Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • «Այսօր չպաշտպանեցինք գրականությունը, վաղը մենք ենք  դառնալու որբ, անպաշտպան, վայրենացած ու անհոգի»

    «Այսօր չպաշտպանեցինք գրականությունը, վաղը մենք ենք դառնալու որբ, անպաշտպան, վայրենացած ու անհոգի»

    17.01.2014| 11:59
    Արձակագիր, բանաստեղծուհի ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆԸ չորս գրքի հեղինակ է, նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, ալբաներեն: Նրա պատմվածքներն ու բանաստեղծությունները պարբերաբար տպագրվում են տարբեր անթոլոգիաներում, գրական ամսագրերում ու թերթերում, էլեկտրոնային կայքերում, հնչում տարբեր ռադիոհաղորդումներում: Արմենուհի Սիսյանը հաղթել է Kulturkontakt Austria-ի կազմակերպած եվրոպական գրական միջազգային մրցույթում և երկու ամսով հրավիրվել Վիեննա՝ ապրելու և ստեղծագործելու:
  • «Խորություններից  քեզ կանչեցի, Տէ՛ր, Տէ՛ր, լսիր իմ ձայնը»

    «Խորություններից քեզ կանչեցի, Տէ՛ր, Տէ՛ր, լսիր իմ ձայնը»

    17.01.2014| 11:54
    2013 թ. համերգային կյանքը բավական բուռն էր։ Տարեվերջին լրատվամիջոցներում հանդիպող ամփոփիչ հրապարակումներում նշվել էին առավել նշանակալի իրադարձությունները։ Դրանցից էին փառատոները, Կոմիտասի անվան քառյակի, Վլադիմիր Սպիվակովի, Մաքսիմ Վենգերովի, Պինհաս Ցուկերմանի, Ստիվեն Իսերլիսի և այլոց երևանյան համերգները։ Սակայն մեծ դաշնակահար ԱԼԵՔՍԵՅ ԼՅՈՒԲԻՄՈՎԻ անունը հազիվ նշմարվեց։
  • Բառ` ադամանդե խստությամբ ու արյան ճկունությամբ

    Բառ` ադամանդե խստությամբ ու արյան ճկունությամբ

    17.01.2014| 00:13
    Հունվարի 8-ին բյուրեղապակե սկահակը ձեռքիս մեջ փշրվեց: Չընկավ: ՈՒղղակի ձեռքիս մեջ մաս-մաս եղավ: Անակնկալից փորձեցի սոսնձել ու վերադարձնել նախնական տեսքը: Ապարդյուն: Մի ժամից զանգահարեց Մարգարիտ Եսայանն ու ասաց` «Լևոնը գնաց»: Երբ բյուրեղապակե սկահակի բեկորները հավաքում էի, որ աղբարկղը նետեմ, ձեռքս կտրվեց ու երկար արյուն էր գալիս: Այնքան երկար, որ ձանձրացա յոդի ու բամբակի պարտադրանքից: Լևոն Խեչոյանի մահվան իններորդ օրը մնացել է նրա բառի ադամանդե խստության ու արյան անվերջ հոսքի զգացողությունը:
  • Հայ գրքի թանգարան

    Հայ գրքի թանգարան

    16.01.2014| 17:23
    Հայաստանի ազգային գրադարանից irates.am-ին տեղեկացրին, որ 2014-ին կբացվի գրատպության թանգարան: Նորաբաց թանգարանը կներկայացնի հայ գրատպության պատմությունը` սկսած առաջին տպագիր հայերեն գրքից մինչև մեր ժամանակները:
  • Կհրատարակվեն Նոբելյան մրցանակակիրների գրքերը

    Կհրատարակվեն Նոբելյան մրցանակակիրների գրքերը

    16.01.2014| 13:49
    «Անտարես» հրատարակչությունը նախատեսում է հրատարակել Նոբելյան մրցանակակակիրների գրքերը: Նոր մատենաշարում կներկայացվեն Նոբելյան մրցանակի արժանացած գրողների լավագույն ստեղծագործությունները, ոչ թե այն գրքերը, որոնց համար մրցանակ են ստացել:
  • Սիրուշոն` «World Music Awards»-ում

    Սիրուշոն` «World Music Awards»-ում

    15.01.2014| 14:12
    «World Music Awards» համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությանն առաջին անգամ ներգրավված է Հայաստանի ներկայացուցիչը:
  • «Հին, բայց չհնացող ֆիլմերն արժեքներ են»

    «Հին, բայց չհնացող ֆիլմերն արժեքներ են»

    15.01.2014| 11:47
    Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է ռուսական ալիքների ամանորյա եթերից հանել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը: Ըստ Ժիրինովսկու` ֆիլմը խրախուսում է հարբեցողությունը, բացի այդ, այն ճշմարտամոտ չէ:
  • Կվաճառվի Ժակլին Ռոքը՝ Պաբլո Պիկասոյի կտավից

    Կվաճառվի Ժակլին Ռոքը՝ Պաբլո Պիկասոյի կտավից

    15.01.2014| 11:17
    Պաբլո Պիկասոյի «Թուրքական զգեստով նստած կինը» կտավը 55 տարիների ընթացքում առաջին անգամ կհանվի վաճառքի՝ հայտարարել է Christie's աճուրդի տան պաշտոնական կայքը: Կտավում պատկերված է նկարչի ապագա կինը՝ Ժակլին Ռոքը:
  • Քշիշտոֆ Պենդերեցկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

    Քշիշտոֆ Պենդերեցկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

    14.01.2014| 22:27
    Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
  • «Անպետքը»` «Զում-Զբիլժենիա» ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնում

    «Անպետքը»` «Զում-Զբիլժենիա» ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնում

    14.01.2014| 13:47
    Լեհական «Զում-Զբիլժենիա» անկախ ոչ կոմերցիոն ֆիլմերի 17-րդ փառատոնի առաջին ընտրական փուլին ներկայացված 649 ֆիլմերից վերջնական մրցանակաբաշխային փուլ են անցել 82-ը, այդ թվում` Արշակ Զաքարյանի «Անպետքը» ֆիլմը: