«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վերադարձանք՝ հոգու պարտք մարած. Մարտին Հուրիխանյան

Վերադարձանք՝ հոգու պարտք մարած. Մարտին Հուրիխանյան
21.10.2022 | 07:36

Գալիս եմ Գյումրիից։ Իմ համախոհներով գրքիս շնորհանդեսն արեցինք տեղի գեղագիտական կենտրոնում, որի շնորհալի տիրուհին՝ տիկին Սուսաննա Մկրտչյանը, կազմակերպչական շատ խնդիրներ էր վերցրել ուսերի վրա։ Հընթացս հյուրընկալվեցինք թատրոնի և կինոյի ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի կոլեկտիվին, եղանք կինոյի թանգարանում։ Ամենուրեք ներկայացանք հավուր պատշաճի, մեր հասանելիք նվերով՝ վարպետին նվիրված գրքով։
Շնորհանդեսին իր գեղեցիկ խոսքով առանձնակի շուք տվեց սիրված դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը։ Շնորհակալությունս ու խոնարհումս նրան։


Կրկին ու կրկին շնորհակալությունս միջոցառման հետ կապված բոլոր ծախսերը հոգացած Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան ամուսնական զույգին, որի նախաձեռնությամբ մտածում ենք մի հրաշալի նախագիծ իրականացնել Գյումրիում:
Շնորհակալությունս գրքի տպագրական ծախսերն ուսերին վերցրած Արկադի Փինաչյանին, նրա գերդաստանին։


Ներկայացնում եմ Սուսաննա Մկրտչյանի արվեստանոցում արված մի քանի լուսանկար, որոնք մի կողմից ընթերցումներ են շնորհալի նկարչուհու գործերի, մյուս կողմից էլ ներկայացնում են հայր և որդի Գրիգոր ու Սերգեյ Մովսիսյաններին, Արկադի Փինաչյանին։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 20959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ