Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրք աս­կ­յա­րը կանգ կառ­նի այն­տեղ, ուր կհան­դի­պի ռուս սալ­դա­թին

Թուրք աս­կ­յա­րը կանգ կառ­նի այն­տեղ, ուր կհան­դի­պի ռուս սալ­դա­թին
08.09.2020 | 00:09

Հա­վա­նա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րիս նախ ցան­կա­նում եմ կան­խել, որ ո՛չ արևմտա­մետ եմ, ո՛չ ռու­սա­մետ: Հա­յա­մետ եմ դաս­տիա­րա­կու­թյամբ, ա­նուղ­ղե­լի հա­յա­մետ՝ հատ­կա­պես 1962-ի տա­րե­մու­տին Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի՝ աչ­քից հե­ռու ան­կյու­նում ձևա­վոր­վող ու­սա­նո­ղա­կան այն գաղտ­նի խմ­բա­կի կա­յաց­ման պա­հից, երբ ըն­կեր­նե­րիս հետ երդ­վե­ցի ապ­րել հա­յե­ցի, չտար­վել օ­տար գայ­թակ­ղիչ հո­վե­րով, մտ­քով ու գոր­ծով մշ­տա­պես ծա­ռա­յել ազ­գա­յին շա­հե­րին: Հայ­րե­նա­պաշտ հայ մար­դու մտա­հո­գու­թյամբ էլ ցան­կա­նում եմ հան­դես գալ այժմ մե­զա­նում բոր­բոք­վող վտան­գա­վոր դրսևոր­ման դեմ, որ­պի­սին տար­փող­վում էր նաև հա­րյուր տա­րի ա­ռաջ՝ 1920 թվա­կա­նին:


Իր ապ­րու­մի եր­թը վս­տա­հո­րեն շա­րու­նա­կե­լու հա­մար մեր փոք­րիկ եր­կիրն իր նման ու­րիշ­նե­րի պես պի­տի ո­րո­շի՝ ու՞մ հետ պի­տի հա­մա­գոր­ծակ­ցի և նրա մի­ջո­ցով Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյու­նը հու­սա­լիո­րեն ա­պա­հո­վի: Չէ՞ որ մեր հին ու հայտ­նի թշ­նա­մին, ոտ­քի կանգ­նած, հո­խոր­տում է հարևան­նե­րի վրա և չի թաքց­նում իր պան­թուր­քա­կան նկր­տում­նե­րը: Այս վի­ճա­կում չլի­նի՞, որ նո­րից սխալ­վենք և ընդ­միշտ տա­նուլ տանք ա­պա­գա­յի լու­սա­վոր հույ­սե­րը: Մտա­հո­գիչ է, որ բա­նից ան­տե­ղյակ կամ ա­պազ­գա­յին նպա­տակ­ներ հե­տապն­դող հիմ­նադ­րամ­նե­րից սն­վող մեր ո­րոշ հայ­րե­նա­կից­ներ շա­րու­նա­կում են հա­յավ­նաս ըն­թաց­քը՝ ի­րենց հետևից տա­նե­լով ու­րիշ­նե­րի:


Ե­ղեռ­նա­զարկ­ված ժո­ղովր­դին և ա­վեր­ված եր­կի­րը քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան ծանր կա­ցու­թյու­նից հա­նե­լու խն­դի­րը հա­րյուր տա­րի ա­ռաջ էլ մտա­հո­գում էր ազ­գի ղե­կա­վար դե­րը ստանձ­նած ՀՅԴ կու­սակ­ցու­թյա­նը և նրա ձևա­վո­րած կա­ռա­վա­րու­թյա­նը, ո­րոնք սա­կայն շա­րու­նա­կում էին հա­վա­տալ արևմտյան մեծ տե­րու­թյուն­նե­րի հա­յա­մետ ճա­ռե­րին և շու­տա­փույթ օգ­նու­թյան փուչ խոս­տում­նե­րին: Կա­յին մեծ խա­բե­բա­նե­րին չհա­վա­տա­ցող­ներ և հա­կա­ռակ տե­սա­կետ հայտ­նող­ներ, սա­կայն նրանց լսող չկար:
Իսկ ընդ­դի­մա­դիր­նե­րը ցույց էին տա­լիս, որ Անգ­լիան՝ հե­տա­մուտ իր շա­հե­րին, ար­բե­ցած Բաք­վի նավ­թի հո­տից, նո­րից է խար­դա­վում և եր­բեք էլ չի օգ­նի տա­ռա­պա­լի ճի­գե­րի մեջ գա­լար­վող հա­յե­րին, ո­րով­հետև նրա նա­վե­րը չէին կա­րող բարձ­րա­նալ հա­յոց սա­րե­րը: Ֆրան­սիան «և՛ ե­ղել, և՛ դե­ղել» էր Հա­յաս­տա­նը. նախ փր­կել, ա­պա սառ­նասր­տո­րեն թուր­քի յա­թա­ղա­նի բե­րա­նին էր թո­ղել Կի­լի­կիա­յի հա­յու­թյա­նը: Ազ­գե­րի վե­հա­ժո­ղո­վը նա­խորդ տար­վա սկզ­բին Փա­րի­զում Հա­յաս­տա­նի խնա­մա­կա­լու­թյու­նը վս­տա­հել էր ԱՄՆ-ին, ո­րի պրե­զի­դեն­տը հան­դես ե­կավ հա­յա­սեր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, սա­կայն Կոնգ­րե­սը հրա­ժար­վեց խնա­մա­կա­լի պատ­վից, քա­նի որ Հա­յաս­տա­նը չու­ներ հա­րուստ ըն­դերք կամ գյուղմ­թերք­նե­րի մե­ծա­քա­նակ ար­տադ­րու­թյան հա­մար պի­տա­նի տա­րածք­ներ: Բայց ու­ներ ծով գաղ­թա­կա­նու­թյուն, քայ­քայ­ված տն­տե­սու­թյուն, սո­վա­մահ բնակ­չու­թյուն և հարևան­նե­րի հետ չլուծ­ված բա­զում հար­ցեր: ՈՒս­տի ԱՄՆ-ի հա­մար ան­հե­տաքր­քիր էին հա­յերն ու Հա­յաս­տա­նը: Իսկ թուր­քը նո­րից ե­լել էր իր ձևով լու­ծե­լու հայ­կա­կան հար­ցը:


Ճիշտ այդ ժա­մա­նակ կա­րի­քա­վոր Հա­յաս­տա­նին ռազ­մա­կան և տն­տե­սա­կան ան­հա­պաղ օգ­նու­թյուն ցույց տա­լու, ա­ռաջ խա­ղա­ցող թշ­նա­մու ա­ռաջն առ­նե­լու, սո­վյա­լին՝ հաց, հի­վան­դին դեղ հասց­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նող եր­կիր կար, ո­րից հրա­ժար­վե­ցին Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը: Գրե­թե եր­կու­սու­կես տար­վա բա­ցա­կա­յու­թյու­նից հե­տո Ան­դր­կով­կաս էր վե­րա­դար­ձել Խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նը, ո­րի բա­նա­կը ե­կել, կագ­նել էր հա­յոց հյու­սիս-արևե­լյան սահ­մա­նին: Դրա­նից խրա­խուս­ված՝ դաշ­նակ­ցա­կան կա­ռա­վա­րու­թյան դեմ ապս­տամ­բու­թյուն բարձ­րաց­րին ե­րի­տա­սարդ հայ բոլշևիկ­նե­րը, բայց պարտ­վե­ցին, չա­րա­չար պատժ­վե­ցին, իսկ փրկ­ված­նե­րը փա­խան երկ­րից: Նոր Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­ջար­կով, 1920-ի մա­յի­սին բա­րե­կա­մու­թյան պայ­մա­նա­գիր կն­քե­լու նպա­տա­կով Մոսկ­վա բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեկ­նեց ՀՀ պատ­վի­րա­կու­թյու­նը: Ռուս բոլշևիկ­նե­րը պատ­րաստ էին փոխ­շա­հա­վետ հա­մա­ձայ­նա­գիր ստո­րագ­րե­լուց հե­տո, ե­ղեռ­նա­զարկ­ված Հա­յաս­տա­նին օգ­նել ռազ­մա­կան ու­ժով, պա­րե­նամ­թեր­քով և նպաս­տել քայ­քայ­ված տն­տե­սու­թյան վե­րա­կան­գն­մա­նը, ժո­ղովր­դին վե­րա­դարձ­նել իր կեն­սա­կան տա­րածք­նե­րի զգա­լի մա­սը:


Ռու­սա­կան կող­մից բա­նակ­ցու­թյուն­նե­րին մաս­նակ­ցում էր ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ, հայ ժո­ղովր­դի զա­վակ Լևոն Կա­րա­խա­նը, իսկ բոլշևի­կյան կու­սակ­ցու­թյան Մոսկ­վա­յի քաղ­կո­մի և Մոսկ­վա­յի մարզ­կո­մի ղե­կա­վարն էր լա­վա­գույն հա­յե­րից մե­կը՝ Ա­լեք­սանդր Մյաս­նի­կյա­նը: Նրանց բա­ցա­ռիկ բարձր դիր­քից, հե­ղի­նա­կու­թյու­նից և ու­նա­կու­թյուն­նե­րից կա­րե­լի էր օգտ­վել հա­նուն Հա­յաս­տա­նի, սա­կայն մե­րոնց նման ող­ջամ­տու­թյուն տր­ված չէր: Այն մեծ հա­յե­րի՝ Ռու­սաս­տա­նի ա­ռա­ջար­կած հա­յան­պաստ պայ­մա­նա­գիրն ան­հա­պաղ ստո­րագ­րե­լու հոր­դո­րին մեր­ժու­մով պա­տաս­խա­նեց ՀՀ կա­ռա­վա­րու­թյան պատ­վի­րա­կու­թյու­նը: Երկ­րի կա­ռա­վա­րիչ­նե­րը, շա­րու­նա­կե­լով հա­վա­տալ արևմտյան տե­րու­թյուն­նե­րի խոս­տում­նե­րին, թունդ հա­կա­ռու­սա­կան, ան­հե­ռա­տես քա­րոզ­չու­թյուն էին ծա­վա­լել: Հա­յե­րի մեր­ժո­ղա­կա­նու­թյու­նից ան­մի­ջա­պես օգտ­վեց ոտ­քի կանգ­նող Մուս­տա­ֆա Քե­մա­լի Թուր­քիան և սկ­սեց բա­րե­կա­մու­թյուն խա­ղալ Խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նի հետ:


Արևմտյան տե­րու­թյուն­նե­րը 1920 թ. օ­գոս­տո­սի 10-ին հա­յե­րի վի­րա­վոր սր­տին «յուղ քսե­ցին» Սևրի պայ­մա­նագ­րով, որն ուղղ­ված էր հան­ցա­գործ Թուր­քիա­յի դեմ, սա­կայն դրան վի­ճակ­ված չէր ի­րա­կա­նա­նալ: Այն չե­ղար­կե­լու հա­մար թուր­քերն աշ­նա­նը հար­ձակ­ման ան­ցան, գրա­վե­ցին Կարսն ու Ա­լեք­սանդ­րա­պո­լը և սպառ­նա­ցին մեր երկ­րի բուն գո­յու­թյա­նը: Այս պայ­ման­նե­րում, ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել, ա­ռանց կրա­կո­ցի, դաշ­նակ­ցա­կան­նե­րը իշ­խա­նու­թյու­նը հանձ­նե­ցին բոլշևիկ­նե­րին և՝ որ­պես ի­րենց «ար­դար նպա­տա­կի» ար­տա­հայ­տու­թյուն, հա­ջորդ օ­րը, երբ դեռ խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րը Դի­լի­ջա­նից չէին ժա­մա­նել մայ­րա­քա­ղաք Երևան, բա­րե­կա­մու­թյան պայ­մա­նա­գիր կն­քե­ցին օս­մա­նյան կա­ռա­վա­րու­թյան հետ, ՀՀ տա­րած­քի մեծ մա­սը զի­ջե­ցին հա­կա­ռա­կոր­դին և հրա­ժար­վե­ցին Սևրի պայ­մա­նագ­րի՝ Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող դրույթ­նե­րից՝ կա­մո­վին ընկ­նե­լով ա­րյու­նար­բու թուր­քե­րի գիր­կը: Սրա դեմ բո­ղո­քե­ցին նոր-նոր աս­պա­րեզ մտ­նող Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը: Թուր­քե­րը հե­ռա­ցան Ա­լեք­սանդ­րա­պո­լից, բայց մնա­ցին Կար­սում: Հայ-թուր­քա­կան սահ­ման դար­ձան Ա­խու­րյան և Ա­րաքս գե­տե­րը, ո­րոնց ձախ ա­փին կանգ­նեց ռու­սա­կան զոր­քը՝ զս­պա­շա­պիկ դառ­նա­լով հա­յա­կեր Թուր­քիա­յին: Բանն այն է, որ վեր­ջինս վա­ղուց կար­գա­խոս ու­ներ. «Իմ աս­կյա­րը կանգ կառ­նի այն­տեղ, ուր կհան­դի­պի ռուս սալ­դա­թին»:


Երկ­րի խոր­հր­դայ­նա­ցու­մից հե­տո՝ 70 տա­րի, նաև վեր­ջին 30-ա­մյա­կում, թուրք աս­կյարն իր առջև տե­սել է կանգ­նած ռուս զին­վո­րին, ուս­տի քա­րա­ցել է իր դիր­քում, հրա­ժար­վել Հա­յաս­տա­նի մեջ­քի վրա­յով անց­նող պան­թուր­քիս­տա­կան նկր­տում­նե­րից: Իսկ Հա­յաս­տանն այդ ըն­թաց­քում ապ­րել է իր ոս­կե­դա­րը, կեր­տել նոր պե­տա­կա­նու­թյուն, հաղ­թել Ար­ցա­խյան գո­յա­մար­տում: Սա­կայն այժմ էլ մե­զա­նում գնա­լով սր­վում և ցց­վում է ում հետ լի­նե­լու հար­ցը: Ինչ­պես 100 տա­րի ա­ռաջ եր­կի­րը ղե­կա­վա­րող քա­ղա­քա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը, ար­հա­մար­հե­լով այ­լոց կար­ծի­քը, ՀՀ խոր­հր­դա­րա­նում ու­նե­ցած իր մե­ծա­մաս­նու­թյան շնոր­հիվ միանձ­նյա ո­րո­շում­ներ է կա­յաց­նում, հան­րու­թյան մեջ բա­ցա­կա­յում է ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյու­նը, և նո­րից գլուխ է բարձ­րաց­րել հա­կա­ռու­սա­կա­նու­թյու­նը, ո­րը հրահր­վում է օ­տար ու­ժե­րի կող­մից, որ­պես­զի թե­կուզ Հա­յաս­տա­նի վե­րաց­ման գնով տա­րա­ծաշր­ջա­նից հե­ռաց­վի Ռու­սաս­տա­նը:


Ակն­հայտ է, որ մեր օ­րե­րում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան և ռազ­մա­կան հզո­րա­ցում է ապ­րում Թուր­քիան: Նո­րից թա­փով գլուխ է բարձ­րաց­նում պան­թուր­քիզ­մը, ո­րի հա­վակ­նու­թյուն­նե­րի մեջ ոչ միայն Բալ­կան­նե­րը, Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կան և Մի­ջին Արևելքն են, այլև Կով­կա­սը, Պո­վոլ­ժիեն, Մի­ջին Ա­սիան և Հե­ռա­վոր Արևել­քը: Իսկ նրա աս­կյա­րի ճա­նա­պար­հը պի­տի անց­նի Հա­յաս­տա­նով. չկա այլ ճա­նա­պարհ: Վտան­գը չգի­տակ­ցե­լով, մաս­նա­գետ­նե­րի կար­ծիք­ներն ան­տե­սե­լով՝ քա­ղա­քա­կան դաշ­տում «ի­րենց էշն են ա­ռաջ քշում» մո­լոր­ված­նե­րը և այլևայլ հիմ­նադ­րամ­նե­րից սն­վող­նե­րը: Սրանք ռու­սա­կան ռազ­մա­բա­զան Գյում­րիից հա­նե­լու, ան­հա­պաղ «ան­հայտ ուղ­ղու­թյամբ սլա­ցող գնաց­քից թռ­չե­լու» (Ռու­սաս­տա­նի հետ կա­պե­րը խզե­լու), Ռու­սաս­տա­նի «հափշ­տա­կած» ձեռ­նար­կու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նին վե­րա­դարձ­նե­լու, Սո­րո­սին և «շո­վի­նիստ ռու­սին» հա­վա­սար ճա­նա­չե­լու, «քա­ղա­քա­կիրթ» Թուր­քիա­յի հետ բա­րե­կա­մա­նա­լու, հա­յի ա­րյան մեջ թա­թախ­ված թուր­քի ձեռ­քը սեղ­մե­լու, ան­ցյա­լը մո­ռա­նա­լու կո­չեր են ա­նում: Սրանք հա­վա­նա­բար չգի­տեն, որ ոչ քիչ թվով հա­յեր նաև ան­ցած դա­րաս­կզ­բին հա­վա­տա­ցել են թուր­քին, սեղ­մել նրա թա­թը և հա­տու­ցել կյան­քով:


Մեր ժա­մա­նա­կա­կից­նե­րից շա­տե­րը խո­սում, կար­ծիք ու կամք են ար­տա­հայ­տում՝ ա­ռանց մեր պատ­մու­թյան դա­սե­րը սեր­տե­լու, ուս­տի ան­տե­ղյակ են թուր­քի էու­թյա­նը: Նրանք ան­հա­ղորդ են հա­յոց ան­ցյա­լի հե­րո­սա­կա­նու­թյան մե­ծի և մեր ո­գու դրո­շա­կա­կիր Անդ­րա­նիկ զո­րա­վա­րի պատ­գա­մին. «Ես ոչ մէկ թուր­քի չեմ կր­նար հա­վա­տալ, ե­թէ ա­նի­կա եր­կն­քէն իսկ ի­ջած ըլ­լայ»: Դրան հա­կա­ռակ, այ­սօր հա­յե­րիս ա­պա­գա­յի հա­մար չա­փա­զանց վտան­գա­վոր մտայ­նու­թյուն է տի­րում ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի մե­ծա­մաս­նու­թյու­նը կազ­մող իմ­քայ­լա­կան­նե­րի ճամ­բա­րում: Նրանց խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րը թուր­քա­կան զո­րա­ցող վտան­գի ժա­մին փա­փուկ բարձ է դնում ի­րենց ընտ­րած ժո­ղովր­դի գլ­խի տակ: Հու­լի­սին՝ Տա­վու­շյան զին­ված հա­կա­մար­տու­թյան օ­րե­րին, երբ Թուր­քիան Ադր­բե­ջա­նին ռազ­մա­կան օգ­նու­թյուն ցույց տա­լու հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց, իմ­քայ­լա­կան տի­կի­նը վս­տա­հո­րեն ա­սաց, որ Թուր­քիան չի միա­նա Ադր­բե­ջա­նին և Հա­յաս­տա­նի նկատ­մամբ լայ­նա­ծա­վալ ագ­րե­սիա չի ձեռ­նար­կի: Հա­վա­նա­բար նա ա­մե­նօ­րյա կա­պի մեջ է թուր­քա­կան բա­նա­կի գլ­խա­վոր շտա­բի ղե­կա­վա­րու­թյան հետ և լա­վա­տե­ղյալ է վեր­ջի­նիս ծրագ­րե­րին: Այս թուր­քա­մետ մտ­քի հա­մար պան­թուր­քիս­տը պի­տի բա­ցա­կան­չի. «Մա­շալ­լահ, էր­մե­նի խա­նում, չոխ սա­ղո՜լ…»:


Հա­յոց մեջ «քա­ղա­քա­կիրթ» թուր­քե­րին ջեր­մո­րեն հա­վա­տա­ցող­ներ ե­ղել են և կան: Մա­կուն­ցից շատ ա­ռաջ՝ 1918-ի աշ­նա­նը, նրա տրա­մա­չա­փից ա­վե­լի մեծ, իս­կա­պես քա­ղա­քա­կան գոր­ծիչ Ա­լեք­սանդր Խա­տի­սյա­նը ե­ղեռ­նա­զարկ­ված մեր արևմտա­հայ հա­րա­զատ­նե­րին պա­խա­րա­կում էր այն բա­նի հա­մար, թե ին­չու նրանք ի­րենց հայ­րե­նա­կան հո­ղի վրա ապ­րե­լու հա­մար լե­զու չեն գտել «շա­քա­րի պես քաղցր» թուր­քե­րի հետ: Սա­կայն դառ­նանք մե­րօ­րյա ռու­սա­տյաց­նե­րին՝ հար­ցով. «Ա­ռանց Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյու­նը վնա­սե­լու՝ որ­տե՞ղ եք ու­զում տես­նել թուրք աս­կյա­րին՝ Ա­րաք­սի ու Ա­խու­րյա­նի ա՞յս, թե՞ այն ա­փին, և ե՞րբ եք ցան­կա­նում փա­կել տալ Գյում­րու ռու­սա­կան ռազ­մա­բա­զան ու եղ­բայ­րու­թյան դաշ­նա­գիր կն­քել թուր­քե­րի հետ…»:
Գո­նե դրանք ի­մա­նա­լու ի­րա­վուն­քից մի զր­կեք ձեր հայ­րե­նա­կից­նե­րին:


Ռու­բեն ՍԻ­ՄՈ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 2982

Մեկնաբանություններ