Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Ոսկեհատի ջրբաշխները, չարաբաստիկ  հանձնարարականն ու չորացած այգին

    Ոսկեհատի ջրբաշխները, չարաբաստիկ հանձնարարականն ու չորացած այգին

    25.06.2013| 11:50
    Պարոն նախարար, խնդիրը, որ պետք է ներկայացնեմ Ձեզ, արդեն ծանոթ է. ես մեկն եմ այն բազմաթիվ գյուղացիներից, ովքեր 2012 թ. ապրիլ ամսին բաց նամակով դիմել էին Ձեզ, ահազանգելով, որ «Մուսալեռ» ՋՕԸ-ի ղեկավարության, մասնավորապես, ընկերության գործադիր տնօրեն Գ. Խաչիկյանի և նրա կամակատար, Ոսկեհատի տեղամասի կառավարիչ Շ. Սարգսյանի հանցավոր գործողությունների պատճառով Ոսկեհատում հարյուրավոր հեկտար զբաղեցնող այգիներ վերածվել են անապատի։ Պատկերը մոտավորապես նույնն է հարևան գյուղում, որտեղ ոռոգման ջուրը սպասարկում է «Մուսալեռ» ընկերությունը։
  • Մթերող կազմակերպությունները հրաժարվում են մթերել արմավիրցիների ծիրանը

    Մթերող կազմակերպությունները հրաժարվում են մթերել արմավիրցիների ծիրանը

    24.06.2013| 18:20
    Այսօր առավոտյան Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փորձել են փակել Արմավիր-Գյումրի տանող ճանապարհը`բողոքելով, որ մթերող մի շարք կազմակերպություններ հրաժարվում են մթերել իրենց բերքը, ավելին` արգելվում է Վրաստանից ժամանած առևտրականներին ծիրան տեղափոխել:
  • Թռչնաղբի` որպես պարարտանյութ օգտագործումը, կլուծի հողի հետ կապված շատ հարցեր

    Թռչնաղբի` որպես պարարտանյութ օգտագործումը, կլուծի հողի հետ կապված շատ հարցեր

    20.06.2013| 15:25
    Գյուղատնտեսական ակադեմիայի ագրոէկոլոգիական ամբիոնի դոկտոր-պրոֆեսոր Վյաչեսլավ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ թռչնաֆաբրիկաներում գրանուլացված աղբի օգտագործումը կնպաստի հողի հումոսի բարձրացմանն ու բնությունը անապատացումից փրկելուն:Նա նշեց, որ թռչնաղբը օրգանական պարարտանյութ է, հետևաբար` շատ օգտակար հողի համար:
  • «Սպայկան» սկսել է ծիրանի մթերման, արտահանման գործընթացը

    «Սպայկան» սկսել է ծիրանի մթերման, արտահանման գործընթացը

    19.06.2013| 19:58
    «Այս տարի, չնայած կարկտահարությանը, ծիրան կա: Այն շրջաններում, որտեղ կարկուտ չի եղել, բերքը լավորակ է և արտահանման ենթակա»,-այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
  • Գնային քաղաքականություն` կաթնամթերքի ոլորտում

    Գնային քաղաքականություն` կաթնամթերքի ոլորտում

    19.06.2013| 11:56
    2013 թ.-ի մայիս ամսին կաթնամթերքի շուկայում գների թանկացումից հետո համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վերջին ժամանակաշրջանում նույն շուկայում գրանցվել է գների նվազեցում:
  • Դե, որ ասում եք...

    Դե, որ ասում եք...

    18.06.2013| 00:41
    ՀՀ գյուղնախարարից փորձեցինք ճշտել` ինչ վիճակում է Արմավիրի կարկտահարությունից տուժածներին օգնություն հատկացնելու գործընթացը։
  • Կաթնամթերքի շուկայի քմայքները

    Կաթնամթերքի շուկայի քմայքները

    11.06.2013| 12:47
    Մենք, անշուշտ, պանրակեր ժողովուրդ ենք։ Մեր հյուսիսային սլավոն եղբայրները, գիտեք հավանաբար, կաթնասեր են և կաթնաշոռապաշտ։ Նրանք շուկայի ցնցումներից ավելի անցնցում են դուրս ելնում, զի կաթնամթերքային «խորհրդարանում» պանիրը գնային մեծամասնություն է կազմում։
  • Գյուղատնտեսական տոնավաճառներում մթերքները 10-15 տոկոսով ավելի էժան են լինելու

    Գյուղատնտեսական տոնավաճառներում մթերքները 10-15 տոկոսով ավելի էժան են լինելու

    07.06.2013| 11:43
    «Բերքը կարկուտի պատճառով չի իրացվի»,-այսպիսի մտավախություն ունեն կարկուտից տուժած գյուղացիները: Գյուղնախարարության ներկայացուցիչներն իրենք էլ են փաստում, որ, այո, իսկապես կարկտահարված բերքը չի արտահանվի, քանի որ ապրանքային տեսքը կորցրել է, սակայն վերամշակող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն այն ամբողջությամբ կմթերեն:
  • Էլի բան է

    Էլի բան է

    06.06.2013| 19:44
    Կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի սոցիալապես անապահով 1606 ընտանիքի կառավարությունը, որպես օգնություն, կհատկացնի 50000-ական դրամ։ Բնական աղետից տուժած բնակիչներին գործադիրը, ինչպես և խոստացել էր, մենակ չի թողնում։
  • Կարևորը`  նախարարությունն է գոհ

    Կարևորը` նախարարությունն է գոհ

    04.06.2013| 11:21
    Գյուղնախարարության բաժանած էլիտար սերմերը ծիլ չեն տալիս, սակայն նախարարության պատասխանատուները նման պնդումների հետ համաձայն չեն։ Մինչ վերջիններս իրենցն են պնդում, գյուղացիները «լաց են լինում» և ընդգծում, որ ցանած էլիտար սերմերը չեն աճում։ Այս խնդիրը վերջերս Արագածոտնի մարզի բնակիչները «դրեցին» ԱԺ նախագահի առջև։ Բայց և այնպես, դեռևս անցած տարվանից գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեզ հետ զրույցում, երբ փաստեցինք, որ Հայանիստ գյուղում ցորենի էլիտար սերմերը չեն աճել, ասել էր, որ նման բան պնդողները գլուխները պատով են տալիս։ Այժմ, երբ խնդիրը հասել է ԱԺ նախագահին, նախարարից փորձեցինք ճշտել` էլիտար սերմեր իսկապե՞ս չեն աճում, և ճի՞շտ են գյուղացիների պնդումները, թե իրենց անորակ սերմեր են բաժանվել։