Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աշակերտները հետաքրքրված են ռոբոտաշինությամբ

Աշակերտները հետաքրքրված են ռոբոտաշինությամբ
30.07.2012 | 17:51

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) 2008 թվականից նախաձեռնել է Հայաստանում ռոբոտաշինության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր։
Ինչպես տեղեկացնում է «ԱրմՌոբոտիքսի»-ի մենեջեր ՄԱՐԻԱՄ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ, առաջին անգամ 2008-ին կազմակերպվեցին գծին հետևող ռոբոտների մրցույթներ։ Գրանցվել էր 25 թիմ, որից 3-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Հետագայում ընդլայնվեց մրցույթների ձևաչափը. կազմակերպվեցին նաև ական փնտրող, իրեր տարբերակող ռոբոտների, անօդաչու թռչող սարքերի մրցույթներ։ 2010 թվականից նախաձեռնվեց տարբեր կրթօջախներում ռոբոտաշինության խմբակների ստեղծման գործընթացը։ Այս տարի արդեն 5 դպրոցում («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, «Քվանտ» վարժարան, «Այբ» ավագ դպրոց, պոլիտեխնիկի հենակետային վարժարան, թիվ 131 դպրոց) գործում են համապատասխան խմբակներ։ Աշակերտները սովորում են ռոբոտներ նախագծել, մասնակցում են նաև ԻՏՁՄ-ի կազմակերպած մրցույթներին՝ ուժերը չափելով ուսանողական թիմերի հետ։ Դպրոցականները մեծ հետաքրքրությամբ են մասնակցում ռոբոտաշինական խմբակներին։
Մարիամ Նահապետյանը նշում է, որ ամբողջ աշխարհում շատ գործառույթներ (լինի արտադրություն, թե քաղաքի սպասարկում) այսօր արդեն ռոբոտացված են։ Նույնիսկ պաշտպանական ոլորտում ռոբոտները կարողանում են գտնել ականներ, մաքրել ականապատ տարածքը, զբաղվել հետախուզությամբ։ Հայաստանում ԻՏՁՄ-ի նպատակը նույնպես ռոբոտաշինությունը զարգացնելն ու այն տարբեր ոլորտներում ներդնելն է։
Ռոբոտաշինության զարգացմանն ուղղված քայլերին (ական փնտրող և անօդաչու թռչող սարքեր մրցույթների շրջանակներում) ԻՏՁՄ-ին աջակցում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 8513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ