Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԿԱԶԱՆԸ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ԷՐ

ԿԱԶԱՆԸ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ԷՐ
28.06.2011 | 00:00

Այն նախանշեց անցումը: Հանրագումարեց ունեցածը: ՈՒրվագծեց նոր ստարտի պայմանները:
Ալիևը ձի չի սիրում, միայն Մեհրիբանին է սիրում։
Դիվանագիտության մեջ դետալներ չկան: Ալիևը Կազանում «աբիժնիկ» էր: Այդ ոգով էր նա նստել բանակցությունների սեղանի շուրջ: Մեդվեդևի հորդորը (դիտմամբ, թե ոչ)` «ռոժ» չանել ու մոտիկ նստել, անչափ խոսուն էր` կողմերից մեկի դեպրեսիվ վիճակի առումով:
Իսկ Ալիևը աշխարհից խռովելու լիքը պատճառներ ուներ: Նախորդ օրն էլ Օբաման ու Սարկոզին էին համանման մեսիջներ հղել: Օբաման իր հայտարարությունում մատնանշել էր ղարաբաղյան կողմին ևս, իսկ Սարկոզին պարիտետը չէր պահել, ինչպես չի պահելու առաջիկա հոկտեմբերին` հայաստանյան այցի ժամանակ և Ադրբեջան չի այցելելու (իսկ Վրաստանում լինելու է` թեկուզ մի քանի ժամով), և ուղերձով դիմել էր միայն «քույր» Հայաստանին` խախտելով «երկու քրոջը` երկու օղ» սկզբունքը:
Վերջին փաստը դառնացրել էր նաև ադրբեջանական իշխող կուսակցության լիդերին, որն էլ, չթաքցնելով իր մաղձը, հրապարակավ զեղվել էր` «Ֆրանսիան փորձում է փրկել իր քույր Հայաստանին»:
Կրկնում ենք` քաղաքականության մեջ դետալներ չկան, և առաջին հայացքից աննկատելի հոգեբանական ճնշումներն Ալիևի համար պետք է բանալի դառնային` հասկանալու, թե ինչ է սպասում միջազգային հանրությունն իրենից: ՈՒ դարձավ:
Ո՛չ, ո՛չ, նկատի չունենք, որ Ալիևը թողեց Կազանը, բանակցային սեղանն ու վազեց տուն` իրենց ադրբեջանական ձին անտեր թողնելով: Փախչելը «Քյորփի» մոտ պաթոլոգիա է: Եվ, այնուհանդերձ, հոգեբանական այդ դետալն ավելի շատ բան է ասում կազանյան հանդիպման արդյունքների մասին, քան որևէ հայտարարություն, միջազգային արձագանք: Այնուհանդերձ, դա չէ այն նիշը, որով կարելի էր բնութագրել Ադրբեջանի վիճակը բանակցությունների բուն և հետագա ընթացքում:
Հիշենք, նախորդ անգամ Ալիևը փախավ իրենց տուն և Չայլուում մեծ դիվերսիա իրականացրեց: Այս անգամ Ալիևը գնաց տուն ու կիսատ-պռատ մի ճառ ասաց` իրենց բանակի օրվա առիթով: Ասել է` ռիսկ չարեց որևէ բան անել և չէր էլ կարող (ոչ միայն այն պատճառով, որ հայկական կողմն էս անգամ նրա դիվերսիային մի ուրիշ ձևով էր պատրաստվել, այլ մի շարք այլ տրիվիալ պատճառներով):
Այսպիսով, Բանակի օրը` հունիսի 26-ին, Ալիևին պետք էր ոչ թե դեպրեսիոն, պարտված, բանակցություններից, սեփական ձիուց փախած «ռոժ», այլ հզոր-հաղթողական, վոյինական «դեմք», ինչը ոչ մի կերպ չհաջողվեց ունենալ:
Ի դեպ, չե՞ք հարցրել, բոլոր դեպքերում, ինչո՞ւ 25-ի հանդիպումը տեղափոխվեց 24: Իսկ մենք կարծում ենք` Ալիևին հնարավորություն չտրվեց «ր ՍՏՐՈոս վՈ ոՈս» կոնֆիգուրացիան կիրառել: Էստեղ էլ ջարդեցին տղին:
Հասանք բուն մտքին. շատերն էին սպասում, թե ի վերջո ինչ է ասելու «փախած» Ալիևը շքերթի` ռազմատեխնիկայի ցուցանմանը զուգահեռ: Նրա ճառը, այնուհանդերձ, չուներ ռազմատենչության այն դոզան, որ կցանկանար ներքին օգտագործման համար ներարկել իր ժողովրդին: Ավելին, նա նշեց, որ հարցը պետք է լուծվի դիվանագիտության միջոցով, հասկանալի է` «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով»:
ԻՇՏԱՀԻԴ` ՔԱՑԱԽ
Հոգեբանական բուն գործընթացը շարունակվեց, երբ Սերժը Դիմայի հետ գնաց ձի ընտրելու: ՈՒ համարյա ստացվեց` «ես ձեր ցավը տանեմ, ձիեր» տարբերակով։ Չարաճճի երեխաների պես, գլուխ գլխի, Հայաստանի ու Ռուսաստանի լիդերները, միմյանց զգալու մի «ուրիշ մթնոլորտում», որոշում էին` ո՞ր ձիու վրա դնեն խաղադրույքը (իրեն պատժած, անկյուն կանգնեցրած Ալիևի փոխարեն լայն ժեստով Սերժը խաղադրույքը դրեց ռուսական ձիու վրա, որովհետև Կազանն առաջին հերթին ոչ այնքան Ղարաբաղի հարցը լուծելու, որքան Մեդվեդևին քարտ-բլանշ տալու խնդիր էր հետապնդում, ինչն էլ Սերժ Սարգսյանը հավեսով իրականացրեց. չնայած, ափսոս, որ Դիմայի հետ չգնաց ռոք համերգին. Դիման այնտեղ էլի պարեց` իր նման, 80-ականների «թվիստը-գե» տարբերակով. «է՜, ի՞նչ էնենք, օր մեր Սերժն ավելի լավ կպարե»):
Մտա՜նք քաղաքական դաշտ: Հազար անգամ գրել ենք` Կազանում ոչինչ տեղի չէր ունենալու:
ա) Անչափ տրիվիալ պատճառով. կողմերը ոչ միայն չեն ուզում, այլև «ուզելիս» էլ անկարող են որևէ բան ստորագրել, որովհետև կա հասարակությունների պատրաստման, մեր դեպքում էլ առավել կարևոր` ղարաբաղյան կողմի խնդիր: Այնպես որ, աբսուրդ էր ինչ-որ բան սպասելը:
բ) Չկար միջազգային հանրության այն տոտալ ճնշումը, որ կարող էր տեղիք տալ նման սպասման:
գ) Ռուսաստանը, ինչպես ցայս եղել է, այժմ էլ չուներ ստատուս քվոյի փոփոխության ցանկություն: Համենայն դեպս, չէր երևում առևտրի այն ծիրը, որը կարող էր պատճառ դառնալ Ռուսաստանի մոտեցման փոփոխության:
Հարց, այդ դեպքում, ի՞նչ է, Օբամայի, Սարկոզիի, ողջ միջազգային հանրության խելքը մեր չափ չի՞ հասնում, որ նրանք պնդում, գրում, զանգում էին առ այն, որ Կազանն ամենալավ պահն ու տեղն է` խնդրում փոփոխություն արձանագրելու համար:
Իհարկե, հասնում է: Բա ի՞նչ թատրոն էր: Թատրոն չէր: Լուրջ «կոլցո» օպերացիա էր: Թողնելով իրենց անչափ կարևոր գործերը` Օբաման` ընտրությունները, դեֆոլտը, Մերձավոր Արևելքը, նույնը` Սարկոզին ու Մեդվեդևը, ղարաբաղյան խնդրի, ավելի ստույգ` Ղարաբաղի շուրջ «կոլցո» սարքեցին, որպեսզի`
ա) Ադրբեջանին շատ հստակ հասկացնեն` պատերազմական ելքը բացառվում է մեկընդմիշտ, Ալի՛և, մտքովդ չանցկացնես դիվերսիոն, էլ չենք ասում` ռազմական ինքնագործունեություն:
Առնվազն պետք է հայտնի կենդանուն էլ տաս-անցնես, որ այդքան թամամ ասված խոսքը չհասկանաս, չունեցած գլուխդ ավազների մեջ խոթես ու չըմբռնես, որ միջազգային հանրությունը փորձում է անչափ «Քյորփիդ», որ Ասադից հետո «էդ կողմերում» միակ ժառանգորդ սուլթանն ես, բացատրել` ինչն ինչից հետո է:
Եվ ապա. Ադրբեջանին ու Ալիևին էր «հագցվել» հաջորդ անտիդեպրեսանտը. «Եվրատեսիլի» անցկացումը Բաքվում նույնատիպ մեսիջ է` հակառակ կողմից:
բ) Որպեսզի նախապատրաստեն բանակցային հաջորդ փուլը:
գ) Որպեսզի Մեդվեդևին քարտ-բլանշ տան:
Այսպիսով, թիվ մեկ` պատերազմի կանխման հարցը հանդիպման ընթացքն ապահովեց: Ինչն արդեն իսկ շատ մեծ արդյունք է: Առաջին հերթին Մեդվեդևի համար: Եվ գնահատականները, թե հանդիպումը տապալվեց, արդյունք չգրանցվեց, սիրողական մոտեցման վկայություն են, որովհետև բուն նպատակներն իրականացվեցին:
Ի դեպ, մինչ հանդիպումը, նույն 24-ին, երբ Օբաման ու Սարկոզին արդեն իսկ «խառնվել» էին, ամերիկյան և ռուսական կողմերը համապատասխան հայտարարություններ տարածել, բանակցության գնացող մերոնք արձանագրում էին. մինիմում` կլինի բանավոր հայտարարություն, մաքսիմում` գրավոր ինչ-որ բան։ «Ասուլիս տալո՞ւ եք» հարցին էլ պատասխանեցին` մենք` հայկական կողմը, համենայն դեպս, պատրաստ ենք. կոնֆիդենցիալ զրույցում արձանագրում էին մերոնք:
Ի դեպ, նախատեսված էր ԱԳ նախարարների ճեպազրույցը, սակայն պարզվեց` իրենց Մամեդյարովը նույնպես «ձի չի սիրում»: Ձիու ֆոբիա ունեն սրանք, փաստորեն: Լուրջ այիբ է: Մի խոսքով` Մամեդյարովն ասուլիս տալ չէր համաձայնել:
ԷՍՔԱՆԸ ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱ ՀԵՏՈ՞
Հետո էն, որ հոկտեմբերին, առավել ստույգ` աշնանը, նոր ռաունդ կսկսվի: Փորձ կարվի այս կամ այն կերպ կրկին ակտիվացնելու բանակցային գործընթացը: Ի՞նչ արդյունքով, կարելի է պնդել` էլի նույն: Սակայն մի քանի նրբություններ այդ ժամանակ հաստատ կլինեն:
Հոկտեմբերին Հայաստան կգա Սարկոզին: Հոկտեմբերին Ադրբեջանն ստիպված կլինի ի վերջո պատասխանելու` ինքը մասնակցո՞ւմ է «Նաբուկոյին», թե՞ ոչ:
Չմոռանանք` 2012-ին սկսվում է Աֆղանստանից զինվորական կոնտինգենտի դուրսբերումը, որը կավարտվի 2014-ին։ Օբաման ասաց:
Փորձագետները հարցնում են` ո՞ւր է տարվելու այդ կոնտինգենտը: Չլինի՞ Իրանի կողմերը: Չենք կարող հստակ պատասխանել: Բայց և հարցադրումը պետք է պահել մտքում` աշնանային գործընթացներին ընդառաջ, քանի որ Սիրիա-Ասադի հարցը, կարծես թե, հետաքրքիր կոնֆիգուրացիայի մեջ է հայտնվում. Ֆրանսիայում գտնվող Պուտինն ահագին դատապարտեց Ասադին, ասում են` չի բացառվում, որ Պուտինը «տա» Ասադին` սեփական թեկնածության դիմաց (՞):
Սիրիայի հարցում առևտրի տեղ իսկապես կա, սակայն դա այն չէ, որի համար Ռուսաստանը կցանկանա փոխել Ղարաբաղի շուրջ ստատուս քվոն` «տալով» Հարավային Կովկասը: Իրանի համար առևտուրը դեռ առջևում է: Ինչ կլինի և ինչպես` դեռ վաղ է «հաշվել»:
Հիմա հաջորդ հարցը` ի՞նչ զարգացումներ կարող են լինել ղարաբաղյան խնդրում.
ա) Պատերազմի հավանականությո՞ւն. այս փուլի համար արդեն իսկ մերժեցինք. չկա այդ դաշտում խաղացող, իսկ Ադրբեջանի դեպրեսիան դեռ խելագարության չի հասել և չի էլ հասնի, «Քյորփի» վայ-հայրենասիրությունը մինչև կատվի մարագն է, նա ամեն ինչ կտա, որ իր իշխանությունը պահի, իսկ որ ինքն առաջիկայում` Կազանից հետո ու հոկտեմբերին ընդառաջ, լիքը խնդիրներ է ունենալու ու լուրջ ճնշումների է ենթարկվելու, միանշանակ է:
բ) Հնարավո՞ր են ձևաչափի փոփոխություն և ԵԱՀԿ-ի ՄԽ-ի նոր անդամներ: Ո՛չ: Որքան էլ Ալիև-Մեդվեդև-Սերժ Սարգսյան կազանյան հանդիպումն անցավ բարձր դեպրեսիոն մթնոլորտում, այնտեղ ներդաշնակված լիքը բաներ էլ եղան. արդյունքում երեքուստեք արձանագրվեց` «մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերում, հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծում»: Ասել է` կա փոխհամաձայնություն` շարունակելու բանակցային գործընթացը, ինչի մասին Ալիևը նաև «պարադում» ֆիքսեց:
Ընդ որում, բանակցային ակտիվ ֆոնը քարտ-բլանշ էր ոչ միայն «շնորհակալված» և «երախտագիտացված» Մեդվեդևին, այլև ԵԱՀԿ ՄԽ «թոթի արաղ» սիրող խմբին:
Եվ վերջապես` գ) հնարավո՞ր է նոր «ճանապարհային քարտեզ», նոր սկզբունքների առաջքաշում, ինչի մասին սևով սպիտակի վրա հայտարարել էր Բեռնար Ֆասիեն:
Քիչ, բայց հնարավո՛ր է: ՈՒ, ոնց երևում է, հայկական կողմն Օբամայի թեթև ձեռքով արդեն իսկ ձեռնամուխ է եղել դրա «գծմանը»:
Ասացինք` ամերիկյան կողմի հայտարարությունում «նամյոկ» կար Ղարաբաղի մասով, ինչն էլ ուրույն ճնշում էր չհասկացող «Քյորփի» վրա, որ եթե չգնաս համաձայնության, չի բացառվում` ապագայում բանակցես Ղարաբաղի հետ։
Հայկական կողմը շատ արագ օդում որսաց այդ ազդակն ու սկսեց հավեսով այն պտտել, մի կողմից` որպես ուրույն կացին-պատժագործիք «Քյորփի» դեմ, մյուս կողմից` սեփական ծառը ջրելու բարձր քաղտեխնոլոգիա:
Իսկ ինչո՞ւ ոչ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ