Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հանուն ռուս-թուրքական ապագա պատերազմի ժամկետները մոտեցնելու զոհաբերվել է Արցախը, ի՞նչն է խանգարում, որ զոհաբերվի նաև Վրաստանը. Արգիշտի Կիվիրյան

Հանուն ռուս-թուրքական ապագա պատերազմի ժամկետները մոտեցնելու զոհաբերվել է Արցախը, ի՞նչն է խանգարում, որ զոհաբերվի նաև Վրաստանը. Արգիշտի Կիվիրյան
20.06.2022 | 07:27

Եվրահանձնաժողովը որոշել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ ՈՒկրաինային և Մոլդովային, իսկ Վրաստանին մերժել են։ Հարց է ծագում՝ ինչու՞։

Իհարկե, այստեղ կարելի է նշել, որ ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Թիֆլիսը հրաժարվեց դառնալ Արևմուտքի ձեռքում կույր գործիք ու անգամ հրաժարվեց միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Սակայն պատճառը միայն դա չի, այլ դա հավանաբար շատ ավելի խորքային և հեռահար ստրատեգիայի արդյունք է։ Ակնհայտ է, որ այս քայլով միասնական Արևմուտքը Վրաստանին ավելի է մղելու Ռուսաստանի գիրկը։
Հարց է ծագում՝ ինչու՞։

Այստեղ կա մեկ քաղաքական տրամաբանական բացատրություն՝ Վրաստանը, իսկ դրա հետ միասին ողջ Անդրկովկասը հանձնում են Ռուսաստանին, որպեսզի Մոսկվային վերջապես ցամաքային սահմանով մոտեցնեն Թուրքիային ու այդ կերպ վերջապես կարողանան կյանքի կոչել ռուս-թուրքական պատերազմը, ինչը այսքան տարի հանդիսանում է անգլո-սաքսոնների անթաքույց երազանքը։ Երբ ժամանակին Վրաստանը դուրս եկավ Մոսկվայի ազդեցության գոտուց, և ռուսները ստիպված եղան անգամ իրենց զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից, Մոսկվան սկսեց Անդրկովկասին նայել, կարելի է ասել, մատների արանքով, քանի որ առանց Վրաստանի անհնարին է լիարժեք կերպով վերահսկել ողջ Անդրկովկասը։ Մոսկվան անգամ չուներ ցամաքային ճանապարհ, որպեսզի լիարժեք կարողանար սպառազինություն հասցնել և՛ հայերին, և՛ մատակարարել Հայաստանում գտնվող իր ռազմաբազան. օդային ճանապարհով ամեն տեսակի զենք չես բերի, իսկ ինչ էլ բերվում էր, բավականին թանկ էր նստում։


Հենց այդ պատճառով էլ տարիների ընթացքում Մոսկվայի ներկայությունն ու ազդեցությունը Անդրկովկասում դարձել էին շատ նոմինալ։ Իսկ հիմա, եթե Արևմուտքը Վրաստանին «տրոյական ձիու» կարգավիճակով նվիրի Մոսկվային, ակնհայտ է, որ այդ պարագայում ռուսների մոտ նորից կառաջանա գայթակղություն՝ իր տակ վերցնելու ողջ Անդրկովկասը, իսկ դա հենց ինքնին նշանակում է շատ կոշտ դիմակայություն այս տարածաշրջանում արդեն բավականին պնդացած և արմատավորված Թուրքիայի հետ։ Եվ այդ իրավիճակում ու դրանից բխող զարգացումները մեխանիկորեն ընդունակ են կյանքի կոչել համապատասխան կենտրոնների կողմից այդքան սպասվելիք ռուս-թուրքական պատերազմը։


Առավել ևս, որ եթե մինչ այդ երկու պետությունները, չունենալով ցամաքային սահման, վերջին տասնամյակներում կարողանում էին խուսափել լիարժեք պատերազմից, ապա այդ կերպ կլուծվի նաև այդ խոչընդոտը, առավել ևս, որ թե՛ ռուսները, թե՛ թուրքերը առավելապես ցամաքային պատերազմներ վարող ազգեր են, երկուսի նավատորմիղն էլ թույլ չի տալիս ցամաքային հպման կետեր չունենալու դեպքում վարել ծովային կամ օդային լիարժեք պատերազմներ։ Հանուն ռուս-թուրքական ապագա պատերազմի ժամկետները մոտեցնելու զոհաբերվել է Արցախը, ի՞նչն է խանգարում, որ զոհաբերվի նաև Վրաստանը:

Դիտվել է՝ 20469

Մեկնաբանություններ