Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Քաղաքական վերադասավորումների հեռանկարը

    Քաղաքական վերադասավորումների հեռանկարը

    29.04.2013| 17:40
    Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունը Հայաստանի քաղաքական հնգամյակի եզրափակիչ փուլն է: Թերևս, սա է պատճառը, որ 1ընտրությանը մասնակցող կուսակցությունների մեծ մասը համայնքային բնույթի ընտրությանը քաղաքական պայքարի երանգ է հաղորդում, որպես նախընտրական քարոզչության մարտավարություն ընտրելով իշխող հանրապետականի դեմ հակաքարոզչության իրականացումը: Այս գործում հատկապես աչքի են ընկնում ԲՀԿ-ականները, որոնք, ի տարբերություն քաղաքական դաշտի մարգինալ ՀԱԿ-ի, փորձում են քաղաքական միավորներ ստանալ հետագա գործընթացներում ավելի հարմար դիրքեր ապահովելու համար:
  • Քաղաքական սերնդափոխության ակնկալիքով

    Քաղաքական սերնդափոխության ակնկալիքով

    29.04.2013| 17:36
    Գաղտնիք չէ, որ անկախանալուց հետո Հայաստանն ստիպված եղավ զրոյից ժողովրդավարական երկիր կառուցել: Պետք է կերտվեր նոր հասարակություն, որը կգիտակցեր պետական սեփականության փոշիացման վտանգների բացասական հետևանքները:
  • ՀՅԴ-ն «տեր կկանգնի» իր մանդատներին

    ՀՅԴ-ն «տեր կկանգնի» իր մանդատներին

    29.04.2013| 17:34
    ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը երկու օր առաջ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե ինչ-որ մարդկանց ամբիցիաների պատճառով նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին: Նա հույս էր հայտնել, որ ընտրություններից հետո, հավանաբար, ընդդիմադիրները կմիավորվեն:
  • Պրահայում պայթյունից 40 մարդ է զոհվել

    Պրահայում պայթյունից 40 մարդ է զոհվել

    29.04.2013| 17:19
    Այսօր՝ կեսօրին, Պրահայի կենտրոնում՝ ազգային թատրոնի շենքի մոտ, պայթյուն է տեղի ունեցել։ Զոհվել է ավելի քան 40 մարդ։ Այդ մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը։ Շենքի փլատակների տակ կարող են մնացած լինել մարդիկ։ Պաշտոնական տեղեկություններով՝ պայթյունը հնարավոր է տեղի ունեցած լինի գազի արտահոսքից։
  • Մարտի 1-ի գործոնը կարող է խանգարել ԲՀԿ-ին

    Մարտի 1-ի գործոնը կարող է խանգարել ԲՀԿ-ին

    29.04.2013| 17:05
    Նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանն ասօր ասուլիսի ժամանակ, խոսելով քաղաքապետի թեկնածուների մասին, ասել է, թե ինքը Վարդան Օսկանյանին ձայն չի տա. «Մարտի 1-ի ելույթից հետո ես Օսկանյանին ձայն չեմ տա, չեմ էլ բարևի»:
  • Ամենամրցունակը ազատական գաղափարներն են

    Ամենամրցունակը ազատական գաղափարներն են

    29.04.2013| 16:23
    «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է իր ղեկավարած կուսակցությունը պասիվ դիրքորոշում որդեգրել Երևանի ավագանու ընտրությունների շեմին:
  • Շարլոտի քաղաքապետը կառաջադրվի ԱՄՆ տրանսպորտի նախարարի պաշտոնում

    Շարլոտի քաղաքապետը կառաջադրվի ԱՄՆ տրանսպորտի նախարարի պաշտոնում

    29.04.2013| 12:56
    Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքի ղեկավար Էնթոնի Ֆոքսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է առաջադրել երկրի տրանսպորտի նախարարի պաշտոնում։ Ֆոսքսը մեծ հաջողությունների է հասել քաղաքային տրանսպորտային ցանցի զարգացման հարցում։ Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը։
  • Թալանել են Վոլոչկովային

    Թալանել են Վոլոչկովային

    29.04.2013| 12:54
    Թալանել են բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի տունը։ Այդ մասին հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։ Ոստիկանությունն այժմ փնտրում է երեք գողերին։ Հաղորդվում է, որ մի քանի մարդ ներխուժել է Վոլոչկովայի տուն, կապկպել սպասուհուն և առևանգել երկու չհրկիզվող պահարան։ Հարձակման ժամանակ պարուհին տանը չի եղել։
  • Հունաստանում կկրճատեն 15 հազար պետծառայողի

    Հունաստանում կկրճատեն 15 հազար պետծառայողի

    29.04.2013| 12:53
    Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս կառավարությանը մինչև 2014 թվականը պետական կառույցներում կրճատել 15 հազար մարդու։ Այս բարեփոխումը 2 միլիարդ դոլար օգնության դիմաց միջազգային ֆինանսական կառույցների առաջադրած պահանջներից մեկն էր։ Նոր օրենքը նաև վերջ է դրել աշխատանքային տեղի ցմահ ամրագրումը, ինչը, ըստ քննադատների, ուռճացնում էր բյուրակրատական ապարատը Հունաստանում։
  • Րաֆֆին շարունակում է «իշխանությունը վերադարձնել» ժողովրդին

    Րաֆֆին շարունակում է «իշխանությունը վերադարձնել» ժողովրդին

    28.04.2013| 20:39
    Մինչ Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող մյուս քաղաքական ուժերն իրենց քարոզարշավն անց են կացնում մայրաքաղաքում, Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կապան և հանդիպել կապանցիների հետ: Նա կապանցիներին է ներկայացրել իր հետագա անելիքները, խոսել նորաստեղծ «Նոր Հայաստան» քաղաքացիական-ազգային շարժման առաքելության, բոլոր քաղաքներում կազմկոմիտեների ստեղծման մասին և հավաստիացրել, որ նահանջ չի լինելու (՞), իսկ տևական և միասնական պայքարի շնորհիվ կհաջողվի հասնել հաղթանակի: