Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ցույց տանք աշխարհին, որ արցախցին մենակ չէ

Ցույց տանք աշխարհին, որ արցախցին մենակ չէ
31.01.2023 | 07:31

Բերձորի միջանցքի ապաշրջափակումից հետո գնալու եմ Արցախ, մի քանի օր վայելելու եմ հին Հայկական հողի բարիքներն ու լինեմ արցախցու կողքին, իմ համեստ ներդրումով օգնեմ նրանց ոտքի կանգնել, ուժեղանալ, պայքարել ու հաղթել:


Պետք է ամեն ջանք գործադրել, որ միջանցքի բացումից հետո Արցախի բնակչության թիվը չնվազի, իսկ դրա համար Հայաստանից մարդկանց հոսքը դեպի Արցախ պետք է քառապատկվի, և ցույց տանք Ադրբեջանին ու ամբողջ աշխարհին, որ արցախցին մենակ չէ, իսկ Արցախը եղել է, կա ու կլինի Հայկական:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 13991

Մեկնաբանություններ