Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Չխանգարեին, վաղուց Ստեփանակերտն էլ էր հանձնել. Արսեն Ջուլֆալակյան

Չխանգարեին, վաղուց Ստեփանակերտն էլ էր հանձնել. Արսեն Ջուլֆալակյան
04.08.2022 | 07:27

Հետաքրքիր է, կատարվողի ի՞նչն է անակնկալ:
Նոյեմբերի 10-ից զգուշացվում է, որ այս ազգակործան պատուհաս իշխանությանը պետք է ամեն գնով կանգնեցնել-վերջ տալ: Ոչ միայն դա տեղի չի ունենում, այլ մի բան էլ մարգինալացվում, քննադատվում են ընդդիմադիր գործիչները:


Իսկ կապիտուլյանտներն այս հարցում ազնիվ են. ինչ ասել են, անում են՝ շատ հետևողական:
Ոչ մի նորություն չկա:
Հազար ափսոս տղերքին:
Երկրի «դարպասները» ներսից են բացված թշնամու առջև, ինչքան ուզում ես պայքարիր, անօգուտ է, քանի թիկունքը մաքրված չէ:


Հ.Գ. Չխանգարեին, վաղուց Ստեփանակերտն էլ էր հանձնել:

Դիտվել է՝ 7048

Մեկնաբանություններ