ըն­թաց­քում մեր պե­տա­կան այ­րե­րը նա­խան­ձախն­դիր չե­ղան ազ­գա­յին ինք­նիշ­խան պե­տու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան, երկ­րի հա­մա­կող­մա­նի զար­գաց­ման ռազ­մա­վա­րա­կան և մար­տա­վա­րա­կան ծրագ­րե­րի մշակ­մա­նը. ան­կա­խու­թյու­նը թա­կեց մեր դու­ռը, բայց մենք խո­րու­թյամբ չգի­տակ­ցե­ցինք, թերևս մի­տում­նա­վոր չխ­րա­խուս­վեց դրա գի­տակ­ցու­մը և կարևո­րու­թյու­նը, փո­խա­րե­նը՝ շռայ­լո­րեն մսխ­վեց տն­տե­սա­կան, գի­տակր­թա­կան-մշա­կու­թա­յին, հոգևոր նե­րու­ժը։ Չգի­տակց­վեց ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կարևո­րու­թյու­նը, այլ ընդ­հա­կա­ռա­կը՝ չար ու­ժի ճնշ­ման տակ վար­կա­բե­կե­ցին և վա­նե­ցին դրա ջա­տա­գով­նե­րին. ե­ռան­դա­գին քան­դե­ցին նա­խորդ հա­մա­կար­գը՝ փո­խա­րե­նը կա­ռու­ցե­լով քաոս, ինք­նա­մո­ռաց տր­վե­ցին հա­մա­ժո­ղովր­դա­կան հարս­տու­թյան թա­լա­նին և սե­փա­կա­նու­թյան վե­րա­բաշխ­մա­նը: Եվ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ այ­սօր մենք ան­ցյալ ժա­մա­նա­կով կպատ­մեինք մեր երկ­րի և ժո­ղովր­դի մա­սին, մի­գու­ցե մեզ բախտ չվի­ճակ­վեր դրանց ա­սա­ցո­ղը լի­նե­լու, և օ­տար­նե­րը պատ­մեին աշ­խար­հի ե­րե­սից վե­րա­ցած մի հի­նա­վուրց ազ­գի և պե­տու­թյան մա­սին, ո­րը կոր­ծան­վեց ներ­քին տա­կան­քի գետ­նա­քար­շու­թյան պատ­ճա­ռով, ե­թե ժա­մա­նա­կին չկանխ­վեր ա­ռա­ջին հե­ղա­փո­խա­կան ա­ռաջ­նորդ և հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի կն­քա­հոր և նրա թիկ­նա­զո­րի բուռն ու ա­վե­րիչ գոր­ծու­նեու­թյու­նը: «Հայ­րե­նի­քը իմ օ­ջախն է, ժո­ղո­վուր­դը՝ իմ ըն­տա­նի­քը», իմ ոս­տա­նը իմ բոս­տանն է: Ոս­տան... ա­ռանց տան­տի­րոջ։
Մենք թանկ գին վճա­րե­ցինք հոկ­տե­բե­րի 27-ին…


Նե­րե­ցեք, բայց ես նույն­պես նախ­կին եմ։ Աշ­խա­տել եմ ոչ միայն ա­զատ, ան­կախ իմ հայ­րե­նի­քի բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի, այլև խոր­հր­դա­յին կայ­սե­րա­կան պե­տու­թյան օ­րոք, որ­տեղ երկ­րի ա­ռա­ջին, երկ­րորդ և բո­լոր պաշ­տո­նա­տար այ­րե­րի շր­ջա­պա­տը կազ­մում էր բարձր մտա­վո­րա­կա­նու­թյու­նը՝ ստեղ­ծա­գոր­ծա­կան, գի­տա­կան, տեխ­նի­կա­կան, և ոչ թե կեղ­ծա­նու­նա­վոր հե­ղի­նա­կու­թյուն­ներ ու փո­ղա­տե­րեր, որ­տեղ ծաղ­կում էին գի­տու­թյու­նը, կր­թու­թյունն ու բո­լոր բնա­գա­վառ­նե­րը, որ­տեղ ժո­ղովր­դի բա­րե­կե­ցու­թյու­նը բարձր էր, հպար­տու­թյու­նը սոսկ կար­գա­խոս չէր, մար­դիկ չէին տա­ռա­պում տխ­մար ինք­նա­գո­վու­թյամբ, որ­տեղ հար­գանք էր տած­վում ա­վագ­նե­րի նկատ­մամբ, գնա­հատ­վում էին մաս­նա­գետ­նե­րը, պարգևավ­ճար­նե­րը տր­վում էին ըստ ար­ժան­վույն, կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րը հազ­վա­դեպ էին, նվի­րյալ­նե­րը վար­ձատր­վում էին ըստ սահ­ման­ված կար­գի… Նրանք սի­րում էին ի­րենց եր­կիրն ու ժո­ղովր­դին ոչ որ­պես ճա­ռա­սաց, այլ գործ­նա­կա­նո­րեն:


Խնդ­րում եմ մե­ծամ­տու­թյուն չհա­մա­րել, բայց ես ինձ հա­մա­րում եմ մտա­վո­րա­կան, ո­րը չի տա­ռա­պում անձ­նա­կան շա­հի նկր­տում­նե­րով, այլ ձգ­տում է ա­նանձ­նա­կան նվի­րու­մով ապ­րել իր կյան­քը, հնա­րա­վո­րինս հետևել տա­սը պատ­վի­րան­նե­րի խոր­հր­դին, բա­րի հե­տա­գիծ թող­նել, և որ չծամծ­մեք որ­պես ա­մե­նան­գա­մյա օգ­տա­գործ­ման պաշտ­պա­նա­կան պա­հուս­տա­յին մի­ջոց՝ չեմ տա­ռա­պում ան­ցյա­լի կա­րո­տախ­տով, չեմ ե­րա­զում հին ու նոր նախ­կին­նե­րի վե­րա­դար­ձը, բայց կտ­րա­կա­նա­պես մեր­ժում եմ ձեզ և ձեր տե­սա­կը, ա­ռա­վել ևս պե­տու­թյան կա­ռա­վար­ման վա­հա­նա­կի առջև և ե­րա­զում ազ­գա­յին զո­րեղ ուժ տես­նել պե­տա­կան կա­ռա­վար­ման ա­թո­ռին։ Ձեր հա­կամ­շա­կու­թա­յին, հա­կա­հայ­կա­կան և հա­կաք­րիս­տո­նեա­կան քա­րոզ­չու­թյամբ տո­գոր­ված ա­մե­նա­գետ և ա­մե­նա­կա­րող «հրա­շա­մա­նուկ­նե­րից» քա­նի՞սն է կար­դա­ցել Աստ­վա­ծա­շուն­չը՝ նախ­քան ի­րենց վայ­րա­հա­չը, Նա­րե­կա­ցու Մա­տյա­նը ծա­նո՞թ է այն դպ­րո­ցա­կան ծրագ­րե­րից վտա­րող­նե­րին, և ե­թե ծա­նոթ է ու մեր­ժո­ղա­կան է վե­րա­բեր­մուն­քը, ա­պա, քավ լի­ցի, դա խո­սում է տվյալ ան­ձանց մտա­վոր ա­րատ­նե­րի կամ Տիե­զե­րա­կան ե­կե­ղե­ցու վար­դա­պե­տի բարձ­րա­գույն կոչ­մանն ար­ժա­նա­ցած հան­ճա­րի նկատ­մամբ ո­րո­շա­կի ժխ­տո­ղա­կա­նու­թյան մա­սին: Ա­ռա­վել ևս, ոմն սու­պեր նա­խա­րար թուրն ա­ռած ընկ­նում է ա­մե­նայն ազ­գա­յի­նի հետևից, ա­սես ջղաձգ­վում «հայ» բա­ռից, ինչ­պես սա­տա­նա­պաշ­տը՝ Խա­չից: Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն, Հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյուն, Հայ գրա­կա­նու­թյուն և հա­յոց լե­զու և այլ ա­ռար­կա­նե­րի լիար­ժեք մա­տու­ցու­մը Հա­յոց Հայ­րե­նի­քի դպ­րո­ցում թե բո­վան­դա­կա­յին, թե ժա­մա­յին և այլ ա­ռում­նե­րով վտանգ­ված է, որ­քան էլ որ «հան­րու­թյու­նը պատ­րաստ չէ» ձեր դա­րա­կազ­միկ և լու­սե­ղեն բա­րե­փո­խում­ներն ըն­կա­լե­լու: Ող­բա­լի է: Այս և այլ մո­տե­ցում­ներ, որ ի­րա­կա­նաց­վում են այդ տխ­րահռ­չակ նա­խա­րա­րու­թյան կող­մից և հո­վա­նա­վոր­վում կա­ռա­վա­րա­կան ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով, ոչ թե մաս­նա­գի­տա­կան, այլ քա­ղա­քա­կան շա­հե­րից են բխում: Քա­ղա­քա­կան խմ­բա­յին շա­հեր, հրահր­ված ա­ներևույթ տե­րե­րի պատ­վե­րով, ո­րոնք հա­կա­սում են մեր ազ­գա­յին շա­հին, նե­րա­ռյալ ռազ­մա­գի­տու­թյուն ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­ման անն­պա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը պա­տե­րազ­մող երկ­րում: Տպա­վո­րու­թյունն այն­պի­սին է, թե ո­րոշ տհաս գոր­ծիչ­նե­րի հա­մար պա­տե­րազ­մը ոչ թե սահ­մա­նին կա­տար­վող մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, այլ հա­մա­վա­րա­կի դեմ մղ­վող ի­րենց ա­նար­դյու­նա­վետ պայ­քա­րը և խա­ղա­ղա­սի­րա­կան նա­հան­ջո­ղա­կան կո­չերն ու կռիվ գնա­ցող եղ­բայր­նե­րի մա­սին եր­գի հան­դեպ բարձր ամ­բիո­նից ար­տա­հայտ­ված դա­սա­լի­քա­յին քա­մահ­րանքն են: Թվում է ևս մեկ քայլ, և թավ­շյա գոր­ծի­չը կա­ռա­ջար­կի դա­տել եր­գի հե­րոս­նե­րին, հե­ղի­նա­կին, կա­տա­րո­ղին ու կա­նաչ գորգ կփ­ռի խա­ղա­ղա­սեր և կա­ռու­ցո­ղա­կան հարևա­նի առջև… Սրա ա­կունք­նե­րը տա­կա­վին նոր ան­կա­խա­ցած ՀՀ-ում են, երբ ի զար­մանս բո­լո­րի, ինն­սու­նա­կան թվա­կան­նե­րին կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շում ըն­դու­նեց «Հա­յաս­տան» բառն օգ­տա­գոր­ծե­լու հա­մար հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րից գան­ձել հա­զար ԱՄՆ դո­լա­րին հա­մար­ժեք դրամ՝ սահ­մա­նա­փա­կե­լով բա­ռի ան­վա­նա­կան կի­րա­ռու­մը…


Հան­րակր­թա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի մեջ հայ գրա­կա­նու­թյու­նը վե­րաձևվել է պար­զա­պես գրա­կա­նու­թյուն։ Ա­կա­դե­միա­կան ինս­տի­տուտ­նե­րը, ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րը, բու­հա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը, մտա­վո­րա­կա­նու­թյու­նը ժա­մա­նա­կին ու­նեին ի­րենց ձայ­նը, որ չէր ար­հա­մարհ­վում, լսե­լի և ու­սա­նե­լի էր և իշ­խա­նու­թյուն­նե­րի և հա­սա­րա­կու­թյան հա­մար: Սթա­փեց­նող և միա­կամ այդ ձայնն այլևս լռել է, և լսե­լի են միայն ա­ռան­ձին ան­հատ­նե­րի ան­հաշտ բո­ղոք­ներն ու ըն­դվ­զում­նե­րը, ո­րոնք չեն ծա­ռա­յում նպա­տա­կին: Զար­մա­նա­լի կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մտա­վո­րա­կա­նու­թյու­նը ար­հա­մարհ­վեց և ձևա­վոր­վեց նյու­թա­կա­նա­ցած, հոգևոր ար­ժեք­նե­րի հետ դույզն ինչ չա­ղերս­վող «է­լի­տա», ո­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը, որ չէր տե­սել պա­տից կախ, տե­սավ ճակ­տից կախ, իր նախ­նա­կան կա­պի­տա­լը կու­տա­կեց զոռ­բա­յու­թյան, խար­դա­խու­թյան, թա­լա­նի և սպա­նու­թյուն­նե­րի մի­ջո­ցով: Ազ­գա­յին ող­բեր­գու­թյուն էր ի­րա­կան մտա­վո­րա­կա­նու­թյան կո­րուս­տը, ին­չի պատ­ճա­ռով հա­նու­րի ա­նանձ­նա­կան մտա­ծո­ղու­թյամբ գոր­ծող բա­նա­կան խա­վից ազ­գը զրկ­վեց, գլ­խատ­վեց՝ վե­րած­վե­լով ա­նա­ռաջ­նորդ ամ­բո­խի, որ­տեղ ան­հատն ինք­նու­րույն պետք է լու­ծի իր առջև ծա­ռա­ցած սո­ցիա­լա­կան տա­րաբ­նույթ բո­լոր խն­դիր­նե­րը՝ տա­րե­րայ­նո­րեն, ա­ռանց ուղ­ղորդ­ման, ա­ռանց ա­ռաջ­նոր­դի, ա­ռանց պե­տա­կան մի­ջամ­տու­թյան, ո­րը հրա­ժար­վել է պար­տա­կա­նու­թյուն­նե­րից իր քա­ղա­քա­ցու հան­դեպ, սա­կայն ա­ռա­վել մե­ծաց­րել ճն­շու­մը նրա պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տար­ման նկատ­մամբ: Պա­տաս­խա­նը պարզ ու հան­րա­մատ­չե­լի է, ա­ռա­վել քան թա­փան­ցիկ. «Ե­թե մե­ղա­վոր ա կա­ռա­վա­րու­թյու­նը, ա­պա մե­ղա­վոր ա նաև ժո­ղո­վուր­դը, ո­րով­հետև էս ժո­ղո­վուրդն ա էս կա­ռա­վա­րու­թյա­նը բե­րել իշ­խա­նու­թյան»: Ճիշտ Ցե­ղաս­պա­նու­թյա­նը նա­խոր­դած և բոլշևի­կյան հե­ղա­փո­խու­թյա­նը հա­ջոր­դած մտա­վո­րա­կա­նու­թյան պե­տա­կա­նո­րեն կազ­մա­կերպ­ված կո­տո­րած­նե­րի հան­գույն:
Այն, որ կա­ռա­պա­նը կոմ­բայ­նա­վար, իսկ վեր­ջինս օ­դա­չու դառ­նալ չի կա­րող, փաստ է, մա­նա­վանդ, երբ նա տգետ ու ինք­նա­հա­վան է, փա­ռա­սեր և կա­մա­կա­տար, իսկ հա­մար­ձա­կու­թյու­նը նրան մղում է ար­կա­ծախ­նդ­րու­թյան, ո­րը հան­գեց­նում է ոչ միայն իր և շր­ջա­պա­տի, այլև ամ­բողջ ուղևո­րա­կազ­մի ող­բեր­գու­թյան: Հետևա­բար, ճա­կա­տագ­րա­կան ա­ղե­տից խու­սա­փե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է շու­տա­փույթ հե­ռաց­նել նրան իր անձ­նա­կազ­մով այդ պա­տաս­խա­նա­տու դիր­քից, ե­թե, ի­հար­կե, նրան չբա­վա­րա­րի ինք­նա­կամ հրա­ժա­րա­կան տա­լու և հե­ռա­նա­լու կամ­քը: Մենք թշ­նա­մու կող­մից գե­րե­վար­ված ժո­ղո­վուրդ, հայ­րե­նիք և պե­տու­թյուն չու­նենք, որ մեզ թույլ տանք ան­ձի և խմ­բա­վոր­ման ներ­քին կա­մա­յա­կան փոր­ձու­թյուն­ներ: Առանց այն էլ պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կած եր­կի­րը, ան­հայ­րե­նիք պաշ­տոն­յա­նե­րի ըն­չա­քաղ­ցու­թյան պատ­ճա­ռով, պար­տու­թյուն­ներ գրան­ցեց հա­րա­բե­րա­կան զի­նա­դա­դա­րի և խա­ղա­ղու­թյան ըն­թաց­քում:
Նե­րե­ցեք, գու­ցե և իմ մո­տե­ցում­նե­րից դուք տհաճ մգ­լա­հոտ զգաք, և բնո­րո­շեք ինձ որ­պես հե­տա­դեմ հա­կա­հե­ղա­փո­խա­կան, բայց մեր երկ­րի հան­դեպ ձեր փայ­փա­յած ա­նուրջ­նե­րը ստի­պում են ինձ ա­ռա­վել նվի­րու­մով (ընդ ո­րում անվ­ճար, ա­ռանց ո­րա­կյալ թանկ բա­նի հա­մար բարձր պարգևավ­ճար­նե­րի ակ­նկ­նա­լու­թյան) և հա­վա­տար­մու­թյամբ ծա­ռա­յե­լու իմ ժո­ղովր­դին, ո­րից ա­ռանձ­նա­ցած, կա­ռու­ցել եք բա­րի­կադ­ներ՝ ա­տե­լու­թյան և ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մեր­ժո­ղա­կան բա­ժա­նա­րար­ներ գծե­լով սև ու սպի­տա­կի, հին ու նո­րի, նախ­կի­նի ու ներ­կա­յի միջև՝ ար­դյուն­քում աս­պա­րե­զը բաց թող­նե­լով համ­բակ­նե­րի հա­մար, ո­րոնք ան­թա­քույց պղ­ծում են սր­բա­վայ­րե­րը՝ գե­րեզ­մա­նից մինչև Մայր Ա­թոռ, ո­գեշ­նչ­վում լան­զա­րո­տյան «հաղ­թա­նա­կով» և հար­ձակ­վում հոգևոր ա­ռաջ­նոր­դի վրա։ Չար ու­ժե­րին հան­դի­ման ես պատ­րաստ եմ նաև հե­տա­դե­մի և պահ­պա­նո­ղա­կա­նի, շո­վի­նիս­տի ու ազ­գայ­նա­կա­նի ո­րա­կա­վո­րում­ներ կրե­լու, նոր աշ­խար­հա­կար­գի մա­սին հոր­ջոր­ջող գլո­բա­լիստ­նե­րի գա­վա­ռա­կան ստո­րա­քար­շու­թյա­նը հա­կադր­վել իմ ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյամբ ու ար­ժե­հա­մա­կար­գի պաշտ­պա­նու­թյամբ, ո­րով ապ­րել և ա­րա­րել ենք մեր ամ­բողջ պատ­մու­թյան ըն­թաց­քում: Չեմ հան­դուր­ժե­լու երբևէ հայ գրա­կա­նու­թյունն ընդ­հան­րա­կան գրա­կա­նու­թյամբ փո­խա­րի­նող­նե­րին, հա­յոց ե­կե­ղե­ցու և հա­յոց պատ­մու­թյան վրա քար նե­տող­նե­րին: Ձեր անտ­րա­մա­բա­նա­կան տրա­մա­բա­նու­թյամբ հա­յոց լեզ­վից վա­ղը կմ­նա միայն լե­զուն, Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տու­թյու­նից՝ ա­նո­րոշ մի հան­րա­պե­տու­թյուն և այլն: Հա­կա­հայ­կա­կան ճղ­ճիմ նկր­տում­նե­րը մի ար­դա­րաց­րեք հան­րակր­թու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րի փաս­տաթղ­թի իբր սևագ­րու­թյամբ: Հա­մոզ­ված եմ, որ դա քն­նարկ­վող տար­բե­րակն է, իսկ նման ան­հե­թեթ տգի­տու­թյուն ի­րեն թույլ չէր տա նույ­նիսկ ա­մե­նա­ծույլ ա­շա­կերտն իր սևագ­րու­թյան մեջ: Կա­նաչ լույս վա­ռե­լով ձեր սի­րե­լի ԼԳԲՏ-ա­կան­նե­րի, տար­բեր ա­ղանդ­նե­րի, թմ­րա­մոլ­նե­րի և օ­րի­նա­վոր կյան­քի կա­նոն­ներն ան­տե­սող ժե­խի առջև, դուք լու­սանցք եք տե­ղա­փո­խել ա­մե­նայն ա­ռա­քի­նին ու ար­ժե­քա­վո­րը, վտան­գել մեր ազ­գա­յին դի­մա­պատ­կե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը:


Դեռևս հու­սով եմ՝ լայ­նա­խո­հու­թյուն կցու­ցա­բե­րեք և կհան­դուր­ժեք այդ ար­ժեք­նե­րը կրող­նեին, ո­րոնք չեն կեղ­ծում, չեն ստում, չեն քծ­նում, չեն վա­ճառ­վում, չեն դա­վա­ճա­նում, այլ սկզ­բուն­քա­յին դիր­քե­րում ա­մուր կանգ­նած են ի­րենց հո­ղի վրա, սի­րում են ի­րենց հայ­րե­նի­քը, ի­րենց պատ­մու­թյու­նը, մշա­կույ­թը, նվիր­ված են այն ա­մե­նին, ինչ հայ­կա­կան ու ազ­գա­յին է, քան­զի բա­ցառ­վում է հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի գնա­հա­տու­մը, ե­թե ան­տես­վում է ազ­գա­յին հիմ­քը: Նրանց մտա­պատ­կե­րում Հա­յաս­տա­նը պահ­պան­վում է որ­պես թան­գա­րան բաց եր­կն­քի տակ, այլ ոչ տո­նա­վա­ճառ, Գառ­նիի հե­թա­նո­սա­կան տա­ճա­րը՝ պատ­մա-մշա­կու­թա­յին ե­զա­կի ար­ժեք ներ­կա­յիս Հա­յաս­տա­նի տա­րած­քում, այլ ոչ «մի հատ հռո­մեա­կան հա­վա­բույն», և Քա­րա­հուն­ջի աստ­ղա­դի­տա­րանն էլ բնավ չի ըն­կալ­վում որ­պես «մի բուռ ռա­գատ­կի քա­րե­րի կույտ»: Պե­տա­կան կա­ռա­վա­րու­մը փո­ղո­ցա­յին շար­ժում չէ, որ­տեղ ձա­խո­ղու­մը և ան­տե­ղի զո­հեր տա­լը դիտ­վի որ­պես հեր­թա­կան սխալ, վրի­պում, խոս­քի կամ գոր­ծու­նեու­թյան խո­տան և ներ­վի: Պե­տա­կա­նու­թյան, ժո­ղովր­դի ու հայ­րե­նի­քի հան­դեպ գոր­ծած ոչ մի հան­ցանք ներ­ման են­թա­կա չէ…
Իսկ որ­քա­նո՞վ են տե­ղա­վոր­վում պե­տա­կա­նա­շի­նու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րի մեջ այն մո­տե­ցում­նե­րը, որ այ­սօր փորձ է ար­վում կյան­քի կո­չելու կա­ռա­վա­րու­թյան և պառ­լա­մեն­տի մա­կար­դա­կով: Ար­դյո՞ք, նպաս­տում են դրանք պե­տա­կան անվ­տան­գու­թյա­նը, ժո­ղովր­դի բա­րե­կե­ցու­թյա­նը՝ խոս­տաց­ված տն­տե­սա­կան ա­ճի, նոր աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­ման, ազ­գագ­րա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­ման, ներդ­րու­մա­յին ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, թե կազ­մա­քան­դում և առ ոչն­չի են վե­րա­ծում ժո­ղովր­դի ա­ռանց այն էլ դժ­վար, նաև ան­տա­նե­լի վի­ճա­կը: Ար­դյո՞ք մշա­կույ­թի, գի­տու­թյան և կր­թու­թյան, ե­կե­ղե­ցու և սփյուռ­քի հան­դեպ, մի կողմ դրած տն­տե­սու­թյան ամ­բող­ջա­կան հա­մա­պար­փակ կաթ­վա­ծա­հար վի­ճա­կը, ներ­կա­յիս պե­տա­կան դիր­քո­րո­շում­նե­րը բխում են հա­մազ­գա­յին և պե­տա­կան շա­հե­րից: Հա­վա­տա­ցեք, ձեր հետևո­ղա­կան աշ­խա­տան­քի ար­դյուն­քում պատ­ճառ­ված տն­տե­սա­կան վնասն ու կո­րուստ­ներն ինչ-որ կերպ, ինչ-որ չա­փով են­թա­կա են վե­րա­կան­գն­ման և վե­րա­կա­ռուց­ման, իսկ ինչ­պե՞ս վար­վել հայ­րե­նա­սեր, գրա­գետ և բա­րո­յա­կան քա­ղա­քա­ցի կր­թե­լու և դաս­տիա­րա­կե­լու փո­խա­րեն հա­սա­րա­կու­թյան մեջ անգ­րա­գի­տու­թյան, հո­գեմ­տա­վոր և բա­րո­յա­կան խե­ղում­նե­րի հուն­դեր սեր­մա­նե­լու հան­գա­ման­քի հետ, և ո­րո՞նք են դրանց ներ­կա­յիս պե­տա­կան չա­փո­րո­շիչ­նե­րը: Ինչ­պե՞ս պահ­պա­նել կամ վե­րա­կանգ­նել ար­ժա­նա­պա­տիվ ազ­գա­յին նկա­րա­գի­րը՝ ինք­նու­թյան բո­լոր հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րով, երբ ա­մե­նա­բարձր պաշ­տո­նա­կան վեր­նա­խա­վի՝ գոր­ծադ­րի և օ­րեն­սդ­րի կող­մից հե­ղա­փո­խա­կան բա­րե­փո­խու­թյուն­նե­րի ան­վան տակ ոտ­նա­կոխ են ար­վում պե­տու­թյան և քա­ղա­քա­ցու շա­հե­րը։ Կա­րե­լի՞ է այն­պես գոր­ծել, որ ար­դյունք­նե­րը շա­հե­կան լի­նեն ոչ միայն մեկ, այլև բո­լոր կող­մե­րի հա­մար: Կա­րո՞ղ եմ ար­դյոք ինձ թույլ տալ կաս­կա­ծե­լու ձեր ժո­ղովր­դա­հա­ճո և պե­տա­կա­նա­մետ ճա­ռե­րին և եզ­րա­հան­գե­լու, որ ըստ էու­թյան իմ երկ­րում ինչ-ինչ հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի գոր­ծա­կալ­նե­րի մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­վում է մի հրե­շա­վոր ծրա­գիր, ո­րը երկ­նել են թշ­նա­մա­կան ճամ­բա­րում՝ կոր­ծան­ման և ինք­նաոչն­չաց­ման ուղ­ղոր­դե­լու մեր ազ­գա­յին ինք­նու­թյու­նը, մեր ժո­ղովր­դին, մեր պե­տու­թյու­նը, իսկ այդ ճա­նա­պար­հին ոչն­չի, նույ­նիսկ սե­փա­կան ար­ժա­նա­պատ­վու­թյան, ճշ­մար­տու­թյան և սե­փա­կան խոս­քի ար­ժեզ­րկ­ման առջև չկանգ­նե­լով, մո­լեգ­նում են սու­տը, կեղ­ծի­քը, խար­դա­խու­թյու­նը: Հի­շեք, ու­րեմն, մեր գլ­խով շատ ամ­պեր են ան­ցել, բայց սա­րը միշտ կա ան­սա­սան: Հի­շեք, որ «չարն էլ է միշտ ապ­րում ան­մեռ, ա­նեծք նրա չար գոր­ծին, որ­դիդ լի­նի, թե հեր ու մեր, թե մու­րա­զով սի­րած կին»: Մեկ­նա­բա­նու­թյուն­ներն ինք­ներդ կա­տա­րեք, ե­թե, ի­հար­կե, կա­րող եք:


Չեմ ցան­կա­նում ման­րակր­կիտ ներ­կա­յաց­նել ան­հե­թե­թու­թյուն­նե­րի այն շղ­թան, որ ա­մե­նա­սեղմ ժամ­կետ­նե­րում, ցու­ցա­բե­րե­լով նա­խան­ձե­լի հետևո­ղա­կա­նու­թյուն և ջա­նադ­րու­թյուն, հա­մա­ռո­րեն հյուս­վում է մեր օ­րե­րում: Փաս­տե­րի և ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման հա­մադ­րու­թյու­նը պար­զո­րոշ ուր­վագ­ծում է թի­րա­խա­վոր­ված հայ­կա­կան գոր­ծո­նը, ո­րի գլ­խին կախ­վել է ա­մե­նա­կուլ յա­թա­ղա­նը: Լի­նի դա սփյուռ­քի նա­խա­րա­րու­թյու­նը հանձ­նա­կա­տա­րով փո­խա­րի­նե­լու զա­վեշ­տա­լի ի­րո­ղու­թյու­նը, երբ քա­նա­կա­պես այն մի քա­նի ան­գամ գե­րա­զան­ցում է հա­յաս­տա­նաբ­նակ­նե­րին, տն­տե­սու­թյան զար­գաց­ման ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից մե­կի՝ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան լու­ծու­մը՝ ար­դյու­նա­բե­րու­թյան բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում, գր­քե­րի և ման­կա­պա­տա­նե­կան մա­մու­լի տպագ­րու­թյան հա­մար պե­տա­կան մի­ջոց­նե­րի հատ­կաց­ման ար­գել­քը, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ինս­տի­տուտ-թան­գա­րա­նում տի­րող խառ­նակ ի­րա­վի­ճա­կը, հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում հանձ­նա­րար­վող ու­սում­նա­կան գրա­կա­նու­թյան ամ­բողջ «հմայքն ու թշ­վա­ռու­թյու­նը» միջ­նա­դա­րյան ոս­կե­ղե­նիկ գրա­վոր ժա­ռան­գու­թյան մեր­ժու­մով՝ հայ գրե­րի գյու­տա­րար և վե­րա­կանգ­նող սուրբ Մես­րոպ Մաշ­տո­ցից և պատ­մա­հայր-քեր­թո­ղա­հայր Մով­սես Խո­րե­նա­ցուց մինչև քու­չա­կյան հայ­րեն­ներ ու սա­յաթ-նո­վյան տա­ղեր, բու­հե­րի ղե­կա­վա­րու­թյան ընտ­րու­թյան և ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րի, հե­ռա­վար կր­թու­թյան կազ­մա­կերպ­ման զա­վեշ­տա­լի գոր­ծըն­թաց­նե­րը և, ընդ­հան­րա­պես, ար­հա­մար­հան­քը հա­յա­գի­տու­թյան և «սուրճ խմող» գիտ­նա­կան­նե­րի նկատ­մամբ, նույ­նիսկ սր­բու­թյուն սր­բոց աշ­խար­հահռ­չակ Մա­տե­նա­դա­րա­նին սպառ­նա­ցող մե­տաս­տազ­նե­րի ներդ­րու­մը և այլն: Մշա­կույ­թի և գի­տու­թյան տա­ճար մուտք գոր­ծե­լու հա­մար անհ­րա­ժետ է ու­նե­նալ պատ­կա­ռանք դրանց և դրանք ա­րա­րող­նե­րի հան­դեպ, մտ­քի և հո­գու մաք­րու­թյուն և բա­րո­յա­կա­նու­թյուն, այլ ոչ հա­կամ­շա­կու­թա­յին և հա­կա­գի­տա­կան պիղծ մի­տում­ներ։


Նե­րե­ցեք, բայց դուք վա­ղուց հու­սա­խա­բու­թյան եք մատ­նել ձեր եր­բեմ­նի մո­լե­ռանդ եր­կր­պա­գու­նե­րին և խախ­տել եք կանգ առ­նե­լու, ժո­ղովր­դին հաշ­վե­տու լի­նե­լու ժամ­կետ­նե­րը: Ձեր տխ­րահռ­չակ գոր­ծու­նեու­թյու­նը մե­զա­նում հան­գեց­րել է սի­րո և նվի­րու­մի անն­կա­րագ­րե­լի պա­կա­սի՝ հո­գու սով և գռե­հիկ մե­նիշ­խա­նու­թյան բռ­նա­պե­տա­կան շքա­հան­դես: Չար ե­րազ, որ­տեղ մո­լեգ­նում են սա­տա­նա­ներ, մաք­սա­նենգ­ներ, ստա­խոս խա­բե­բա­ներ, հա­կա­հե­ղա­փո­խա­կան դա­վա­դիր­ներ, ընդ­դի­մա­դիր հրո­սակ­ներ, ոս­տի­կա­նա­կան ան­հե­տաձ­գե­լի մի­ջո­ցա­ռում­ներ, քրեա­կան են­թամ­շա­կույթ կրող­ներ, ա­նա­մոթ միա­սե­ռա­կան­ներ և տրանս­գեն­դեր­ներ, տար­րա­կան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րի սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյան քա­րո­զիչ­ներ, աս­ֆալտ­նե­րին փռ­ված ան­դի­մակ­ներ և դի­մա­կա­վոր փռող­ներ, ան­մեղ մե­ղա­վոր­ներ և ան­մեղ­սա­կից մե­ղա­վոր­ներ, հա­վա­տի կո­րուստ և հու­սա­խա­բու­թյուն։ Կոռ ու բե­գյար՝ հար­կեր, վար­կեր, տու­գանք­ներ, տո­կոս­ներ, պա­տիժ­ներ, սպառ­նա­լիք­ներ… Յո՞ եր­թաս, իմ չք­նաղ հայ­րե­նիք… Յո՞ եր­թաս, հայ մարդ: Ե­րե­րում է ներ­քին միաս­նու­թյունդ, և եր­կիրդ ա­վե­լի գայ­թակ­ղիչ դարձ­նում ար­տա­քին թշ­նա­մի­նե­րի հա­մար, հա­սա­րա­կու­թյու­նը ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով նե­րարկ­վում է ա­տե­լու­թյամբ ու չա­րու­թյամբ, ար­հա­մար­հան­քով ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի բո­լոր սր­բու­թյուն­նե­րի նկատ­մամբ, ազ­գա­յին նկա­րա­գիրն ա­ղա­վաղ­վում է պե­տա­կան ան­մի­ջա­կան հանձ­նա­ռու­թյամբ, իսկ քն­նա­դա­տու­թյու­նը մեկ­նա­բան­վում է նող­կա­լի մե­ղադ­րանք­նե­րով, նե­րա­ռյալ պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան և տա­րաբ­նույթ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին օ­դում շր­ջող լու­րե­րով՝ հի­շեց­նե­լով այն ժա­մա­նակ­նե­րը, երբ հաշ­վե­հար­դար ի­րա­կա­նաց­նող­նե­րին «տրոյ­կա­ներն» էին սպա­սար­կում: Բայց ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյու­նը ծնել է տա­րա­կար­ծու­թյու­նը և ընդ­դի­մու­թյա­նը պատ­ժե­լու նոր և զազ­րե­լի մո­տե­ցում­ներ: Պատ­մու­թյու­նը փաս­տում է, որ ժո­ղովր­դա­վա­րու­թյամբ դի­մա­կա­վոր­ված գոր­ծիչ­նե­րը բազ­միցս ծա­ռա­յեց­րել են այն սե­փա­կան շա­հե­րին և ուղ­ղել ընդ­դեմ ի­րա­կան ժո­ղովր­դա­վա­րու­թյան:


Նե­րե­ցեք, բայց դուք խախ­տել եք ձեր հե­ռա­նա­լու ժա­մա­նա­կա­ցույ­ցը: Օր ա­ռաջ հնա­րա­վո­րու­թյուն տվեք ձեր հպարտ հայ­րե­նա­կից­նե­րին ան­դեմ ու ա­նող­նա­շար «մա­տե­րիա­լի» չվե­րած­վե­լու, որ եր­կիրն ու նրա քա­ղա­քա­ցին ապ­րեն ար­ժա­նա­պա­տիվ, հա­վա­տա­րիմ մնա­լով ի­րենց ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րին՝ ըն­տա­նի­քում, դպ­րո­ցում, հան­րա­յին կյան­քում: Ժո­ղո­վուր­դը խա­ղա­լիք չէ, ո­րին կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան, ա­պա շպր­տել մի կողմ կամ մո­ռա­ցու­թյան տալ մինչև խա­ղի հա­ջորդ ցան­կու­թյու­նը: Խա­մա­ճիկ­նե­րի քա­նա­կից, կար­ծեմ, դժ­գո­հու­թյան ա­ռիթ չու­նեք: Կա­մա­վոր հե­ռա­ցեք, որ­պես­զի չհ­րահր­վի և կանխ­վի ևս մեկ խայ­տա­ռակ ա­ղետ մեր կյան­քում, ո­րից ան­տա­րա­կույս կօգտ­վեն ի­րա­կան, այլ ոչ երևա­կա­յա­կան ներ­քին և ար­տա­քին թշ­նա­մի­նե­րը:


Ա­յո, ես զտա­րյուն հայ եմ, պա­հան­ջա­տեր իմ հայ­րե­նի­քի և ժո­ղովր­դի հա­մար, ո­րը սր­բո­րեն պահ­պա­նում և պահ­պա­նե­լու է իր պատ­մա­կան հի­շո­ղու­թյու­նը՝ ան­կախ որևէ մե­կի կամ ու­ժի կամ­քից ու ցան­կու­թյու­նից: Մենք թույլ չենք տա, որ ձեր ար­ծա­թա­սի­րու­թյան և ազ­գա­դա­վու­թյան կր­քե­րով կոր­ծա­նեք մեր եր­կի­րը՝ նրա ան­ցյա­լի և գա­լի­քի պատ­մու­թյամբ, թույլ չենք տա, որ ա­ղա­վա­ղեք Հա­յի փա­ռա­հեղ կեր­պա­րը: ՈՒ­րախ եմ, որ ձեր ա­պազ­գա­յին գոր­ծու­նեու­թյան շնոր­հիվ հա­յու­թյան մեջ վե­րարթ­նա­ցան թվա­ցյալ թմ­բի­րի մեջ թաղ­ված ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյան և պահ­պան­ման հայ­րե­նա­սի­րա­կան գա­ղա­փար­նե­րը: Ա­յո, մեր հոգևոր սահ­ման­ներն ան­սահ­ման են, և մենք ըն­դար­ձա­կե­լու ենք մեր աշ­խար­հագ­րա­կան սահ­ման­նե­րը՝ ի հա­շիվ մեր պատ­մա­կան տա­րածք­նե­րի, և ոչ մի թիզ հող չենք զի­ջե­լու մայր ու մա­նուկ մոր­թող, քնած ե­րի­տա­սար­դին կաց­նա­հա­րո­ղին ազ­գա­յին հե­րոս հոր­ջոր­ջող բար­բա­րոս ցե­ղախմ­բին ու իր հարևան ցե­ղա­կից­նե­րից օգ­նու­թյուն մու­րա­ցող «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» ցե­ղա­պե­տին, որ­քան էլ որ դա չբա­վա­րա­րի «եր­րորդ» կող­մին: Իսկ հի­մա դուք պար­տա­վոր եք նե­րո­ղամ­տու­թյուն հայ­ցել մեր ժո­ղովր­դից Հա­յաս­տա­նում՝ իր Ար­ցախ աշ­խար­հով, և հա­մայն հա­յու­թյու­նից՝ ի սփյուռս աշ­խար­հի, քա­նի դեռ ուշ չէ: Կար­ծում եմ կռա­հում եք, որ ձեզ չեն նե­րե­լու…

Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 8457

Մեկնաբանություններ