«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ռազմավարական շահեր Կովկասում և Կենտրոնական Ասիայում

Ռազմավարական շահեր Կովկասում և Կենտրոնական Ասիայում
05.06.2023 | 15:13

Անվտանգության նոր ճարտարապետությունը, որի մասին շարունակ թմբկահարում է մարդամեկը, Թուրքիայի ազդեցության մեծացումն է Հայաստանում։ Պատերազմում Թուրքիայի խաղադրույքը պայմանական Մատաղիսի ադրբեջանականացումը չի եղել, այլ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռազմավարական շահերի իրացումը։ Դա հնարավոր էր իրագործել երկու ճանապարհով.

1. Հայաստանում իշխանության բերել իրենց մարդուն։

2. Կառավարելի գործընթացների արդյունքում հակակշիռ ձևավորել պատմականորեն առկա ռուսական ազդեցությանը։

Շահավե՞տ է Արևմուտքին այս ամենը։ Արևմուտքում ընդունելի են բոլոր այն գործընթացները, որոնք ուղղված են ռուսական ազդեցության չեզոքացմանը։

Շահավե՞տ է Ռուսաստանին այս ամենը։ Ռազմավարական առումով՝ ոչ, բայց, հանգամանքների բերումով, ավելի գերադասելի է, քան արևմտյան ուղղակի ազդեցությունը։ Ուրիշ բան եթե չլինի էլ` հետագայում Թուրքիային տարածաշրջանից վռնդելն ավելի դյուրին է թվում Ռուսաստանին։

Շահավե՞տ է Իրանին։ Ռազմավարական տեսանկյունից՝ ոչ։ Հարաբերական առումով Իրանի համար անգամ գերադասելի է ուժեղ ռուսական ազդեցությունը, քան՝ թուրքականը, բայց խնդիրն այն է, որ Իրանը փաստացի ավելի քիչ հնարավորություն ունի ներգործելու իրավիճակի վրա, հատկապես, երբ պարբերաբար Հայաստան ուղարկված հաղորդագրությունները մնում են անարձագանք։

Շահավե՞տ է Ադրբեջանին։ Որպես պատերազմում հաղթող կողմ Ադրբեջանը փորձում է հնարավորինս մաքսիմալացնել արդյունքը։ Իսկ թե երկարաժամկետ առումով Թուրքիայի ազդեցության աճը որքանով է շահավետ Ադրբեջանին, դժվար է միանշանակ ասել։ Պատերազմի արդյունքով Ադրբեջանում ամրացել է այն պատկերացումը, որ կարող են անգամ լինել ինքնուրույն խաղացող։ Սա, իհարկե, վնասակար պատրանք է (նման պատրանք մինչև 2020 թ. կար նաև մեզ մոտ), բայց, այնուամենայնիվ, արդյունք է տարածաշրջանային ստատուս-քվոյի փոփոխության։

Շահավե՞տ է Վրաստանին։ Վրաստանը, մի կողմից, ինքն է ձգտել, չունենալով Թուրքիայի հետ պատմական հակասություններ, վերջինիս օգնությամբ հակակաշռել Ռուսաստանին, մյուս կողմից, չի ցանկանում հայտնվել այն վիճակում, որում հայտնվեց Ուկրաինան` դառնալով գլոբալ հակառուսականության գործիք։ Ստեղծված պայմաններում վրացական իշխանությունները որդեգրել են մաքսիմալ պրագմատիզմի ուղին։

Շահավե՞տ է Հայաստանին։ Հայաստանին՝ ոչ, ներկա իշխանություններին` այո։ Թեև այս կերպ Հայաստանը դառնում է մանրադրամ (ինչը ամենաքիչն է հետաքրքրում այս իշխանություններին), սակայն կարևորը իշխանավարումը երկարաձգելու երևի թե միակ հնարավորությունն է տարածաշրջանային «անվտանգային ճարտարապետության» մեջ Թուրքիայի դերի մեծացումը։ Սա ավելի է ամրացնում վաղուց պտտվող վարկածը, որ դավադիր գործարքը կայացվել է հենց Թուրքիայի հետ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 7994

Մեկնաբանություններ