-
27.04.2024|
00:01
Հա՛յր,
ի շահ մեր ազգի հոգևոր փրկության
և բոլոր տեսակի ախտերից...
-
26.04.2024|
22:01
Բարեկամնե՛ր, երեկ ձայնային հաղորդագրությամբ կեղծ վկայություն տալով հալածանք էր Աստծո ծառայիս դեմ:
Դադարեց, երբ այս մասին հրապարակեցի, թե մեր եկեղեցին ևս վկայություններ ունի, ոչ միայն հոգեգալստականները:
Մաղթում ենք, որ բամբասողը հետ դառնա ու ամաչի:
Ամե՛ն:
-
26.04.2024|
00:01
Հա՛յր,
Հայոց իշխանություններին խոնարհեցնե՛ս
թագավորների Թագավորի՝ Կենդանի Քրիստոսի առաջ, չխոնարհվողներին՝ փոխե՛ս
Քո մեծ ողորմածությամբ:
-
25.04.2024|
06:55
- Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ...
-
25.04.2024|
00:01
Հա՛յր,
լավագու՛յնս կարգավորես Հայոց եկեղեցու բոլոր խնդիրները,
Քո մեծ ողորմածությամբ:
-
24.04.2024|
00:01
Հանի՛ր մեղքերի խորխորատն ընկղմվածիս և բե՛ր դեպի Քո պատվիրանների լույսը, Քեզ մո՛տ կանչիր Քեզնից հեռացածիս ու ների՛ր իմ անառակ գործերը, զորացրո՛ւ Քեզ ապավինողիս ու մխիթարի՛ր Քեզ դավանողիս, որսա՛ պատվիրաններիդ կապից արձակվածիս և կապի՛ր Քո սիրո ծառայության լծով:
-
23.04.2024|
12:39
Սկսենք նրանից, որ արդեն կազմվել է համաշխարհային չարի թաքուն կառավարությունը՝ 666 թվային համակարգով (գլոբալիզացիայով), որ արդեն աշխարհում է, ապա գալիս է Նեռը՝ Հակաքրիստոսը: Հոդվածում այդ ամենն էլ նեռական է անվանվում, ըստ առաքելական խոսքի, թե «Նեռը պիտի գա վերջին ժամանակում, բայց արդեն եկել են բազում նեռեր»:
-
23.04.2024|
00:01
Տե՛ր, կանգնեցրո՛ւ ինձ հաստատուն և անշարժ` պատերազմի փորձության մեջ աներկյուղ, քաջ ու ամուր հավատով և ջերմագին սիրով [զորանալու] ինձ վրա եկող դևերի դեմ: Զինի՛ր ինձ Քո ամրակուռ զենքով, որ պատերազմեմ ու հաղթեմ հակառակորդ թշնամուն, որ կամենում է որսալ ինձ իսպառ:
-
22.04.2024|
19:39
Ծոմով և պահքերով` աղոթենք մեր ժողովրդի համար, քանի որ հեղափոխությունը Աստվածաշնչից չէ և մոլորվել են այն քրիստոնյաները, որ այդպես են կարծում, հոգևորը սոցիալական խնդիր համարելով կամ շփոթելով այդ հարցում, երբ ամոթ է այդպես մտածելը:
-
22.04.2024|
00:01
Քավի՛ր ինձ, Տե՛ր, բամբասկոտության մեղքից, մոռացված հանցանքներից ու բոլոր սխալներից, ների՛ր ինձ անժուժկալության և ծուլության, որկրամոլության ու դատարկաբանության համար, մաքրի՛ր աղտեղության ցանկությունը, հայհոյությունն ու բոլոր չար բծերը: