Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քանի դեռ մարդն իր մեջ աշխարհից մաս է պահում

Քանի դեռ մարդն իր մեջ աշխարհից մաս է պահում
13.08.2022 | 09:41

Աչքի տեսածով մի՛ դատեք, այլ ուղիղ դատաստան արեք:

Հովհ. 7; 24

Կեղծիքը, ինչպես հայտնի է, կիսաճշմարտություն է, ճշմարտանման սուտ: Երեսպաշտությունը, փարիսեցիությունը այդ ստի դավանանքն է:
Փարիսեցիները միշտ առաջինն էին արձագանքում Տիրոջ որևէ գործունեությանը, լիներ քարոզ, թե բժշկություն, բայց միայն հակադարձելու համար, որպես դատարկ կաթսաներ՝ շտապում էին քողարկել լույսը: Շատերն են քրիստոնեությունից իրենց համար հարմարավետ վարդապետություններ արտածել: Խոսքը բնավ էլ զանազան աղանդների կամ հերձվածների մասին չէ, այլ Աստծո Խոսքը շահարկող քրիստոնյաների: Բայց «հարմարյանների» գլուխների տակի փափուկ բարձերը, կարծես թե, քիչ-քիչ փոխարինվում են սուր-սուր քարերով: Քանի դեռ մարդն իր մեջ աշխարհից մաս է պահում ու փայփայում, նա սրտերն ու երիկամները քննող Աստծուն խաբել փորձող փարիսեցի է, որ միայն ինքն իրեն է աղոթում, ինքն իրենից գոհանում, ինքն իրեն արդարացնում և ինքն իրեն համոզում:

Աշխարհը դեպի կործանում է գնում ոչ թե նրանց պատճառով, ովքեր մերժում են Աստծո սերը և անթաքույց դրսևորում են իրենց ատելությունը Նրա հանդեպ, այլ նրանց պատճառով, ովքեր հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն և ընդունում են Նրա սերը. հեղգ և ինքնապաստան, փարիսեցի և գաղջ քրիստոնյաների պատճառով, որոնք միայն կարող են իրենք իրենց դնել սուրբ նահատակի տեղ, բայց իրականում ուրացել են ավանդված սուրբ հավատը: Մենք ակամայից կանգնում ենք փաստի առաջ, որ մեղավոր աշխարհի դարձի համար աղոթող քրիստոնյան իրականում պատրաստ չէ այդ դարձի ականատեսը լինել, որովհետև ամենը, ինչ ընդունակ ենք անելու, ցուցամատ լինելն է: Որքան ենք հեռացել Ավետարանի «ահով ու դողով մեր փրկությունն իրագործելու» պատգամից. «Ուրեմն, իմ սիրելինե՛ր, ինչպես միշտ հնազանդվել եք, երբ եկել եմ ձեզ մոտ, այնպես էլ հնազա՛նդ եղեք առավել եւս այժմ, երբ հեռու եմ ձեզանից. ահով եւ դողով դուք ձեր փրկության համար աշխատեցե՛ք. որովհետեւ Աստված է, որ հաջողեցնում է ձեր մեջ կամենալը եւ կատարելը Իր հաճության համար: Ամեն ինչ արե՛ք առանց տրտնջալու եւ առարկելու, որպեսզի լինեք անբիծ եւ անարատ, Աստծու որդիներ, անմեղներ՝ կամակոր եւ խոտորված ազգի մեջ, ուր պիտի փայլեք ինչպես լուսատուներն աշխարհում՝ ձեր մեջ պահելով կյանքի խոսքը» (Փիլ. 2; 12-16):
Ի՞նչ ենք մենք անում փրկվելու համար՝ մեր խեցու մեջ պարփակված, բացի ինքներս մեզ հաճոյանալուց: Եթե չենք ընդունում, որ մենք բոլոր մարդկանց բոլոր մեղքերի համար ենք պատասխանատու, մենք ոչ մի տեղ չենք հասնի, այլ միայն մեր սեփական մեղքերի ժխտմանը, մեր սեփական անհաջողությունների մեջ մեր մեղավորության ժխտմանը, և այդպես չքմեղանալով՝ կդառնանք դյուրագրգիռ և չափազանց «արդարամիտ»՝ արդարության սեփական նեղմիտ պատկերացումներով: Փորձելով արդարությունը գտնել մեզնից դուրս՝ մենք ոչինչ չենք գտնի, եթե մեր ներսում ոչինչ չկա: Մի զարմանալի օրինաչափությամբ մեր շուրջը գտնում ենք այն, ինչ մեր ներսում է: Արտաքին զբաղվածությունները, հետաքրքրությունները՝ առանց ներհայեցողության, առանց ներքին բովանդակության, կյանքի իմաստի և նպատակի փնտրտուքի, մարդուն մասնագիտացնում են փարիսեցիության մեջ. կարևորը այն է, ինչ տեսնում են մարդիկ, և կարեւորն այն է, որ հավատան, թե լավն են տեսնում, երբ տեսնում են ինքնամեծարվող փուչիկների, որոնք խուսափում են սեփական մեղքերի հանդիմանությունից՝ ինչպես ասեղներից:


Փարիսեցիությունն է ծնում հեղափոխություններ, երբ աղքատին հավաստիացնում են, թե՝ այ այն հարուստը քո քրտինքն է գրպանել, և թե՝ այն պաշտոնյան քո արյամբ է դղյակներ կառուցել. այո՛, կործանարար է աղքատ փարիսեցիների էներգիան:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 5964

Մեկնաբանություններ