Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Առաջիկա երեք օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

    Առաջիկա երեք օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

    17.10.2013| 17:35
    Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ:
  • «Աղքատների» և «հարուստների» դպրոցը խեղում է երեխայի հոգեբանությունը

    «Աղքատների» և «հարուստների» դպրոցը խեղում է երեխայի հոգեբանությունը

    17.10.2013| 17:30
    Մեր օրերում գոյություն ունի աղքատների և հարուստների դպրոց: Դա նույնպես իր բացասական հետքն է թողնում երեխաների հոգեբանության վրա: Խտրականությունը երեխաների միջև ձևավորում է թերարժեքության զգացողություն: «Երեխաների մեջ կա սոցիալական բևեռացում: Նրանք շփվում են, տեսնում են` «այն երեխան ունի, ես` չունեմ». Սա առաջ է բերում հարաբերությունների խզում:
  • Մինաս Ավետիսյանի «Հայաստանը» չի տեղափոխվի

    Մինաս Ավետիսյանի «Հայաստանը» չի տեղափոխվի

    17.10.2013| 17:29
    Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը, կառավարության որոշմամբ, կվերականգնվի և կամրակայվի: Այդ նպատակով պետական բյուջեից «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրվել է 22526,8 հազար դրամ:
  • ԵՄ-ն չի ուզում հրաժարվել Հայաստանից

    ԵՄ-ն չի ուզում հրաժարվել Հայաստանից

    17.10.2013| 17:22
    Սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը իր համաձայնությունը տվեց Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու որոշմանը, ԵՄ պաշտոնյաները, ովքեր տարիներ շարունակ աշխատել էին Հայաստանի հետ եվրաինտեգրման ուղղությամբ, նախ՝ զարմացան, հետո՝ զայրացան, անակնկալի եկան, հիասթափվեցին, բայց վերջնահաշվում որոշեցին շարունակել Հայաստանին Եվրոպային ինտեգրելու դժվար ու անշնորհակալ գործընթացը: Եվ հիմա, դատելով որոշ արձագանքներից, մեր եվրոպացի գործընկերները չեն պատրաստվում պիղատոսաբար «ձեռքերը լվանալ» ու հետ քաշվել:
  • Շառլ Ազնավուրը և հայ-ֆրանսիական հարաբերությունները

    Շառլ Ազնավուրը և հայ-ֆրանսիական հարաբերությունները

    17.10.2013| 16:07
    Վալանս քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին իր ներկայությամբ պատվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
  • «Մարդը կարող է երկիրը լքել աղքատությունից ունեցած վախից, որ մի օր աղքատ չդառնա»

    «Մարդը կարող է երկիրը լքել աղքատությունից ունեցած վախից, որ մի օր աղքատ չդառնա»

    17.10.2013| 16:00
    Այսօր Աղքատության համաշխարհային օրն է: Թե ինչպես է աղքատության շեմին հայտնված հայ մարդն ընկալում, հաղթահարում աղքատությունը, բացատրում է հոգեբան Կարինե ՆԱԼՉԱՋՅԱՆԸ, ում խոսքով աղքատությունը նախևառաջ հոգեբանական խնդիր է:
  • Իվանիշվիլու կարծիքով վրաստանցի հայերը Վրաստանի հետ կապ չունեն

    Իվանիշվիլու կարծիքով վրաստանցի հայերը Վրաստանի հետ կապ չունեն

    17.10.2013| 15:30
    Այսօր Վրաստանում գործող «Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը Վրաստանի դրոշով բողոքի ակցիա է իրականացրել Վրաստանի կառավարական շենքի մոտ: Ստեփանյանի այս քայլը կապված է եղել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` հայերի վերաբերյալ արված վերջին հայտարարության հետ: Վրաստանի վարչապետը օրերս Ախալքալաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է` «Վրաստանը նաև իր պրոբլեմները ունի: Մենք տարածքներ ենք կորցրել:
  • «Մեր պատմությունը միայն արցունք ու ողբերգություն չէ»

    «Մեր պատմությունը միայն արցունք ու ողբերգություն չէ»

    17.10.2013| 15:19
    Հոկտեմբերի 17-19-ը Երևանում տեղի է ունենում «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» թեմայով հայագիտական միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցում են նաև արտերկրից ժամանած հայագետներ, գիտնականներ: Մաթեմատիկոս, նաև պատմագիտության դոկտոր Արմեն Կլոդ-Մութաֆյանը, ով զբաղվում է միջնադարյան պատմության, Կիլիկյան հայոց թագավորության շրջանի ուսումնասիրությամբ, մասնակցում էր համաժողովին: Արմեն Կլոդ-Մութաֆյանն ապրում է Փարիզում, սակայն պարբերաբար այցելում է Հայաստան, մասնակցում հայագիտությանը վերաբերող գիտաժողովներին, հանդես գալիս դասախոսություններով:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    17.10.2013| 15:02
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 18-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 16-40 զույգ և 31-53 կենտ համարների, Խորենացի 24-158 զույգ և 29-157 կենտ համարների, Խորենացի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Նար Դոս 1-30 համարների, Զավարյան 1-60 համարների, Քրիստափորի 1-15 համարների, Ծատուրյան, Ծխախոտագործների, Գետառի, Չելյուսկինցիների փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Տեր-Պետրոսյանը տանը փակված չէ

    Տեր-Պետրոսյանը տանը փակված չէ

    17.10.2013| 14:59
    «Հայաստանում միակ ընդդիմությունը ՀԱԿ-ն է, իսկ միակ լիդերը Լևոն Տեր-Պետրոսյանն է»,-այսօր «Իրատես de facto» ակումբում հայտարարեց քաղաքական գործիչ, արձակագիր Գուրգեն Եղիազարյանը։ Լրագրողների այն պնդումներին, թե հիմա ինչու է տանը փակվել ՀԱԿ առաջնորդը, հավելեց. «Տեր-Պետրոսյանը տանը փակված չէ: Սպասում է մինչև դուք հասունանաք»: