«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 
  • Նելսոն Մանդելան թողել է 4 միլիոն դոլար ժառանգություն

    Նելսոն Մանդելան թողել է 4 միլիոն դոլար ժառանգություն

    03.02.2014| 18:14
    Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ անցյալ տարի, դեկտեմբերին, կյանքից հեռացած Նելսոն Մանդելան թողել է 4,1 միլիոն դոլար ժառանգություն: Այդ մասին հայտնել է Հարավ-աֆրիկյան հանրապետության նախկին նախագահի կառավարիչ Դիկգանգ Մոսենենկեն: Ժառանգությունը նա կտակել է ուսումնական հաստատություններին, Հարավ-աֆրիկյան կոնգրես կուսակցությանը և ընտանեկան ֆոնդին:
  • ԱՄՆ-ի պետքարտուղարը Մյունխենում ընդգծել է նաև Ղարաբաղի խնդիրը

    ԱՄՆ-ի պետքարտուղարը Մյունխենում ընդգծել է նաև Ղարաբաղի խնդիրը

    03.02.2014| 16:41
    Ըստ եվրոպական անկախ «Օրեր» ամսագրի՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենի Անվտանգության 50-րդ խորհրդաժողովի շրջանակներում, պատասխանելով հարցերին, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «… Մենք աշխատում ենք Կիպրոսի խնդրի շուրջ։ Դուք այդ մասին չեք լսում։ Մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա, Կովկասում»,- ասել է Քերին, անդրադառնալով Միացյալ Նահանգների շահերի շուրջ հարցին։
  • Անգելա Մերկելը չորրորդ անգամ ճանաչվում է «տարվա կին»

    Անգելա Մերկելը չորրորդ անգամ ճանաչվում է «տարվա կին»

    03.02.2014| 16:12
    Համաձայն Forbes Woman ամսագրի վարկանիշի՝ 2013թ.-ի ամենաազդեցիկ կանանց վարկանիշը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
  • Փարիզում ավելի քան 500 հազար մարդ դեմ է դուրս եկել միասեռ ամուսնություններին

    Փարիզում ավելի քան 500 հազար մարդ դեմ է դուրս եկել միասեռ ամուսնություններին

    03.02.2014| 14:40
    Փարիզում, փետրվարի 2-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա ընդդեմ միասեռ ամուսնությունների, որին մասնակցել է շուրջ 500 հազար մարդ: Ոստիկանությունը ավելի վաղ հաղորդել էր, որ ցույցին մասնակցելու է ընդամենը 80 հազար մարդ: Նշվում է նաև, որ ցույցի ժամանակ իրավախախտումներ տեղի չեն ունեցել:
  • ՈՒկրաինայի ընդդիմությունը գումար է խնդրել Արևմուտքից

    ՈՒկրաինայի ընդդիմությունը գումար է խնդրել Արևմուտքից

    03.02.2014| 14:28
    ՈՒկրաինայի ընդդիմադիր առաջնորդները ֆինանսական օգնության խնդրանքով դիմել են Արևմուտքի երկրներին: Այս մասին լրատվամիջոցներին ասել է «Բատկիվշչինայի» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը: «Մենք խոսել ենք արևմտյան մեր գործընկերների հետ և նրանց ասել, որ մեզ ֆինանսական օգնություն է պետք», - ասել է Յացենյուկը` ընդգծելով, որ «մենք» բառը վերաբերում է ուկրաինացի ժողովրդին: Ըստ քաղաքական գործչի, Յանուկովիչի վարչակազմը չպետք է ստանա ոչ մի կոպեկ: Յացենյուկն իր այս հայտարարությունն արել է Կիևի Անկախության հրապարակում` «Ժողովրդական վեչեի» ժամանակ: Բողոքի ակցիան, որն ավանդաբար անցկացվում է կիրակի օրը, փետրվարի 2-ին դարձյալ հավաքել է տասնյակ հազարավոր մարդկանց:
  • Էլմար Մամեդյարովը և Լամբերտո Զանյերը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

    Էլմար Մամեդյարովը և Լամբերտո Զանյերը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

    03.02.2014| 13:30
    Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:
  • Քլինթոնը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներին

    Քլինթոնը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներին

    03.02.2014| 13:24
    ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներին: Գործող պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի կիրառել Թեհրանի նկատմամբ գոյություն ունեցող պատժամիջոցները։ Նախօրեին Իրանը ստացել է Արևմուտքի կողմից սառեցված ակտիվներից առաջին տրանշը՝ ուրանի հարստացման գործունեության կրճատման մասին պայմանավորվածության շրջանակներում: Քլինթոնի կարծիքով՝ պատժամիջոցները կարող են խաչ քաշել միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցությունների վրա: Նա կոչ է արել Կոնգրեսին հետաձգել նման միջոցների կիրառումը՝ աջակցելով նախագահ Բարաք Օբամային:
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները ժամանել են Ադրբեջան

    ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները ժամանել են Ադրբեջան

    03.02.2014| 13:21
    Փետրվարի 2-ին Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, ԱՄՆ-ից համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այսօր նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ:
  • Հայաստանը պետք է միանա մի շարք միջազգային համաձայնագրերի

    Հայաստանը պետք է միանա մի շարք միջազգային համաձայնագրերի

    03.02.2014| 13:17
    Համաձայն Ճանապարհային քարտեզի՝ Հայաստանը պետք է միանա ՄՄ անդամ պետությունների միջև արդեն կնքված մի շարք միջազգային համաձայնագրերի:
  • Գրավյալ տարածքների խնդրում Թբիլիսին չի հրաժարվել իր սկզբունքներից

    Գրավյալ տարածքների խնդրում Թբիլիսին չի հրաժարվել իր սկզբունքներից

    03.02.2014| 13:02
    «Վրաստանն ու Ռուսաստանը պետք է բանակցեն Աբխազիայի և Հարավային Օսիայի գրավյալ տարածքների շուրջ»,- Մյունխենում անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: