Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ԱՄՆ-ն ու Միացյալ Թագավորությունն այդպես են հրամայել եվրոպացիներին»

«ԱՄՆ-ն ու Միացյալ Թագավորությունն այդպես են հրամայել եվրոպացիներին»
15.05.2022 | 10:16

Տարօրինակ ու ծայրահեղական են էս եվրոպացիներն ու անգլոսաքսերը: Սրանց ղեկավարներն էլ են դիլետանտներ, սոցցանցային ակտիվիստներ ու ցուցադրական գործիչներ: Հին պլեադայի վերջին ներկայացուցիչը, կարծես, Անգելա Մերկելն էր, որի պակասությունը հիմա Եվրոպան զգում է:


Միասեռականներն ու գենդերներն էին առաջնահերթ ու նպատակային խնդիր դարձել՝ բոլորը «դարձան» միասեռական ու գենդեր: Բնապահպանությունն ու կանաչները՝ բոլորը դարձան «խիյար» ու «դդմիկ»: Պետք էր՝ բոլորը դարձան նավալնիներ, տիխոնովսկայաներ:
Հիմա էլ բերբոկները, տրասիէլիզաբեթները, գզգզված ջոնսոնները, ֆոնդերլայենները, շոլցերը, միշելներն ու բարելներն ամենաակտիվ ու ծայրահեղական ուկրաինացուց էլ «բանդերաներ» են և ՈՒկրաինայի խնդիրներով ավելի շատ են զբաղվում, ավելի հաճախ են շրջայցեր ու զբոսանքներ անում, քան՝ իրենց տարածքային կառույցներում:


ԱՄՆ-ն ու Միացյալ Թագավորությունն այդպես են հրամայել եվրոպացիներին և Եվրոպան թուլացնելու, Ռուսաստանը կործանելու խնդրին են լծված՝ անուղեղ ու հիպնոսացած, իրենց քաղաքացիներին ու իրենց երկրների իրական շահը մոռացած՝ կուրորեն ու ֆանատիկ:
Գուցե նաև անձնական շահերի՞ց դրդված՝ եվրաչինովնիկավարի:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 23495

Մեկնաբանություններ