Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճիշտ հայի գենը

Ճիշտ հայի գենը
28.06.2022 | 07:27

«Սլացքի հետ հայկյան նետի» մեզ են հասել մեր ինքնությունն ու հավերժությունը, որովհետև եղել են դրանք արժանապատվորեն կրողներ, անսահման երկյուղածությամբ ու խնամքով պահպանողներ և ամենայն պատասխանատվությամբ փոխանցողներ:

Հերթը մերն է, մեզանից յուրաքանչյուրինը` հավասարաբաշխ արժանապատվությամբ, երկյուղածությամբ ու պատասխանատվությամբ: Հիշողությունը շատ կարևոր է, որ մեղքերն իրենց մոռացված չզգան, որ մեղքերն իրենց չզգան մեղավոր: Որքանո՞վ է մեզանից յուրաքանչյուրը նախանձախնդիր հայ տեսակի անաղարտությանն ու հարատևմանը: Այսօր ամբողջ աշխարհում հալածվում է քրիստոնեությունը: Աշխարհում աներեսների, երկերեսանիների, երեսպաշտների, անդեմների ու դիմակավորների դարն է: Պատրա՞ստ ենք մենք` աշխարհում քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ընդունած ազգը, լինելու այդ հալածվող քրիստոնեության արժանապատիվ և անվեհեր կրողները, Աստծու սպառազինությամբ զինավառված` հաստատուն կանգնելու մեր տեղում: Մաքուր պահելու ճիշտ հայի ազնվական գենը: Մենք դեռ հարցեր ունենք ինքներս մեզ տալու և ինքներս մեզնից էլ պատասխաններ ակնկալելու ու հնչեցնելու. «Ինչքա՞ն էինք ցավեցրել Աստծուն, որ այսօր ստիպված ենք այդպես մղկտալ:

Ինչքա՞ն ենք հեռացել Աստծուց, միմյանցից և ինքներս մեզնից, որ այսօր չենք կարողանում լսել ո՛չ Աստծո պատգամների ձայնը, ո՛չ միմյանց, ո՛չ անգամ մեր խղճի ձայնը: Մինչև մեզանից յուրաքանչյուրը չգիտակցի ցավի անհատական չափաբաժինը, որ հենց ի՛նքն է պատճառել Աստծուն, մեր համայնքային կյանքում ոչինչ դեպի լավը չի փոխվի: Կոստյում-փողկապի հոգևոր աստառը գուցե միանգամից տեսանելի չէ, բայց դրա առկայությունը ենթադրելի ու գույնը կռահելի է: Իսկ գուցե կարիք չկա՞ հայրենիքը սիրելու պատրվակով ատել ու ատելություն սփռել: Սերը այնքան բացարձակ արժեք է, որ հայրենիքը սիրելու համար որևէ մեկին ատելու կարիք չկա, անգամ` հայրենիքը ատողին, պարզապես պետք է սիրել հայրենիքը: Սերը բացասական ֆոնի կարիք չունի դրական երևալու համար:

Եվ ո՞վ է ասել, որ հայրենիքը սիրելու համար խիստ և անհետաձգելի անհրաժեշտություն է մարդկանց տեսակավորելն ու պիտակավորելը, անպատվելն ու հայհոյելը, չարին չարով պատասխանելը: Ի՞նչ ենք ակնկալում Աստծուց, եթե մենք Նրան փաստացի արհամարհում ենք, Նրա Խոսքին վերաբերում ենք վերապահումով` մեզ Նրա խոսքը խմբագրելու իրավունք վերապահելով: Իսկ ինչու՞ մեր լեզուն չենք սովորեցնում սեփական մեղքերի խոստովանությանը: Ոչ մի դժվարություն իրենից չի ներայացնում որևէ բեմից կամ ամբիոնից, որևէ բարձրախոսով սրա-նրա մեղքերի մասին բարձրաձայնելը: Բայց ու՞ր է այն համարձակը, որ կխիզախի բոլորին հրապարակայնորեն ներկայացնել սեփական մեծ ու փոքր մեղքերը: Իսկ եթե գործ ունենք «սրբերի» հետ, ապա վայ մեզ, որովհետև, տակավին մի «սրբից» չազատված, մի խումբ «սրբերի» (թե՞ անմեղսունակների) ձեռքն ենք մատնվելու:


Իսկ գուցե զբաղվենք ավելի լու՞րջ գործով` սեփական տեսակի պահպանությա՞մբ: Իսկ գուցե մտածենք ոմանց կողմից ծավալվող և մեր ազգի համար սովորական դարձած արհեստական բեղմնավորման խայտառակ գործունեության մասի՞ն:


Առաջ տեսակի պահպանության մտահոգությունը, որպես կանոն, կապվում էր միայն բարոյականության տարրական նորմերի, ազգային արժեքների, ընտանեկան սրբության պահպանման հետ: Հիմա առկա անբարոյությանը և խառն ամուսնություններին ավելացել է ո՛չ պակաս վտանգավոր սպառնալիք: Ի՞նչ ենք անում: Փոխանակ Աստծուց ուխտի զավակներ խնդրելու, դիմում ենք չարահնար գիտության «նվաճումների՞ն»: Պոտենցիալ մարդասպաննե՞ր ենք բուծում: Անհայրներ ու անհայրենիքնե՞ր ենք բուծում: Ովքե՞ր են այդ մտագարության դոնորները: Պակիստանցինե՞րը, հնդիկնե՞րը, պարսիկնե՞րը, սևամորթնե՞րը: Անգամ միայն շատ որոշակի հայ ընտանիքի ներգրավվածության դեպքում բազում են հոգևոր և գենետիկ վնասները: Այդ տեխնոլոգիան ինքնին աստվածամարտ ու աստվածանարգ է: Ովքե՞ր են այդ տեխնոլոգիաների շահառուները: Դրանք սպասարկում են ազգայի՞ն շահը: Պատասխանն ակնհայտ է:


Մենք, առանց աչք թարթելու, խաղում ենք մարդկային ճակատագրերի հետ, ու ոչինչ. մեզ ոճրագործ չենք համարում: էլի թուրքն է ոճրագործը, հազար տարվա այդ անբան մարդակերը, որ հազիվ դարձել է բերանն արնոտ մարդասպան:
Զարմանալի է, որ խորհրդային աստվածանարգ հասարակարգի օրոք մեր պաշտոնյաները կարողանում էին ազգային օրակարգ սպասարկել, իսկ այսօրվա «ազատ, անկախ, անկաշկանդ» ժամանակներում չեն կարողանում: Անձերի՞ խնդիր է, թե՞ ժամանակների: Ինչի՞ պատճառով է արտագաղթը. գուցե աբորտների՞, դիտահորերում ու աղբանոցներում հայտնվող նորածինների՞:


Աստված զգուշացնում է, որ եթե չհետևենք Իր պատվիրաններին, ապա Նա թույլ կտա, որ մեր թշնամիները մեր դեմ ելնեն, և ոչինչ չարժեցող ազգով մեր նախանձը կշարժի. «Իմ երեսը կթեքեմ նրանցից եւ նրանց ցույց կտամ, թե ինչ կլինի նրանց վախճանը, որովհետեւ սրանք մոլորված ազգ են, հավատ չունեցող որդիներ: Նրանք Ինձ վրդովեցին չաստվածներով, Ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն Ես էլ նրանց կանհանգստացնեմ իրավ ազգ չեղող մարդկանցով, նրանց կբարկացնեմ անմիտ ժողովրդով» (Երկ. օր. 32;20-21):
Մեր վիճակի արտացոլքը չէ՞: Էլի՞ պիտի խելքի չգանք: Էլի՞ պիտի չհասկանանք, որ պիտի Աստծո՛ հետ հաշտվենք, որովհետև մենք Նրա՛ անհավատ որդիներն ենք: Նրանի՛ց ենք օրհնություններ ակնկալում, Նրանի՛ց ենք պատիժներ ստանում: Ո՞րն է մեր ամենամեծ մեղքը, ո՞րն է մեր ամենափոքր մեղքը: Էլի Խաչը փոխարինում ենք հացով ու տեսարաններով, բայց ո՛չ որկոր ենք հագեցնում, ո՛չ աչք ենք կշտացնում:


Ցավում եմ ու ցավակցում, ինքս ինձ հետ բանակցում,
Հաշտության եզրեր չկան. ողբալի է մեր ներկան:
Բայց շռայլ է բախտը մեր, որ թողել է մեզ նվեր
Հանգամանքը գալիքի, ապագայի պարագան:

Միայն փաստեր ենք արձանագրում, ե՞րբ ենք գործի անցնելու:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7231

Մեկնաբանություններ