Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԼԱ՜Վ, ԷԼԻ՛

ԼԱ՜Վ, ԷԼԻ՛
24.06.2011 | 00:00

Ներքաղաքական երկխոսության թեմայից բարոյապես ու ֆիզիկապես մաշված մեր կյանքը լիքը աշխուժացավ Սերժի պարգևած նոր թոփ թեմայից:
«Եթե պատերազմ լինի, ապա առավելություն կստանա Ադրբեջանը»:
Հերթ առաջացավ հայրենասիրական բոլոր պատվանդանների (գիտենք` այդ պատվանդանն ում վերջին հանգրվանն է) մոտ ու գնա՜ց. բա էդ ասելո՞ւ բան էր, բա սենց խայտառակությո՞ւն կլիներ, բա սերունդնե՜րը, բա ծո՞վը, բա արյա՞ն ծովը, բա ծառե՞րը, որոնց վրա ուրիշները թռչկոտում, իսկ մենք թատրոն էինք անում…
Ի՞նչ է պատահել: Ոչինչ: Նույնիսկ ոճական «պրոմոխ» չկա: Այն պարզ պատճառով, որ` ա) խոսքը ասվել է Եվրոպայի բարձր ամբիոնից. այն «Յուրոփի», որի համար պատերազմը, ազգայնականությունը, ռասիզմը, անգամ սահմանների մասին խոսք ու զրույցը վաղուց արժեհամակարգային այլ բալանսում են:
Բա ուրիշ ո՞նց է լինում «հետ-առաջի» ճկուն դիվանագիտությունը: Ի՞նչ է, Սերժը պիտի վեր կենար ու ԵԽԽՎ բարձր ամբիոնից ասեր. գիտե՞ք, էդ C-300-ները, որ ցույց տվեց էն օրն Ադրբեջանը, դրանցից մենք, է՜, երբվանից ունենք, ինչքա՞ն ունենք. շա՜տ` Ադրբեջանից շատ. կամ էլ էն օրը մենք սկսեցինք անօդաչու ինքնաթիռների «գործը», հետն էլ ունենք դրանք խփելու տեխնիկան. ումի՞ց ենք վերցրել. ձե՞զ ինչ. չե՛նք ասի. համ էլ մենք, է՜, երբվանից մշակել ենք պատերազմի դեպքում Ադրբեջանի էներգետիկ համակարգերը պայթեցնելու-շարքից հանելու մարշալ-պլանը` աշխարհի երևելի մասնագետների հետ` «Համատեղ ջանք» շրջանակում…
Մենք հո՛ գիտենք` ինչն ինչոց է: Իսկ «Յուրոփին», որը մինչ այս ոչ մի անգամ չի ցանկացել իրական ու բուն ագրեսորի, պատերազմ ուզողի անունը տալ, շատ հստակ` Կազանից առաջ, հասկացվեց` է՛ս է, Ադրբեջանն է, մնացածը դուք գիտեք, մեղքը ձեր վիզը:
Էլ որտե՞ղ հնչեցներ նման միտք հայաստանյան կողմը, եթե ոչ` հենց այդ բարձր ամբիոնից, որպեսզի եվրոպացու թաղկած ականջին ճշմարտությունը հասներ:
բ) Սերժ Սարգսյանի միտքն ուներ անչափ նուրբ և գաղտնագիր մի շերտ ևս: Մուլտիկուլտի (Եվրոպան այսօր բազմամշակութայնության դեմ լուրջ պայքար է հայտարարել` ի դեմս մահմեդականների, նրանց արմատականության) այս օրերում, երբ ողջ Եվրոպան, ողջ քրիստոնեական աշխարհը խոր տագնապ է ապրում մահմեդականների աճի տեմպերից, Մերձավոր Արևելքի դեպքերից հետո մահմեդականները, իրենց նույնքան անհանդուրժող մոտեցումներով, ամբողջովին հեղեղել են Եվրոպան, նույն այդ «Յուրոփին» Սերժ Սարգսյանը հատուկ մեսիջ ղրկեց տարածաշրջանում քրիստոնեության պատվար Հայաստանի կողմից` «հարկավորի» մասին:
Այնպես որ, հեչ պետք չէ, որ հայրենասերների ինքնագիտակցությունը հատուկ «խայտառակվի»-վիրավորվի հայաստանյան «խաղաղասիրական» դրսևորումներից, որովհետև բոլորիս համար էլ պարզ է երկու բան. պատերազմի ժամանակ մեր կոդը բացվում է, և մենք հաղթում ենք բացառապես այդ «բացվածքի» շնորհիվ և ոչ զենք-զինամթերքով: Եվ ապա` կոդը քարոզչություն չի հանդուրժում. այդպես էր իննսունականների պատերազմի ժամանակ. կլինի այդպես նաև հիմա, Աստված մի արասցե, իհարկե:
գ) Ոչ միայն այդ, այլև Սերժ Սարգսյանի, իսկապես, հավասարակշռված, դիվանագիտորեն գրագետ ելույթը կառուցված էր մեկ առանցքի վրա: Հա՛, մերն ուրիշ է: Այն է` մենք կառուցողականն ենք` արտքաղաքական, Ղարաբաղի, ներքաղաքական, բոլոր հարցերում: Հանդուրժողականությունը, ի տարբերություն ադրբեջանական ռասիզմի, որի մասին արձանագրել է նույն Եվրոպան, առանձնացնում է մեզ` նավթադոլարների առատության մեջ հայտնված, սակայն քաղաքակրթական, այս պահին ժողովրդավար նորմերից անչափ հեռու Ադրբեջանի գենոմից:
դ) Ընդ որում, սովորելու, հանդուրժելու, խաղաղությունը որպես արժեհամակարգ ընդունելու կոնկրետ օրինակ ցույց տրվեց նաև հենց ԵԽԽՎ բարձր ամբիոնից:
Բոլորիս էր, չէ՞, տեսանելի, թե ինչքան էր լարված Չաուշօղլուն Սերժ Սարգսյանի հանդարտ, իր պես դանդա՜ղ, մի քանի անգամ մտածված մտքերի նույնքան դանդա՜ղ արտաբերումից. ոնց էր վայրկյան առ վայրկյան թրքանում պարոն Չաուշօղլուն: Դառնում զգայական մի մեծ գունդ: Հետո էլ ոնց էր մեր Սերժն իր պես հանդարտ, ժպիտով սեղմում այդ Չաուշօղլուի ձեռքը:
ե) Նույն կարգի օրինակ էր նաև պուտպուտիկավոր զգեստով Զարուհին: «Յուրոփի» մատույցներում հանդուրժողականության-խաղաղապահական Զարուհի-Սերժ Սարգսյան միաժամանակյա սեանսն ահագին տպավորիչ էր` նախորդ օրը Բաքվի փողոցներում հալածվող ընդդիմության հինգհոգանոց միտինգի (որին բացառապես կանայք էին մասնակցում) և ոստիկանների կիրառած բռնության ֆոնի վրա:
Բայց էլ ավելի հետաքրքիր էր հաջորդ սեանսը. երբ Զարուհուն հենց Ստրասբուրգում ընդունեց հայոց նախագահը (բա` չէ, զահլա կա ժամանակ կորցնելու... «Ժառանգության» հետ` դրսում, ՀԱԿ-ի հետ` Հայաստանում), ուր հայոց նախագահն ստացավ անչափ կարևոր ուղերձ` չստորագրել Կազանում ոչ մի փաստաթուղթ…
Ո՜նց կարող է Սերժը չկատարել տիկնոջ, այն էլ` Զարուհու, պահանջը, մանավանդ որ այն արտահայտվում էր գրեթե ողջ հայ ժողովրդի (գումարած Ղարաբաղ) անունից:
Լավ «խոդ» էր, չէ՞: «Լյա՛վն» էր:
զ) Եթե համեմատում ենք 2004-ին (ընդ որում, գրեթե նույն այդ օրը` հունիսի 23-ին) Քոչարյանի ելույթի հետ, տարբերությունը նույնպես ակնհայտ է դառնում. 2004-ի դեկլարատիվ, գրեթե ռազբիրատ հիշեցնող (ելույթը հաջորդում էր 2003-ի ապրիլի 12-ի դեպքերին, երբ Բաղրամյանի վրա պարող ժողովուրդը կրկին ծեծվել էր) ելույթը և Սերժ Սարգսյանի ելույթը որակական, մշակութաբանական, քաղաքակրթական բոլորովին այլ հարթություններում են: Սերժինը, ինչպես կասեր Բագրատյանը, «դեմոկրատի» ելույթ էր: «Մույսը» «վոյինի» էր, իսկ «Յուրոփի» համար «վոյինականությունը» նոնսենս է: Ասինք: Բայց, բոլոր դեպքերում, մի վատ բան մեզ համար Ստրասբուրգում կար:
ԵԽԽՎ կիսադատարկ դահլիճը: Ինչն այնքան էլ ակնահաճո չէր, երբ` ա) կա քաղտեխնոլոգիա` դահլիճը լցնելու, ինչը նույնպես քարոզչական տարր է: Եվ պետք էր անել: Մեր ԱԳ գերատեսչությունը, նրա կառույցները հաստատապես թերացել են:
Բայց առավել թերացել է դեպ Ստրասբուրգ, այնտեղից էլ հիմնականում Բադեն-Բադեն պոկվող Հայաստանի ԱԺ ԵԽԽՎ պատվիրակությունը, որը վոյաժների ու կաստինգի է ընդամենը մեկնում Ստրասբուրգ` սեփական անլիարժեքություններին ու ամբիցիաներին բավարարում տալու, «մուտիլովկաներ» անելու համար, երբեմն էլ նույնքան անհանդուրժող, եվրոպական արժեքների ու մենթալ պլանին անհամապատասխան` թռչկոտելով այս կամ այն չինովնիկի երեսին:
Իսկ Սերժ Սարգսյանի բերած` հայաստանյան 600 բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց հանրային օրենքի մասին վկայաբանությունը` Ստրասբուրգում թառած Դավիթ Հարությունյանի ֆոնին, ընդհանրապես տխուր հուշ արթնացրեց այն պարզ պատճառով, որ սույն Դավիթը չէր ցանկացել, որ այդ օրենքը մտներ ԱԺ օրակարգ, ընդունվեր: Նույն Դավիթը, որն ահագին շատ է սիրում Չավուշօղլուին, հեչ ընկեր-ընկերուհի չունե՞ր ԵԽԽՎ այլ պատվիրակությունների կազմում, որ, ի հարգանս այդ Դավիթի, գային լսելու հայոց խոսքը Եվրոպական խորհրդարանում: Թե՞ էդ նույնպես չէր ուզել: Այ, նոնսենսն է՛ս է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ