«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ԷԼԻ՞ ՄՈՒՐՃԻ ՈՒ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ԷԼԻ՞ ՄՈՒՐՃԻ ՈՒ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ
28.06.2011 | 00:00

ՈՒ էդպե՜ս` 121 տարի: Տարիներն իրենց սև գործն արել են: ՈՒ հիմա, գրեթե ատամնաթափ, զառամյալ` ՀոՀիԴա-ն 31-րդ ընդհանուր ժողովի էր` առանց «աղջիկ վախտվա էնտուզիազմի». պառաված, սկլերոզի ահագին մեծ դոզայով:
Նախկին և այս ընդհանուր ժողովների ոչ միայն աուրան, ոգին, կուսկարգավիճակն են տարբեր, այլև մասնակցությունն էր ահավոր «լացացնող»: Չկար Սերժ Սարգսյանը, ինչպես նախորդ անգամներին էր, երբ ափալ-թափալ, երբեմն էլ շատ լուրջ քննադատության ներքո, գալիս-մասնակցում էր ՀՅԴ «կապրիզներին»:
ՀՅԴ-ն այլևս պետք չէ՞: Դժվա՛ր: Լավ հաշվետարներ միշտ էլ պետք են, իսկ ՀՅԴ-ն, նախ և առաջ, դրսի լոբբի է ու կառույց: Ներսիններին` Քոչարյանին, ապա Սերժ Սարգսյանին, նրանք այլևս հետաքրքիր չեն. իրենց հետ այսօր խաղում է մի քիչ Քոչարյանը, որին էլ իրենք «չեն ուզում», մի քիչ էլ Հովիկ Աբրահամյանը` կից կառույցով:
Մի խոսքով, ԲՀԿ-ն երեք ներկայացուցիչ էր ուղարկել «ընդհանուրվելու», և դա այն դեպքում, երբ մեկ հոգի` Գալուստ Գրիգորիչի դեմքով, ՀՀԿ-ն էր ընդհանրացնում: ՕԵԿ-ից մարդ չկար: Արմեն Ռուստամյանին հարցրինք` էս ՕԵԿ-ն ինչի՞ չի եկել: Պարոն Ռուստամյանն ահավոր խորաթափանց հայացքով, անչափ իմաստուն նայեց նստած հյուրերի շարքին ու վրդովված, թե` ո՞նց չի եկել, հրեն Սամվել Բալասանյանը:
Ճակատինը կարդացի՞ք` անվրդով հարցրինք մենք` նայելով Բալասանյանի ճակատին: ՀՅԴ շարքերում պայթեց ծիծաղը:
Անհարմար բան ստացվեց. ՀՅԴ-ն մի քիչ հետո գնալու էր Ծաղկաձոր` «Մուլտի ռեստ հաուզ», «հաուզորեն» շարունակելու իր փակ նիստը, Գագիկ Ծառուկյանն էլ, ձրի կամ լուրջ «սկիդկաներով», հաստատ տրամադրած կլինի յուր ֆազենդան իշխանության կերակրատաշտից երկու տարի հեռացած ՀՅԴ-ին: Դուրս եկավ, որ ՀՅԴ-ն ԲՀԿ-ին նույնիսկ դեմքով չի ճանաչում, էլ ուր մնաց` խոսվի ապագա քաղաքական համագործակցության մասին։ Երեք հոգով ու «Հաուզով» ընդհանուր ժողովին ներկայացած ԲՀԿ-ն այդպիսով հեռահար պլան էր գծում` ի՞ր, թե՞ Քոչարյանի համար:
Պարզվեց, փաստորեն` էլ չի «գծի»: Կնեղանա ու` վերջ:
Արարողակարգից անցնենք քաղաքական «մոմենտին»: Ընդհանուր ժողովում հանգած ոգին միայն ցուցադրվող «կլիպի» ժամանակ մի պահ զարթնեց, ու, «Մա՛հ կամ ազատություն» կարգախոսի հանգույն, էլի մեռավ։ Գեղամ Մանուկյանի նկարահանած գրագետ կլիպն այնպիսի զգացում առաջացրեց, որ ՀՅԴ-ն նույնպես ափալ-թափալ պատրաստվում է ընտրությունների:
Դառնալով փակ-գաղտնի (Վիկիլիկսի, ինֆորմացիայի հեղեղի այս դարում սրանք ո՞նց են հաջողացնում հա՛մ նստել ոզնու վրա, հա՛մ փակ-գաղտնի ժողովներ անել, հա՛մ էլ մաուզեր ճարել` նույն նանոտեխնոլոգիաների դարում ու երդվել վրան. ահագին էկզոտիկ էին մի ողջ դահլիճ մաուզերի վրա երդվածների մեջ գտնվելու մեր «ինքնա և ենթա» զգացողությունները) ՀՅԴ բացվածքին (բաց մասին), պետք է ասել, որ սույն «պրորեխից» դուրս հորդաց ընկեր Հրանտի նույնքան էկզոտիկ ելույթը:
Նա, չգիտես ինչու, անվերջ խոսում էր արտաքին ազդեցությունների անթույլատրելիության մասին (ու մենք մեզ համար շշնջում էինք տողեր, մեջբերումներ, ֆրազներ Մնջոյանի նամակներից` հակառակի մասին):
«Պյուրոյի» և «դաշնակչութան» անունից հանդես եկող ընկեր Հրանտը, խոսելով անցնող երեք տարիների մասին, ասաց` դրանք եղել են ծանր, դժվարին և ահավոր տառապալից տարիներ ու հայդատականության, ծովից ծովի հուզմունքից ելնելով էլ հիշեցրեց, թե իրենք «ոնց թողեցին իշխանուչան կերակրատաշտը», սակայն «չեղան անընկեր ու ապերախտ»:
ՈՒ սա միակ ժեստը չէր «դժվար ու տառապալից» տարիներ ապրող պահանջատերերի խոսքում. դատապարտելով Լևոնի հետ երկիշխանության գնացող Սերժի «ձև թափելը», վրաերթի անվերջ ռեժիմ պարտադրելով «կառավարուչանն» ու վարչապետին, միևնույն ժամանակ գոհունակություններ մատուցվեցին Սերժ Սարգսյանի` Դեր Զորում, Սահմանադրական դատարանում Սևրի պայմանագրին առնչվող ելույթների հաշվով:
Հուսանք` Սերժ Սարգսյանը սա հաշվի կառնի` «ընտրուչունների» և «քվեարկուչան» ժամանակ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ