Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տոն, ո­րը նկար­չի հետ է

Տոն, ո­րը նկար­չի հետ է
04.09.2020 | 01:16

Օ­գոս­տո­սի 21-ին մեկ­նար­կեց «Սյու­նյաց զար­դը. Տաթև» ան­վա­նու­մով պլե­նե­րը (բա­ռը ֆրան­սե­րեն է` pleinair, նշա­նա­կում է բաց օդ, բա­ցօ­թյա) ԳՐԻ­ԳՈՐ ՄՈՎ­ՍԻ­ՍՅԱՆ և ՆԱԻ­ՐԱ ԿԱՐԱՊԵ­ՏՅԱՆ ա­մու­սին­նե­րի մե­կե­նա­սու­թյամբ։


Յոթ նկա­րիչ­ներ եր­կու օր­վա ըն­թաց­քում կտա­վին հանձ­նե­ցին չնաշ­խար­հիկ տե­սա­րան­ներ Սյու­նի­քի այս նշա­նա­վոր ան­կյու­նից։ Ինչ­պես ամ­բողջ Հա­յաս­տա­նում, այն­պես էլ Սյու­նի­քում 2020-ի օ­գոս­տոսն անս­պա­սե­լի զով և անձրևոտ էր, ին­չը շա­հե­կան հնա­րա­վո­րու­թյուն էր տվել կեր­պար­վես­տի վար­պետ­նե­րին վան­քա­պատ­կան հա­մա­լիրն ու շր­ջա­կա աշ­խար­հը (Ա­րա­մազդ լե­ռը և Տաթև գյու­ղը) տես­նե­լու, ըն­կա­լե­լու և կտա­վին հանձ­նե­լու ա­մառ­վա արևի և աշ­նան անձրևի անս­պա­սե­լի զու­գոր­դու­թյամբ։
Պլե­նե­րի հմայքն ա­ռանձ­նա­հա­տուկ է. նկա­րիչ­նե­րը սեղմ ժամ­կե­տում պատ­կե­րում են բնու­թյան նա­խընտ­րած ան­կյու­նը, օ­րեր անց էլ ամ­բող­ջաց­նում են ար­վա­ծը, շտ­կում այս կամ այն, ուժգ­նա­ցնում կամ մեղ­մաց­նում երփ­նա­գի­րը։


Սա­կայն պլե­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը հան­պատ­րաս­տից ստեղ­ծա­գոր­ծելն է։ Մաս­նա­կից­նե­րը թե՛ նկար­չա­կան փոր­ձով, թե՛ ան­հա­տա­կա­նու­թյամբ էա­պես զա­նա­զան­վում են, մի բան, որն իր հեր­թին ա­ռան­ձին գրավ­չու­թյուն հա­ղոր­դեց հի­շյալ մի­ջո­ցառ­մա­նը։
Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Ա­նա­տո­լի Ա­վե­տյա­նի հետ բաց օ­դում ստեղ­ծա­գոր­ծում էին տա­կա­վին ե­րի­տա­սարդ գե­ղան­կա­րիչ­ներ Տիգ­րան Հա­կո­բյա­նը, Ար­թուր Հով­հան­նի­սյա­նը և Ար­տա­շես Աբ­րա­հա­մյա­նը, նաև փոր­ձա­ռու վար­պետ­ներ Հով­նան Սևո­յա­նը, Ա­շոտ Ա­զա­տյա­նը և Հա­րութ Վա­նը (Հա­րու­թյուն Հա­րու­թյու­նյան)։ Պլե­նե­րին­ մաս­նակ­ցում էին ար­վես­տա­բան­ներ Սիլ­վիա Մա­նու­չա­րյանն ու Քրիս­տի­նե Սարգ­սյա­նը. նրանք ա­պա­գա նյու­թի ուր­վա­գիծն էին պատ­րաս­տում, երբ դա­տարկ կտա­վի վրա ի հայտ էին գա­լիս ա­ռա­ջին հո­րին­վածք­նե­րը, կեն­դա­նա­նում էին գույ­նե­րը, ընդ­գծ­վում էր հե­ղի­նա­կի ան­հա­տա­կա­նու­թյու­նը։ Եվ ա­ռանց վե­րա­պահ­ման կա­րե­լի է ա­սել. «Պլե­նե­րը տոն է, որը միշտ նկար­չի հետ է»։

Տե­ղե­կաց­նենք, որ ա­վան­դույ­թի հա­մա­ձայն պլե­նե­րի ըն­թաց­քում ծն­ված նկար­նե­րից մե­կը մե­կե­նա­սի սե­փա­կա­նու­թյունն է, մյու­սը հան­գր­վա­նում է հե­ղի­նա­կի ար­վես­տա­նո­ցում։



Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Հ. Գ. Գրի­գոր Մով­սի­սյան և Նաի­րա Կա­րա­պե­տյան ա­մու­սին­նե­րը ծրագ­րել են այլ պլե­ներ­ներ կյան­քի կո­չել երկ­րի տար­բեր ան­կյուն­նե­րում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ