Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թ­յու­նը Փա­շի­ն­յա­նի ե­թե ոչ հանձ­նա­րա­րու­թ­յամբ, ա­պա գի­տու­թ­յամբ ու հա­մա­ձայ­նութ­յամբ գոր­ծում է ընդ­դեմ հա­յի ինք­նու­թ­յան, ընդ­դեմ հա­յի

ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թ­յու­նը Փա­շի­ն­յա­նի ե­թե ոչ հանձ­նա­րա­րու­թ­յամբ, ա­պա գի­տու­թ­յամբ ու հա­մա­ձայ­նութ­յամբ գոր­ծում է ընդ­դեմ հա­յի ինք­նու­թ­յան, ընդ­դեմ հա­յի
31.07.2020 | 01:31

Թերևս միայն թշ­նա­մի պե­տու­թյան կր­թա­կան գե­րա­տես­չու­թյու­նը կա­րող էր նա­խա­տե­սել այն, ինչ նա­խա­տե­սել է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ղե­կա­վա­րած նա­խա­րա­րու­թյու­նը` մեր հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րից վե­րաց­նել «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան, Հան­րակր­թու­թյան պե­տա­կան ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի և օ­րի­նա­կե­լի ծրագ­րե­րի նա­խագ­ծով (Գրա­կա­նու­թյուն) «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­յի ան­վա­նու­մից «հայ» բա­ռը հա­նել, ծրագ­րից դուրս մղել Մես­րոպ Մաշ­տո­ցին, Կո­րյու­նին, Դա­վիթ Ան­հաղ­թին, Ֆրի­կին, Կոս­տան­դին Եր­զն­կա­ցուն, ՈՒռ­հա­յե­ցուն և այ­լոց:


Կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը, կար­ծում եմ, այ­սու­հետ պետք է ներ­կա­յաց­նել ոչ թե որ­պես Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան, այլ ըստ էու­թյան, ինչ­պի­սին այն կա իր գոր­ծու­նեու­թյու­նից բխող էու­թյամբ, այ­սինքն` Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան կամ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյուն:
Որ­պես­զի ըն­թեր­ցո­ղը հաս­կա­նա, թե մեր երկ­րում ով ով է և ինչն ին­չոց է, ա­վե­լորդ չեմ հա­մա­րում մեջ­բե­րել «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում «ՎԵ­ՏՕ» հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան շարժ­ման նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ Ա­նի Հով­հան­նի­սյա­նի կա­տա­րած գրա­ռու­մը.
«Թա­մա­րա Ա­լեք­սա­նյանը, որ «Հա­յոց լե­զու», «Գրա­կա­նու­թյուն», «Մայ­րե­նի» ա­ռար­կա­նե­րի չա­փո­րո­շիչ­նե­րը լրամ­շա­կող փոր­ձա­գի­տա­կան խմ­բի ղե­կա­վարն է, կար­ծում է, որ հայ ե­րե­խա­նե­րին պետք չէ ծան­րա­բեռ­նել հայ ազ­գի պատ­մու­թյամբ՝ ծաղ­րե­լով, թե բա այն­քան հին ենք, որ ե­րե­խա­նե­րը մեղք են այդ­քան սո­վո­րեն, տի­կի­նը խա­վա­րա­միտ է հա­մա­րում Ար­մեն Հա­յաս­տան­ցուն դպ­րո­ցա­կան ծրագ­րե­րում նե­րա­ռե­լը քն­նա­դա­տող­նե­րին։
Տի­կի­նը հաշ­վի չի առ­նում, որ ա­ռա­ջա­դեմ լի­նելը, ա­զա­տու­թյու­նը որևէ կապ չու­նեն տրանս­վես­տիտ, միա­սե­ռա­կան ան­ձանց սե­ռա­կան կյան­քի ման­րա­մաս­նե­րին ծա­նոթ լի­նե­լու հետ, ա­ռա­ջա­դեմ լի­նե­լը չի նշա­նա­կում սեք­սի վրա կենտ­րո­նա­ցած լի­նել և ծաղ­րել ազ­գի պատ­մու­թյունն ու ազ­գա­յի­նը։


Հե­տաքր­քիր է, ին­չու՞ է տի­կին Թա­մա­րան նոր­մալ վե­րա­բեր­վում նրան, որ ե­րե­խա­նե­րին պատ­մե­լու են հա­կա­բեղմ­նա­վո­րիչ­նե­րի տե­սակ­նե­րի մա­սին, վեր­լու­ծու­թյուն­ներ են ա­նե­լու դրանց ար­դյու­նա­վե­տու­թյան մա­սով, զգաց­մունք­նե­րի, հա­կում­նե­րի ու զգա­յա­րան­նե­րի մա­սին և 6 տա­րե­կա­նից սկ­սած ծան­րա­բեռ­նե­լու, բայց հա­յոց պատ­մու­թյան մա­սին պատ­մելն ար­դեն նոր­մալ չի հա­մա­րում։
Հ.Գ. Մու­րա­կա­մին ու Նա­բո­կովն էլ են լավ գրող­ներ, գու­ցե Ար­մեն Հա­յաս­տան­ցուց շատ ա­վե­լի լավն են, բայց դա չի նշա­նա­կում, որ նրանց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը պետք է նե­րառ­վեն դպ­րո­ցա­կան ծրագ­րե­րում»։


ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի յու­րա­յին­նե­րից ու վս­տա­հե­լի ան­ձան­ցից ԿԳՄՍ նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ինչ­պես նշել ենք մեր «Ո՞վ, ե­թե ոչ մեր թշ­նա­մին է ո­րո­շել, որ հա­յը պետք է կտր­վի իր Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նից» վեր­տա­ռու­թյամբ հոդ­վա­ծում, 2018 թ. նո­յեմ­բե­րին իր մոտ քա­ղա­քա­ցի­նե­րի հեր­թա­կան ըն­դու­նե­լու­թյան ըն­թաց­քում ըն­դու­նել է ԼԳԲՏ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ և ակ­տի­վիստ, «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծին ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցած, Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նից ԼԳԲՏ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­մար ա­վե­լի լայն ի­րա­վունք­ներ ակն­կա­լող Գա­րիկ ա­նու­նով մի տրանս­գեն­դե­րի, ո­րը հատ­կա­պես ԼԳԲՏ ան­ձանց շր­ջա­նում հայտ­նի է Կա­րա­բի­նա ան­վամբ:


ԿԳՄՍ նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղը, ո­րը սո­րո­սա­կան­նե­րի, սա­տա­նիս­տա­կան հա­կամ­շա­կույ­թը կրող­նե­րի ու տա­րա­ծող­նե­րի աչ­քի լույսն է, Երևա­նում սա­տա­նիս­տա­կան ռոք խմ­բե­րի հա­մերգ­ներն իր պաշտ­պա­նու­թյան տակ վերց­րած, հո­վա­նա­վո­րած անձ, Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­րա­զատ «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան վար­չու­թյան ան­դամ, ոչ միայն ըն­դու­նել է Կա­րա­բի­նա­յին, այլև նրա հետ լուրջ-լուրջ քն­նար­կել է մեր հան­րակր­թու­թյա­նը վե­րա­բե­րող հար­ցեր: Yere­van.today կայ­քի տե­ղե­կաց­մամբ «Հան­դիպ­ման ըն­թաց­քում նա­խա­րա­րին ներ­կա­յաց­վել են հան­րակր­թու­թյան ո­լոր­տի բա­րե­փո­խում­նե­րի վե­րա­բե­րյալ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ: Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հանձ­նա­րա­րել է հա­մա­պա­տաս­խան քն­նար­կում կազ­մա­կեր­պել մաս­նա­գետ­նե­րի հետ՝ քն­նար­կե­լու վե­րոն­շյալ ա­ռա­ջարկ­նե­րը»:


Ա­վե­լին. ծա­նո­թա­նա­լով ԿԳՄՍ նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղին կից և Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի գլ­խա­վո­րած հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի կազ­մին, տես­նում ենք, որ դրա­նում ընդգրկված են նաև միա­սե­ռա­կան­նե­րի, ընդ­հան­րա­պես, «ԼԳԲՏ հա­մայնք» կոչ­վա­ծի «ի­րա­վունք­նե­րի» թունդ պաշտ­պա­նու­թյամբ զբաղ­վող ու նույ­նիսկ Հա­յաս­տա­նում այ­լա­սեր­ման քա­րո­զով հան­դես ե­կած կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ինչ­պես, օ­րի­նակ, «Կա­նանց ռե­սուր­սա­յին կենտ­րոն» ՀԿ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­նա Հով­հան­նի­սյա­նը:
«Ա­ռողջ հան­րու­թյուն» ՀԿ նա­խա­գահ, բժշ­կու­հի Մա­րի­նա Խա­չատ­րյանն իր ֆեյս­բու­քյան է­ջում զե­տե­ղե­լով «Ար­մեն Հա­յաս­տան­ցի» գրա­կան ան­վամբ, ժա­մա­նա­կա­կից հայ գրող հա­մար­վող մե­կի «Մայ­րե­նիք» ե­ռագ­րու­թյան ա­ռա­ջին վե­պի` «Մայ­րե­նիք. Դրոշ»-ի (հա­մա­հե­ղի­նա­կու­թյամբ` Ար­մեն Օ­հա­նյա­նի) շա­պի­կի լու­սան­կա­րը, ո­րը դրոշ­նե­րից բա­ցի, պատ­կե­րում է նաև բո­լո­րո­վին մերկ կա­նանց և տղա­մարդ­կանց, գրել է.
«Շնոր­հա­վո­րում եմ, ձեր ե­րե­խա­նե­րին դա­սա­վան­դե­լու են այս գր­քով, ո­րի կազ­մի վրա տկ­լոր մար­դիկ են նկար­ված։
ԻՄ Ե­ՐԵ­ԽԱՆ ԱՅՍ ԳԻՐ­ՔԸ ՁԵՌ­ՔԸ ՉԻ ՎԵՐՑ­ՆԵ­ԼՈՒ»։


Փա­շի­նյա­նի դրա­ծո, նրա շնոր­հիվ ԿԳՄՍ նա­խա­րա­րի պաշ­տո­նում հայ­տն­ված ու տվյալ պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը և նրա ղե­կա­վա­րած նա­խա­րա­րու­թյու­նը, ինչ­պես ա­սում են, ար­դեն հա­մը հա­նել են, հա­տել են բո­լոր կար­միր գծե­րը, և երբ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը մոտ ա­պա­գա­յում ա­վե­լի խայ­տա­ռակ ձևով կար­ժա­նա­նա նա­խոր­դի ճա­կա­տագ­րին, ժո­ղո­վուր­դը կամ նրա ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այս ա­մե­նի հա­մար հա­շիվ կպա­հան­ջեն ոչ միայն Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նից ու Թա­մա­րա Ա­լեք­սա­նյա­նից, այլև ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նից:
«Ֆեյս­բուք»-ի իր է­ջում հի­շյալ նա­խագ­ծի աշ­խա­տան­քա­յին խմ­բին օ­րերս իր մտա­հո­գու­թյուն­ներն ար­տա­հայ­տե­լով, եր­կա­րա­մյա ման­կա­վարժ, 1978 թվա­կա­նից դպ­րո­ցում «Հա­յոց լե­զու» և «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­նե­րը դա­սա­վան­դող Նա­տա­շա Պո­ղո­սյա­նը գրել է.
«Ծա­նո­թա­ցա «ԳՐԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ» ա­ռար­կա­յի նոր չա­փո­րո­շիչ­նե­րի և ծրագ­րե­րի նա­խագ­ծին: Չգի­տեմ՝ թե­րու­թյուն­նե­րի շղ­թա­յի ո՛ր մա­սից սկ­սել, ին­չո՛վ վեր­ջաց­նել, երբ մաս­նատ­վել է գրա­կա­նու­թյու­նը, կող­քից ջնջ­վել «ՀԱՅ» բա­ռը...
Մաս­նա­գետ լի­նե­լով՝ այս­քան տա­րի­ներ չեմ պատ­կե­րաց­րել, որ մարդն ըն­դու­նակ կլի­նի այս­պես բզկ­տել, ոչն­չաց­նել մեր գրա­կա­նու­թյու­նը: Կա­րե­լի է ա­սել՝ սերն­դին հայ գրա­կա­նու­թյու­նից հե­ռաց­նե­լու «լա­վա­գույն» ճա­նա­պարհն է ըն­տր­ված: Չա­սեք, թե ու­սու­ցիչ­նե­րը հայ դա­սա­կան­նե­րի փո­խա­րեն չեն ու­զում օ­տար գրող­ներ ըն­թեր­ցել...
Ես այ­սօր գրա­դա­րա­նում էի, ու վերց­րի ար­տա­սահ­մա­նյան գրա­կա­նու­թյուն, ո­րոնք նա­խա­տե­սել էիք նոր ծրագ­րե­րով, և ո­րոնք վե­րըն­թեր­ցե­լուց հե­տո իմ ա­շա­կերտ­նե­րին ա­սե­լիք կու­նե­նամ:
Բայց ի՞նչ է կա­տար­վում:


Այս օ­րե­րին քն­նարկ­վում են այդ չա­փո­րո­շիչ­ներն ու ծրագ­րե­րը, այն էլ՝ ա­ռանձ­նա­կի շտա­պո­ղա­կա­նու­թյամբ, ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կում:
Իսկ որ­տե՞ղ: Զում հար­թա­կում՝ ըստ ա­ռար­կա­նե­րի...
Ես այ­սօր մաս­նակ­ցում էի նույ­նիսկ պատ­մու­թյան ա­ռար­կա­նե­րի քն­նարկ­մա­նը...
Կար­ծում եմ՝ ու­սու­ցիչ­նե­րիս բաց հար­թակ է պետք, որ մի­մյանց աչ­քե­րի նա­յենք ու խո­սենք, ոչ թե հե­ռա­վար տա­րածք­ներ»:
Անդ­րա­դառ­նանք «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յին: ԿԳՄՍ նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ժան­նա Անդ­րեա­սյա­նը վեր­ջերս կա­ռա­վա­րու­թյա­նը տված ու կա­ռա­վա­րու­թյան հրա­պա­րա­կած հար­ցազ­րույ­ցում պա­տաս­խա­նե­լով այն հար­ցին, թե «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դուրս է գա­լիս դա­սա­վանդ­ման շր­ջա­նա­կից և միա­նա­լու է «Հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յին, ինչ­պե՞ս է դա տե­ղի ու­նե­նա­լու, ա­սաց.
«Պե­տա­կան չա­փո­րո­շի­չը, նախ, հայ­րե­նա­գի­տու­թյուն բնա­գա­վա­ռի շր­ջա­նակ­նե­րում հս­տակ սահ­մա­նում է որ­պես նպա­տակ­նե­րից մե­կը Հայ ե­կե­ղե­ցու դա­վա­նան­քի ճա­նա­չումն ու արժևո­րու­մը, այ­սինքն` սա հս­տակ է, որ պե­տա­կան չա­փո­րո­շի­չը որևէ մի­տում չու­նի ե­կե­ղե­ցու մա­սին գի­տե­լի­քը և էդ ար­ժե­քա­յին ու­սու­ցու­մը հա­նել դպ­րո­ցից, ինչ­պես դա ա­նել, սա ման­կա­վար­ժա­կան մո­տե­ցում­նե­րի խն­դիր է, և ինչ­պես ես նշե­ցի, դպ­րոց­նե­րը կու­նե­նան բա­վա­րար ա­զա­տու­թյուն դա ո­րո­շե­լու հա­մար»:


Այն, որ պե­տա­կան չա­փո­րո­շի­չը հայ­րե­նա­գի­տու­թյուն բնա­գա­վա­ռի շր­ջա­նակ­նե­րում հս­տակ սահ­մա­նում է որ­պես նպա­տակ­նե­րից մե­կը Հայ ե­կե­ղե­ցու դա­վա­նան­քի ճա­նա­չումն ու արժևո­րու­մը, ըն­դա­մե­նը դեկ­լա­րա­տիվ, ա­վե­լի ճիշտ, ձևա­կան բնույ­թի մի ար­ձա­նագ­րում է միա­միտ­նե­րին խա­բե­լու հա­մար:
Ե­թե պե­տա­կան չա­փո­րո­շի­չը իս­կա­պես որևէ մի­տում չու­նի ե­կե­ղե­ցու մա­սին գի­տե­լի­քը և այդ ար­ժե­քա­յին ու­սու­ցու­մը հա­նե­լու դպ­րո­ցից, ա­պա մի շատ պարզ հարց է ա­ռա­ջա­նում` «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան ին­չո՞ւ է վտար­վում մեր հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րից, այն ո՞ւմ է վնաս տվել կամ տա­լիս: Գու­ցե ա­ղան­դա­վոր­նե­րի՞ն… Նրա՛նց, ով­քեր այ­սօր­վա իշ­խա­նու­թյան կազ­մում շատ ա­վե­լին են և ա­վե­լի մեծ դե­րա­կա­տա­րում ու­նե­ցող, իշ­խա­նա­կան ա­վե­լի ազ­դե­ցիկ լծակ­նե­րի տի­րա­պե­տող, քան նախ­կի­նում, և ո­րոնք զայ­րա­նում և ան­հան­դուր­ժե­լի են հա­մա­րում, որ դպ­րոց­նե­րում ի­րենց ե­րե­խա­նե­րին «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան է դա­սա­վանդ­վում: Չէ՞ որ դրա­նից հե­տո ի­րենց ե­րե­խա­նե­րը կա­րող է ի­րենց ճա­նա­պար­հով չգ­նան: Նրանց մոտ կա­րող են ինչ-ինչ հար­ցեր ա­ռա­ջա­նալ, ա­վե­լին` ե­րե­խա­նե­րը կա­րող են տհաճ հար­ցեր տալ ի­րենց ա­ղան­դա­վոր ծնող­նե­րին…


Պե­տա­կան չա­փո­րո­շի­չի սահ­մա­նած նպա­տա­կը` Հայ ե­կե­ղե­ցու դա­վա­նան­քի ճա­նա­չում և արժևո­րում, գրե­թե զրո­յի ար­ժեք ու­նի, ե­թե դպ­րո­ցում Հայ ե­կե­ղե­ցու դա­վա­նան­քի ճա­նա­չու­մը և արժևո­րումն ա­պա­հո­վող «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դա­սա­վանդ­ման շր­ջա­նա­կից հան­վում է, ա­ռար­կա­յի բո­վան­դա­կու­թյու­նը գլ­խատ­վում, քա­ռատ­վում, կրտ­վում է և ինչ-որ փշուր­նե­րի, բե­կոր­նե­րի, հա­մա­ռո­տագ­րու­թյուն­նե­րի ձևով նե­րառ­վում «Հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յում: Ա­վե­լին. խն­դի­րը սոսկ Հայ ե­կե­ղե­ցու դա­վա­նան­քի ճա­նա­չու­մը և արժևո­րու­մը չէ, որն այս դեպ­քում, ինչ­պես ար­դեն հաս­կա­նա­լի է, չի ա­պա­հով­վե­լու, այլ նաև Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու ճա­նա­չու­մը և արժևո­րու­մը, նրա պատ­մու­թյան բա­վա­րար ի­մա­ցու­թյու­նը:


ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը, փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյունն այս­պի­սով ըն­դա­մե­նը գեղ­ցու (սա մար­դու տե­սակ է, չշ­փո­թել գյու­ղա­ցու հետ) պար­զու­նակ խո­րա­ման­կու­թյան են դի­մել, որ­պես­զի ի­րենց չկա­րո­ղա­նան մե­ղադ­րել, թե դպ­րո­ցից Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան դա­սա­վան­դումն եք ու­զում հա­նել: Ա­սում են` չէ, Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան դա­սա­վան­դու­մը չենք հա­նե­լու, դա «Հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի շր­ջա­նա­կում է լի­նե­լու, նա­խա­տե­սել ենք ըն­դա­մե­նը «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան հա­նել: Այս թե­մա­յով մեր հա­ջորդ հրա­պա­րակ­մամբ կհիմ­նա­վո­րենք, որ այն, ինչ նա­խա­տե­սում են նե­րա­ռել «Հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յում, սոսկ չն­չին մասն է «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յում ե­ղա­ծի, բա­ցար­ձա­կա­պես հա­մար­ժեք չէ նրան, ինչ մինչ ա­մա­ռա­յին ար­ձա­կուրդ­նե­րը դա­սա­վանդ­վում էր մեր ե­րե­խա­նե­րին:
Այժմ միայն հի­շեց­նենք, որ ա­վե­լի վաղ «Բարձ­րա­գույն կր­թու­թյան և գի­տու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քի աշ­խա­տան­քա­յին նա­խագ­ծով «Հա­յոց լե­զու», «Հայ գրա­կա­նու­թյուն» և «Հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կա­նե­րը բու­հե­րում ու­սու­ցան­վող պար­տա­դիր ա­ռար­կա­նե­րի ցան­կից հան­վել են, խո­րա­ման­կո­րեն թողն­վել է, որ յու­րա­քան­չյուր բու­հի գի­տա­կան խոր­հուրդ ին­քը ո­րո­շի տվյալ ա­ռար­կա­նե­րը բո­լոր ֆա­կուլ­տետ­նե­րում դա­սա­վան­դե­լու հար­ցը: Դժ­վար չէ կռա­հել, թե ինչ­պես են վար­վե­լու բու­հե­րը, երբ նրանց միջև մր­ցակ­ցու­թյան խն­դիր ա­ռա­ջա­նա, թե ի­րեն­ցից որն է ա­վե­լի բա­նի­մաց, ա­սենք, ֆի­զի­կոս կամ քի­մի­կոս պատ­րաս­տում:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 17851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ