Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայ­կը նո­րից գետ­նում է Բե­լին

Հայ­կը նո­րից գետ­նում է Բե­լին
09.10.2020 | 01:37

«Ե­կող 2021 թվա­կա­նը հո­բե­լյա­նա­կան է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հի տա­րե­ցույ­ցում` լրա­նում է թան­գա­րա­նի հիմ­նադր­ման 100-ա­մյա­կը։
Մշա­կույ­թի ո­լոր­տում աշ­խա­տող բա­զում ե­րախ­տա­վոր­նե­րի ջան­քե­րով ազ­գա­յին բա­ցար­ձակ ար­ժեք ներ­կա­յաց­նող վիթ­խա­րի ժա­ռան­գու­թյու­նը փո­խանց­վում է մեզ»։
Ար­տա­շես ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄՅԱՆ
Գե­ղան­կա­րիչ, նկա­րիչ-վե­րա­կանգ­նող, ՀԱՊ-ի աշ­խա­տա­կից

ԶՈ­ՐԱՑ ՓԱՌ­ՔԻ ՆՈՐ ՁՈ­ՆԵՐ­ԳԻՉ­ՆԵ­ՐԸ


Ար­տա­շես Աբ­րա­հա­մյա­նը, Ա­րա Շա­հու­մյանն ու Բար­դուղ Պետ­րո­սյա­նը նկա­րիչ­ներ են, գե­ղան­կար­չա­կան ըն­տա­նիք­նե­րի զա­վակ­ներ։ Ար­տա­շե­սը Սու­րեն Աբ­րա­հա­մյա­նի որ­դին է, Ար­տա­շես Աբ­րա­հա­մյա­նի թո­ռը։ Նա օր­հա­սի մեջ հայ­տն­ված, սա­կայն հաղ­թա­նա­կող, Ար­ցա­խում է, նա կի­սում է զո­րաց փառ­քը։ Ա­րա Շա­հու­մյա­նը վաս­տա­կա­վոր նկա­րիչ Հաղ­թա­նակ Շա­հու­մյա­նի որ­դին է, նա Ար­ցա­խում է, նա կի­սում է փառ­քը։ Բար­դուղ Պետ­րո­սյա­նը գե­ղան­կա­րիչ Սամ­վել Պետ­րո­սյա­նի որ­դին է (երգ­չու­հի Շու­շան Պետ­րո­սյա­նի եղ­բայ­րը), նա Ար­ցա­խում է, նա ևս կի­սում է զո­րաց փառ­քը։ Ա­ր­տա­շեսն ու Ա­րան ա­ռայժմ ա­մու­րի են։ Բար­դու­ղը 5 զա­վակ­նե­րի հայր է։ Բա­րի և հաղ­թա­կան վե­րա­դարձ ձեզ, շու­տա­փույթ թագ ու պսակ Ար­տա­շե­սին և Ա­րա­յին, զի այ­սօր հա­յու­թյու­նը ա­ճե­լու խիստ կա­րիք ու­նի։ Նաև մաղ­թենք տիար Բար­դու­ղին տե­սա­նե­լի ա­պա­գա­յում սե­ղան նս­տել 7 զա­վա­կի հետ։ Նաև, ին­չու չէ, քա­վոր կանգ­նել մար­տա­կան ըն­կեր­նե­րի հար­սա­նիք­նե­րում։ Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րից Ա­բո­վյան-16-ը դար­ձել է մայ­րա­քա­ղա­քի ար­ցա­խյան օգ­նու­թյան գլ­խա­վոր շտաբ-կա­յան­նե­րից մե­կը։ Ա­բո­վյան-16-ը Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան հաս­ցեն է։ Միու­թյան Artist’s’ Union of Armenia ֆեյս­բու­քյան է­ջը պար­բե­րա­բար տե­ղե­կաց­նում է հան­րու­թյա­նը, որ զին­վոր­նե­րի հա­մար օգ­նու­թյուն կա­րող են բե­րել կա­րիչ­նե­րի միու­թյան շենք յու­րա­քան­չյուր օր, ժ. 9.00-ից։

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ


Կեր­պար­վես­տի ժա­մա­նա­կա­կից մեր վար­պետ­նե­րը բազ­միցս կանդ­րա­դառ­նան Եր­կիր մո­լո­րա­կի քա­ղա­քակր­թա­կան բախ­տո­րո­շիչ և հաղ­թա­կան նշա­նա­կու­թյան պա­տե­րազ­մին։ Գրե­թե կաս­կած չու­նեմ, որ տե­սա­նե­լի հե­ռան­կա­րում Ար­ցախ աշ­խար­հում կկազ­մա­կերպ­վեն մի­ջազ­գա­յին ան­նա­խա­դեպ մի քան­դա­կա­գոր­ծա­կան սիմ­պո­զիում և գե­ղան­կար­չա­կան գեր­շա­հե­կան ցու­ցա­հան­դես­ներ աշ­խար­հի այն եր­կր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ, ո­րոնք թուրք-ա­զե­րիա­կան լայ­նա­ծա­վալ և դի­վա­կան ոճ­րա­գոր­ծու­թյան օ­րե­րում այս կամ այն ձևով սա­տա­րել են Ար­ցա­խին և Հա­յաս­տա­նին, սա­տա­րել են մարդ­կու­թյա­նը։ Սիմ­պո­զիում­նե­րը, ցու­ցա­հան­դես­ներն ու պլե­ներ­նե­րը, ըստ իս, կա­րող են կա­յա­նալ (և դառ­նալ ա­վան­դա­կան) «Հայ­կը ոչն­չաց­րեց Բե­լին Ար­ցա­խում» նշա­նա­բա­նի բարձր հո­վա­նու տակ։

ՔԱ­ՂԱ­ՔԱԿՐ­ԹԱ­ԿԱՆ ՌՄ­ԲԱ­ՀԱ­ՐՈՒՄ­ՆԵՐ


Առ­հա­սա­րակ մեր դի­վա­նա­գի­տա­կան աս­պա­րե­զում մի մեծ, շատ մեծ սայ­թա­քում կա։ Հա­յաս­տա­նը աշ­խար­հում գրե­թե ան­հայտ է որ­պես քա­ղա­քակր­թա­կան բնօր­րան­նե­րից մե­կը, իսկ ե­թե հայտ­նի է, ա­պա Ազ­նա­վու­րով, Շե­րով, Քար­դա­շյա­նով և այլ­նով։ Ի­հար­կե, ո­մանց եր­կի­րը հայտ­նի է Ա­րա­րատ լե­ռով, 301 թվա­կա­նով, նաև տիե­զե­րա­կան վար­դա­պետ Գրի­գոր Նա­րե­կա­ցիով և Ցե­ղաս­պա­նու­թյամբ։ Այս օ­րե­րին` ան­կաս­կած Ար­ցա­խում բռնկ­ված խաշ­նա­րած­նե­րի և ա­րիա­ցի­նե­րի միջև մղ­վող պա­տե­րազ­մով։ Հա­մոզ­ված եմ, որ տար­բեր ճա­նա­պարհ­նե­րով և մի­ջոց­նե­րով այ­սօր պետք է աշ­խար­հում ճա­նա­չե­լի դարձ­նել ի­րա­կան Թուր­քիան, որ­պես 1000 տար­վա ա­րյու­նաս­փյուռ ա­վա­զա­կա­պե­տու­թյուն, ո­րը, բռ­նա­զավ­թե­լով Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հը, ա­հա 10 դար շա­հա­գոր­ծում է հայ­կա­կան բնա­կան հարս­տու­թյուն­նե­րը, մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը, հայ գոր­ծա­րար­նե­րի ստեղ­ծած ահ­ռե­լի տն­տե­սա­կան հզո­րու­թյուն­նե­րը, բուն հայ­կա­կան շատ այլ բա­ներ։ Ա­սենք մի՞­թե չար­ժե հի­շեց­նել աշ­խար­հին, որ թուր­քա­կան գորգ, որ­պես այդ­պի­սին, չի՛ք։
Տե­ղին է վկա­յա­կո­չել գեր­մա­նա­ցի նշա­նա­վոր մշա­կու­թա­բան Վոլկ­մար Գան­ցոռ­նի ար­մա­տա­կան վկա­յու­թյու­նը, որն ա­ռա­ջին ան­գամ հան­րահռ­չակ­վեց Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան «Կեր­պար­վեստ» պար­բե­րա­կա­նում (N 2, հոկ­տեմ­բեր, 2003 թվա­կան), տպագր­ված «Հայ­կա­կան քա­ղա­քակր­թու­թյան նո­րա­հայտ հայտ­նու­թյու­նը» հոդ­վա­ծում (հեղ.` Լի­լիթ Ան­տո­նյան), ուր մաս­նա­վո­րա­պես նշ­վում է. «Բա­ցա­ռիկ ու­շադ­րու­թյան է ար­ժա­նի գեր­մա­նա­ցի մշա­կու­թա­բան Վոլկ­մար Գան­ցոռ­նի «Արևե­լյան գոր­գեր» մե­ծա­ծա­վալ դա­սա­կան ու­սում­նա­սի­րու­թյու­նը, որն ան­ժխ­տե­լի փաս­տե­րով ար­մա­տա­պես փո­խում է աշ­խար­հում գո­յու­թյուն ու­նե­ցած այն քա­րա­ցած կար­ծի­քը, որ գոր­գար­վես­տը «արևե­լյան», ընդ­հան­րա­կան երևույթ է։ Գան­ցոռ­նը, հեն­վե­լով քան­դա­կա­գոր­ծու­թյան, զար­դար­վես­տի, ման­րան­կար­չու­թյան, գրի և պատ­մու­թյան ըն­ձե­ռած գո­յու­թյուն ու­նե­ցող հնա­րա­վոր հի­րա­վի ահ­ռե­լի փաս­տե­րի, հա­մե­մա­տու­թյուն­նե­րի ու զու­գորդ­ման գի­տա­մե­թո­դի վրա, շո­շա­փում է գոր­գար­վես­տի ծա­գում­նա­բա­նա­կան հար­ցեր։ ՈՒ­սում­նա­սի­րե­լով գոր­գար­վես­տի տա­րած­ման ժա­մա­նա­կագ­րու­թյունն ու տա­րած­ման ու­ղի­նե­րը` նա ճշգր­տում և հաս­տա­տում է նրա ծնն­դա­վայր հա­յրե­նի­քը, որն է` Հա­յաս­տա­նը, հայ­կա­կան քա­ղա­քակր­թու­թյու­նը»։

Հս­կա­յա­կան է բուն կեր­պար­վես­տա­յին ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տու­տի տնօ­րեն, ԳԱԱ թղ­թա­կից-ան­դամ Ա­րա­րատ Ա­ղա­սյա­նը հայ հան­րու­թյա­նը, նաև քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հին և, ի­հար­կե, Մեծ Թու­րա­նի ստեղծ­մամբ գերմ­տա­հոգ­ված սե­մի­տա­կան (այն է` թուրք-իս­րա­յե­լա­կան) սա­տա­նա­յու­թյա­նը ներ­կա­յաց­րել է «Հայ կեր­պար­վես­տի և կի­րա­ռա­կան ար­վես­տի կո­րուստ­ներն Օս­մա­նյան տա­րած­քում» աշ­խա­տու­թյու­նը, ուր նշ­ված են մարդ­կա­յին քա­ղա­քակր­թու­թյան վեր­ջին հա­զա­րա­մյա­կի պա­տիժ և պա­տու­հաս թուր­քա­կան էթ­նո­սի մշա­կու­թա­յին ցե­ղաս­պան­դի սար­սա­փազ­դու օ­րի­նակ­ներ։ Ի դեպ, Աղ­դա­մում ա­զե­րի­նե­րը խոր­հր­դա­յին շր­ջա­նում, տուրք տա­լով խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­նե­րում վե­րըն­թաց ապ­րող գա­ղա­փա­րա­կան զար­թոն­քին, տե­ղադ­րե­ցին «Մայր Ադր­բե­ջան» հու­շար­ձա­նը։ Հան­րա­հայտ է, որ նման դեպ­քե­րում Ա­զեր­բայ­ջա­նում փող չէին խնա­յում, պատ­րաստ էին հս­կա­յա­կան մի­ջոց­ներ ներդ­նե­լու և գոր­ծը հա­ջո­ղու­թյամբ գլուխ բե­րե­լու։ «Մայր Ադր­բե­ջա­նը» կերտ­վեց և տե­ղադր­վեց։ Հե­ղի­նա­կին հրա­վի­րե­ցին Հա­յաս­տա­նից։ Հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան սկզ­բում վե­րոն­շյալ հու­շար­ձա­նը պայ­թեց­րին։ Զի նրա վրա խո­րագր­ված էր հե­ղի­նա­կի ա­նու­նը` Վլա­դի­միր Ան­տա­շյան։
Մի՞­թե այ­սօր, երբ ա­վարտ­վի մեր այս վեր­ջին և հաղ­թա­կան պա­տե­րազ­մը, և երբ կր­կին Հայ­կը գետ­նի Բե­լին, ժա­մա­նա­կը չէ հա­մա­հայ­կա­կան մի շար­ժում սկ­սե­լու և պատ­ռե­լու կա­րա-կո­յուն­լու և ակ-կո­յուն­լու ոչ­խա­րա­պահ­նե­րի հետ­նորդ­նե­րի ստեղ­ծած ա­վա­զա­կա­պե­տու­թյուն­նե­րի դի­ման­կար­նե­րը, 1000 տար­վա կտր­ված­քով։

ՄԱ­ՀԱԹ­ՄԱ ԳԱՆ­ԴԻԻ ԱՐ­ՁԱ­ՆԻ ՍԱ­ՏԱ­ՐՈՂ­ՆԵ­ՐԸ` PERSONA NON GRATA


Հոկ­տեմ­բե­րի 2-ը 20-րդ դա­րի հան­րա­հայտ հա­կա­հայ, Թա­լեա­թի և այ­լոց գա­ղա­փա­րա­կան բա­րե­կամ Մ. Գան­դիի ծնն­դյան օրն է։ Ի տուրք դրան ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը այս տար­վա գար­նա­նը ա­ռա­ջար­կեց Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նին մայ­րա­քա­ղա­քում տե­ղադ­րել նշյալ գործ­չի ար­ձա­նը։ Այն, ըստ մայ­րա­քա­ղա­քի ա­վա­գա­նու, պի­տի տե­ղադր­վեր Երևա­նի Հա­լա­բյան և Մար­գա­րյան փո­ղոց­նե­րի մի­ջան­կյալ զբո­սայ­գում։ Հոկ­տեմ­բե­րի 2-ին կե­նաց-մա­հու պա­տե­րազմ էր հայ­կա­կան աշ­խար­հի և թուրք-ա­զե­րիա­կան հրո­սակ­նե­րի միջև։ Նշյալ ար­ձա­նը չի տե­ղադր­վել։ Սա­կայն ար­դյո՞ք չե­ղարկ­վել է դրա տե­ղադր­ման մա­սին մայ­րա­քա­ղա­քի ա­վա­գա­նու և քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նի ո­րո­շու­մը։ Այս մա­սին ցան­կա­լի է լսել վե­րոն­շյալ սու­բյեկտ­նե­րի կար­ծի­քը։
Ինքս ա­ռա­ջար­կում եմ` Մ. Գան­դիի ար­ձա­նի տե­ղադր­ման նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նակ ՀՀ ԱԳՆ-ի ղե­կա­վա­րու­թյա­նը, Երևա­նի քա­ղա­քա­պե­տին, մայ­րա­քա­ղա­քի ա­վա­գա­նուն ճա­նա­չել Persona non grata և որ­պես պա­տիժ ու­ղար­կել Ար­ցախ` ա­ռաջ­նա­գիծ։
Կրկ­նում եմ ա­միս­ներ ա­ռաջ ա­րածս մի այլ ա­ռա­ջարկ. Երևա­նի Հա­լա­բյան և Մար­գա­րյան փո­ղոց­նե­րի մի­ջան­կյալ զբո­սայ­գում տե­ղադ­րել հայ ազ­գա­յին վրի­ժա­ռու Գուր­գեն Յա­նի­կյա­նի սխ­րան­քը հա­վեր­ժաց­նող խոր­հր­դան­շա­կան մի կո­թող։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 29370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ