Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մինչև հիմա չգիտե՞ն՝ որտեղ է չարիքը

Մինչև հիմա չգիտե՞ն՝ որտեղ է չարիքը
21.12.2022 | 07:26

Արդեն քանի օր է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև շարունակում են նստացույցը. ՄԱԿ-ից ակնկալում են միջազգային երկարաժամկետ երաշխիքներ Արցախի անվտանգության համար։


Լավ են անում, սակայն ինչու՞ են հիմա արձագանքում, ինչու՞ էին պատերազմի ժամանակ լռում, ինչու՞ չէին Նիկոլի ու իրենց Կարաբաս Բարաբասի նման նախագահի արարքների ու սխալների համար ընդվզում, բարձրաձայնում, և ի՞նչ է, իրենք չգիտե՞ն, թե ինչու է Գորիս-Ստեփանակերտ ճանապարը փակվել, ինչու ՀՀ ոչ բարով ղեկավարներն Արցախ չեն այցելում:
Եթե մինչև հիմա էլ չգիտեն՝ որտեղ է չարիքը, և ով է չարիքի պատճառը, ապա ավելի լավ է թող դադարեցնեն օտար պատերի տակ նստելու այդ անպտուղ ու անօգուտ որոշումը և գնան պահանջեն նրանից, ով այս ամենի պատճառն է, ում և որոնց գործողությունների արդյունքում այս իրավիճակին ենք հասել:


Դուք տվեք այդ ամենի իրական քաղաքական և իրավական գնահատականը՝ երկուսով, այդ դեպքում կհարգեն ձեզ և կգնահատեն ձեր գործողությունները:
Իսկ այս դեպքում. «Շունը հաչի, քարավանը՝ քոչի»:
Իսկ Նիկոլն ու ձեր Արոն, մեծ հաշվով, վաղուց թքած ունեն շների հաչոցների վրա:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 12132

Մեկնաբանություններ