Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 
  • Վարչական պատասխանատվություն` տեխնիկական զննության կտրոնի բացակայության դեպքում

    Վարչական պատասխանատվություն` տեխնիկական զննության կտրոնի բացակայության դեպքում

    04.10.2013| 22:39
    Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
  • Երևանում թափառող կենդանիների թիվն էապես նվազել է

    Երևանում թափառող կենդանիների թիվն էապես նվազել է

    04.10.2013| 15:23
    Այսօր Կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Օրվա ընտրությունը կապված է կաթոլիկ եկեղեցու սուրբ Ֆրանցիսկ Ասիզկացու մահվան օրվա հետ: Նա համարվում է կենդանիների հովանավորը: Մի շարք երկրների եկեղեցիներում արարողություններ են կատարվում այդ կապակցությամբ: Վերջին տարիներին այս օրը նշում են ավելի քան 60 երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում:
  • Կլոր սեղանը` մինչև հոկտեմբերի 20-ը

    Կլոր սեղանը` մինչև հոկտեմբերի 20-ը

    04.10.2013| 14:57
    Ազատամարտիկների հավաքները Ազատության հրապարակում շարունակում են հետաքրքրել ակտիվ քաղաքացիներին, որոնք վերջին տարիներին ոչ մի հանրահավաք բաց չեն թողել: Նրանք այս ընթացքում հանդիպումներ են ունեցել քաղաքական տարբեր բևեռներում գտնվող կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանից տեղեկացանք, որ մտադիր են հանդիպել նաև Սերժ Սարգսյանին, դիմել են, սակայն դեռ հայտնի չէ հանդիպման օրը: Փոխարենը հայտնի է արդեն, որ հոկտեմբերի 16-ին կամ 18-ին տեղի կունենա ազատամարտիկների հրավիրած առաջին կլոր սեղանը կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կլոր սեղանը կվարի հայտնի դերասան Երվանդ Մանարյանը: Այս ընթացքում նրանք զորակցություն են հայտնել նաև կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին` պահանջելով շուտափույթ ազատել նրան:
  • Բրիտանացի լրագրող. ՀՀ-ում ԶԼՄ-ներն այնքան էլ բաց չեն բազմակարծությունը ներկայացնելու առումով

    Բրիտանացի լրագրող. ՀՀ-ում ԶԼՄ-ներն այնքան էլ բաց չեն բազմակարծությունը ներկայացնելու առումով

    04.10.2013| 12:30
    Մեդիա կենտրոնում այսօր կայացել է բրիտանացի հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսի մամուլի ասուլիսը: Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը։
  • Սեֆիլյանը ցանկացել է գլխավորել ազատամարտիկների պայքարը

    Սեֆիլյանը ցանկացել է գլխավորել ազատամարտիկների պայքարը

    04.10.2013| 00:32
    Ազատամարտիկներին պաշտոնապես սատարող քաղաքական ուժերի մեջ «Նախախորհրդարանը» չկա: Ազատամարտի վետերանների առաջին հանրահավաքներին մեկ-երկու անգամ այս կառույցի որոշ անդամներ երևացել են, պայքարողների հետ հանդիպել է նաև Ժիրայր Սեֆիլյանը, բայց համագործակցություն, որպես այդպիսին, չի կայացել, մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկներից մեկը:
  • Մեր երկրում ինչ-որ բան փտել է (ք. Վեդի, Արարատյան 55)

    Մեր երկրում ինչ-որ բան փտել է (ք. Վեդի, Արարատյան 55)

    04.10.2013| 00:23
    Նախ համառոտ պարզաբանում. 2012-ի մայիսին ճանապարհային արագաչափերն արձանագրել էին արագության գերազանցում, ինչի համար ինձ տուգանել էին 50000 դրամով, որը ես վճարել էի 2012-ի հունիսի 26-ին։
  • «ՀայՌուսգազարդ»-ի անօրինականությունների և իր աշխատակիցներին ժամկետանց քաղցրավենիք բաժանելու մասին

    «ՀայՌուսգազարդ»-ի անօրինականությունների և իր աշխատակիցներին ժամկետանց քաղցրավենիք բաժանելու մասին

    03.10.2013| 17:01
    «Ես «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակից եմ և վստահ եմ, որ ոչ մի աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում: Երկու տարի առաջ էլ գրեթե այս նույն պատկերն ունեինք: Թեև խոստացվեց, որ գազի գնի սակագնի բարձրացում տեղի կունենա, բայց աշխատավարձերն այդպես էլ չբարձրացան: Ավելին, ամեն առիթով ոտնահարվում են աշխատակիցների իրավունքները: Ես ունեմ շատ լուրջ հիմքեր ու փաստեր և համոզված եմ, որ ընկերության աշխատակիցների աշխատավարձերը անհիմն կերպով կրճատվեցին 30 տոկոսով: Այսօր էլ մասսայական ձևով «ՀայՌուսգազարդ» ընկերությունը շարունակում է անօրեն, անհիմն կերպով աշխատանքից հեռացնել ընկերության աշխատակիցներին»,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, անդրադառնալով գազի գնի թանկացմանը, «ՀայՌուսգազարդ»-ի չկատարած խոստումներին և աշխատակիցներին անօրինական կերպով աշխատանքից հեռացնելու խնդրին, մտահոգվեց հասարակական գործիչ Սիլվա ԱԴԱՄՅԱՆԸ:
  • Մոռանում են, որ հիմա իրենք են թռչկոտում ուրիշի ծառերի վրա

    Մոռանում են, որ հիմա իրենք են թռչկոտում ուրիշի ծառերի վրա

    03.10.2013| 15:50
    Մի անգամ ուշ երեկոյան մոսկովյան շենքերից մեկի բակով անցնելիս լսողությունս «շոյեցին» հայկական անզուգական ռաբիսի ազերական կլկլոցները, որ հնչում էին մուտքի մոտ կանգնած մեքենայից: «Երաժշտությունն» այնքան բարձր էր միացրած, որ հնարավոր չէր անտարբեր անցնել ու դիտողություն չանել մեքենայում ինքնագոհ փռված երկու անթրաշ ապերոներին: Տղերք, ասում եմ, դուք օտար երկրում եք, խանգարում եք տեղի բնակիչների հանգիստը, նրանք ամենևին էլ պարտավոր չեն լսելու ձեր «Արա, վայը» կամ «Էրվում եմ»-ը: Ոչինչ, հոպար, թող լսեն-իմանան` ի՛նչ երգեր ունենք. սա էր իմ խրատաբանության պատասխանը: Մտածում ես, ա՜խր ինչ գործ ունեն Ռուսաստանում` Մոսկվայում, անդաստիարակ, տգետ ու հետն էլ լկտի այս տականքները:
  • Դեռ շա՞տ պետք է «Երիտասարդականի» ստորգետնյա անցումը փակված մնա

    Դեռ շա՞տ պետք է «Երիտասարդականի» ստորգետնյա անցումը փակված մնա

    03.10.2013| 11:16
    Կես տարուց ավելի է Երտաասարդական մետրոյի գետնացումում շինաշխատանքներ են տարվում, և, կարծես թե, շինարարները միտք էլ չունեն ավարտին հասցնել այն: Այն շարունակվում է` խոչընդոտելով քաղաքացիների, հատկապես դպրոցականների երթը:
  • Երթ՝ ընդդեմ գենդերային օրենքի

    Երթ՝ ընդդեմ գենդերային օրենքի

    03.10.2013| 11:13
    Հոկտեմբերի 11-ին նախաձեռնվում է երթ՝ ընդդեմ գենդերային օրենքի և գենդերային պարտավորությունների փաթեթի։ Կազմակերպիչները ՀՀ կառավարությունից և Ազգային ժողովից պահանջում են չեղյալ համարել «գենդերային» օրենքը, օրենքով արգելել «գենդերային» այլասերումների քարոզը, գովազդը, հետ կանգնել Եվրոպայի դեմ ստանձնած գենդերային պարտավորությունների փաթեթից։