Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԳՆ. Ադրբեջանը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափմանը

ԱԳՆ. Ադրբեջանը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափմանը
28.07.2020 | 12:57

ՀՀ ԱԳՆ –ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքի մասին, որի հետևանքովդիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:


ԱԳՆ-ն նշել է, թե հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշվված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը: «Միաժամանակ Ադրբեջանը հայտարարում է Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը», - ասված է հայտարարությունում:

ԱԳՆ-ն նշում է, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ արտահայտել է վարչապետը հուլիսի 23-ին կառավարության նիստում: «Ադրբեջանը հրապարակայնորեն պետք է հրաժարվի ուժի կիրառումից, ետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համար», - նշված է ԱԳՆ հայտարարությունում:

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ