Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աղաչիր Միածին Որդուդ` փրկելու մեզ գալիք փորձություններից

Աղաչիր Միածին Որդուդ` փրկելու մեզ գալիք փորձություններից
14.12.2012 | 11:30

Խորագրում նշված կետերի փոխարեն ինքներդ դրեք մնացած օրերի քանակը մինչև դեկտեմբերի 21-ը, ինչը համայն աշխարհով մեկ արդեն մեկ տարի է` տարփողում են ԶԼՄ-ները։ Ինչպես պնդում են նրանք, աշխարհի վախճանին այդքան օր է տրված ըստ մայաների օրացույցի, նաև որպես հիմք ունենալով ժամանակակից գիտնական պատմաբանների խոսքը։

Այս տարի` վեց ամիս առաջ արդեն, աշխարհին հայտնի մի մարգարեի խոսքերով մենք պետք է գոյություն չունենայինք, բայց, ինչպես տեսնում ենք, դեռ կանք, իսկ ինքը չկա, որովհետև ասում են` ինքնասպան է եղել, քանի որ իր ասած մարգարեությունը չի կատարվել։
Իսկ թե դեկտեմբերի 21-ից հետո կլինենք, թե ոչ, այժմ այդ մասին լրջորեն խորհենք, որովհետև ահաբեկվածների ստվար մի զանգված տենդորեն այդ օրվան է սպասում` իր հնարավորությունների սահմաններում պատրաստվելով դիմավորել աշխարհի վերջը։ ԱՄՆ-ում, ՌԴ-ում և այլուր որոշ փողատերեր, օրինակ, գետնափոր ապաստարաններ են պատրաստել, իրենց հաճույքներին համապատասխան ամեն հարմարություններով։ Կան նաև ձեռներեցներ, որոնք գերհզոր շարժիչներով նավեր են վարձել` այդ օրը բաց ծովում դիմակայելու համար գալիք փորձություններին։ Դե, իսկ նման հնարավորություն չունեցողներն էլ հաց ու ջրի, և այլ անհրաժեշտ պարագաներով են տները լցնում, ինչպես, օրինակ, Ռուսաստանում են անում միջին խավի մարդիկ։ Բանը հասավ այնտեղ, որ ՌԴ Պետդուման, օրինակ, արգելեց ԶԼՄ-ներին տարփողել դեկտեմբերի 21-ի թեման, որպեսզի ժողովուրդը «պանիկայի» մեջ չընկնի։ Իհարկե, կան այնպիսիներն էլ, որ ձեռները թափ տալով` ասում են. «Էհ, ինչ լինելու է, թող լինի»։ Մի մասն էլ պարզապես չի հավատում այդ լուրերին, ու շարունակում է ապրել և գործել, կարծես ոչինչ էլ չի լինելու։ Հարց` սրանցից ո՞վ է ամենաճիշտը։ Պատասխան, ոչ մեկը։ Ինչո՞ւ, որովհետև բոլորն էլ առաջնորդվում են ըստ իրենց սեփական դատողության` ինչպես Հին աշխարհի մարդիկ վարվեցին Նոյի ժամանակներում, այդ պատճառով ոչ ոք չմտավ այդ հսկայական նավ¬տապանը, այլ անբան անասունները տարվեցին այնտեղ նրանց փոխարեն։
Բնական է, եթե ընթերցողը հաջորդ հարցը տա` իսկ ինչպե՞ս վարվել, որ լավ լինի։ Պատասխան` գործել միայն Աստծո խոսքով՝ միակ Ճշմարիտի առաջնորդությամբ, Ով գիտի գալիքը, ինչպես գրված է Սուրբ գրքում. «Գալիքի մասին Տիրոջը հարցրեք»։ Այդպես էլ վարվեցին Հիսուսի աշակերտները, և Տերն ասաց. «Զգո՛ւյշ կացեք, չխաբվեք, որովհետև շատերը պիտի գան Իմ անունով և պիտի ասեն, թե ես եմ Քրիստոսը, և թե՝ ժամանակը մոտեցավ, նրանց հետևից չգնաք: Եվ երբ լսեք պատերազմների և խռովությունների մասին, չզարհուրեք, որովհետև պետք է, որ նախ այդ բաները պատահեն, բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»: Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն՝ թագավորության դեմ, և մեծ երկրաշարժեր ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն, պիտի լինեն արհավիրքներ և մեծամեծ նշաններ երկնքից»:
«Եվ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա: Եվ երկրի վրա պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի և խռովության նման ահեղ ձայնի պատճառով, աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն: Եվ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրա, զորությամբ և մեծ փառքով: Եվ երբ սկսվի այս բանը լինել, վե՛ր կացեք և ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև մոտ է ձեր փրկությունը» (Ղուկաս 21. 8-28)։
Ինչպես կարդացիք, Հիսուսի պատասխանի հենց առաջին խոսքն էր. «Զգո՛ւյշ կացեք, չխաբվեք. որովհետև շատերը պիտի գան Իմ անունով և պիտի ասեն, թե ես եմ Քրիստոսը, և թե՝ ժամանակը մոտեցավ…», այսինքն, առաջին պայմանն է զգույշ լինելը, որովհետև Տիրոջ անունով շատերը պիտի խաբեն մարդկանց։ Իսկ այդպիսիների մասին Տերն ասաց, որ նրանք կույրեր են և ուզում են մյուս կույրերին առաջնորդել, ու բոլորը փոսը կընկնեն։ Իսկ ժամերի, ժամանակների ու տարիների մասին մեր Տերը մի այլ տեղում ասաց, որ ոչ ոք չգիտի այդ մասին, բացի Հորից։ Այնպես որ, սիրելի հայրենակից հայորդի զավակներ, չլինի թե տագնապեք այդ գալիքի վերաբերյալ, որովհետև դրանք մայաների, իմա` մարդակերների, ինչ¬որ «Շիլամ¬բալամ» օրացույցի անհասկանալի գրերի գովազդային վերծանումներ են, որոնք արվել են դեպի այդ երկիր զբոսաշրջիկների հոսքը բազմապատկելու համար, և ընդամենն այդքանը։
ՈՒ այսուհետ, եթե որևէ աղանդավորական շարժում (ինչպես «Եհովայի վկաները», որն արդեն մի քանի անգամ կոնկրետ օրեր է նշել ու միշտ էլ սխալվել է) աշխարհի վախճանի որևէ թվով ու օրով փորձի ահաբեկել, չհավատաք, այլ, ըստ սուրբ հայրերի խորհրդի, փորձեք ապրել Աստծո տված ամեն օրը, որպես թե ձեր վերջին օրն է, ու չեք սխալվի։
Իսկ եթե լուրջ մարգարեական խոսք եք ուզում իմանալ, հիմա կարդացեք սուրբ պադրե (հայր) Պիոյի ասած մարգարեությունը գալիքի մասին։
Նախ` Հիսուսի վիրակիր (իմա` վերքերը կրող) սուրբ հայր Պիոյի մարգարեությունը մեղավոր աշխարհին սպասող վերջին ժամանակների համար պահված Աստծո պատիժների մասին է:
Սուրբ հայր Պիոն անցյալ դարի վիրակիր սրբերից է, ով 1918 թ. սկսած, կես դար անընդմեջ Տեր Հիսուսի ծակված գամերի վերքերի նշաններն է կրել իր ձեռքերի վրա։ Իսկ ննջումից հետո (1968 թ.) մինչ այժմ նրա մարմինն անփուտ է մնացել, այսինքն` չի ապականվել, ինչպես լինում է մահից հետո։
Սուրբ հայր Պիոն 1913 թ. Տիրոջից հետևյալ մարգարեական տեսիլքն է ունեցել` այս ապականված աշխարհին սպասվող վերջին ժամանակների մեղավորների պատժի մասին։
Հիսուսն ասել է. «Ձեր սերունդը պետք է վկան լինի սարսափելի պատժի։ Իմ հրեշտակները առաջադրանք ունեն ոչնչացնելու նրանց, ովքեր ծաղրում են Ինձ և չեն հավատում Իմ մարգարեություններին։ Երկնքից հրե փոթորիկ կիջնի երկիր ու կտարածվի ամբողջ աշխարհով մեկ։ Անդադար անձրևները, ամպրոպներն ու երկրաշարժերը կծածկեն երկիրը։ Երեք օր անընդմեջ հրե անձրևներ կլինեն, որպեսզի մարդկությանը ցույց տրվի, որ Աստված է ամենայնի Արարիչն ու Տերը։ Նրանք, ովքեր հավատում են Իմ խոսքերին, թող չվախենան տարածվող լուրերից, որովհետև Ես նրանց չեմ լքի ու ոչինչ չի պատահի նրանց, ովքեր Իմ հովանու տակ են, ու Իմ Մոր պաշտպանությունը կփնտրեն։ Որպեսզի պատրաստվեք այդ փորձությանը, Ես ձեզ նշաններ ու հրահանգներ կտամ. այդ գիշերը շատ ցուրտ կլինի, սաստիկ քամի և ուժեղ ամպրոպ։ Փողոցում ոչ մեկի հետ մի խոսեք։ Փակե՛ք ձեր պատուհաններն ու դռները։ Ծնկի եկեք խաչելության առջև, ապաշխարե՛ք զղջումով, աղոթե՛ք ու Իմ Մոր պահպանությունը խնդրեք։
Երկրաշարժի ժամանակ փողոց մի նայեք, որովհետև Իմ Հոր բարկությունը սուրբ է, ու դուք չեք կարող տանել այդ ահասարսուռ տեսարանը։ Երրորդ գիշերը կդադարեն երկրաշարժն ու կրակը, և հաջորդ օրը արևը դուրս կգա։ Հրեշտակները երկնքից կիջնեն ու խաղաղության ոգին կբերեն երկիր։ Մարդկության մեկ երրորդ մասը կոչնչանա»։
Իսկ սուրբ հայր Պիոն ասել է. «Աշխարհն իր վախճանին է մոտենում, մարդիկ լքել են ճիշտ ճանապարհը, հաճույք փնտրելով բռնությունների մեջ։ Ահավոր ժամանակներ են գալիս, քանզի Աստվածային ողորմությունը վերջանում է։ Մարդը ստեղծված էր, որպեսզի սիրեր կյանքը, բայց սկսեց ոչնչացնել հենց այդ կյանքը։ Երբ երկիրը տրվեց մարդուն, այն գեղեցիկ այգու էր նման, բայց մարդն այն վերածեց թույնով լի աղբանոցի։ Դժբախտաբար, այլևս ոչինչ չի օգնի։ Վերևից անհրաժեշտ են տոտալ ու կտրուկ միջոցներ։
Պատրաստ եղեք երեք օր բացարձակ մթության մեջ ապրելու. այդ օրերը մոտենում են։ Երեք խավար օրերի ընթացքում դուք մեռածների նման կլինեք. առանց կերակուրի ու ջրի։ Հետո կվերադառնա լույսը, բայց շատերն այն չեն տեսնի։ Ողջ մնացածները սարսափահար և աննպատակ այս ու այն կողմ կվազվզեն։ Կասեն` արևելքում փրկություն կա, ու մարդիկ այն կողմը կվազեն, բայց կընկնեն խորխորատը։ Կասեն` արևմուտքում փրկություն կա, ու մարդիկ այդ կողմը կվազեն, բայց կընկնեն հնոցը։ Երկիրը կցնցվի ու մեծ տագնապ կլինի։ Երկիրը հիվանդ է։ Կլսեք, թե ինչպես է երկրաշարժը վիշապի նման ամեն կողմ սողում։ Շատ քարեր կթափվեն ու բազում մարդիկ կմահանան։ Դուք մրջյունների կնմանվեք։ Մարդիկ մի կտոր հացի համար իրենց սեփական աչքերը կհանեն, որովհետև բոլոր խանութներն ու շտեմարանները կքանդվեն և կոչնչանան։ Դժբախտ կլինեն նրանք, ովքեր այդ մութ գիշերներին կմնան առանց մոմի լույսի ու մի կուժ ջրի, իսկ առաջիկա երեք ամիսներին նաև առանց անհրաժեշտ իրերի և կերակուրի։
Աշխարհագրական քարտեզից հավետ կվերանա մի մեծ երկիր, ու նրա հետ կվերանան նաև մարդկության պատմությունն ու նրա հարստությունը։
Մարդու հանդեպ մարդու սերը վերածվել է դատարկ խոսքերի։ Ինչպե՞ս եք ուզում, որ Հիսուսը ձեզ սիրի, եթե դուք չեք կարողանում սիրել նույնիսկ այն մեկին, ում հետ դուք նույն սեղանի շուրջը հաց եք ուտում։ Այդ օրերին Աստծո բարկությունից ոչ թե գիտության մարդը կպահպանվի, այլ միայն սրտի մարդիկ։ Ես տարակուսանքի մեջ եմ, չգիտեմ ինչ պետք է արվի, որպեսզի մարդկությունը խելքի գա։ Եթե այսպես շարունակվի, ապա Աստծո բարկությունը կիջնի որպես ահավոր ամպրոպ։
Երկրի վրա մի երկնաքար կընկնի, երկիրը կցնցվի, ու ավելի շատ ավերածություններ կլինեն, քան պատերազմներից, ու շատ բաներ կվերանան աշխարհի երեսից. և սա կլինի վերջին նշաններից մեկը։ Մարդիկ ահավոր փորձության կենթարկվեն, շատերը գետերի հորձանքներից կմեռնեն, շատերը կմոխրանան կրակից, իսկ շատերն էլ կմահանան թունավորումից. բայց ես կլինեմ նրանց մոտ, որոնց սրտերը մաքուր են։
Պատրա՛ստ եղեք, այս ամենը, ինչ ասացի, պիտի կատարվի։ Ես խնդրում եմ բոլորիդ աղոթել ձեզ և ամբողջ աշխարհի համար։ Ողբերգական պահեր կունենաք. զգո՛ւյշ եղեք մայիս ամսին։ Տեսնում եմ երկրաշարժեր ու ջրհեղեղներ, շատ արյուն եմ տեսնում։ Աղոթեք, աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ ողորմությունը ինչ-որ բան խնայի։ Աղոթեք երեք օրվա բացարձակ մթության մեջ ու մի վհատվեք, ես օրհնում եմ ձեզ։ Թող Աստված օգնական լինի ձեզ, որովհետև օգնությունը ձեզ շատ անհրաժեշտ կլինի։
Տեսնում եմ երկիրը վերևից մի մեծ գնդակի նման, պարուրված կրակե ամպերով։ Աղոթե՛ք, աղոթե՛ք, աղոթե՛ք ու պատրաստվեք։ Ես արդեն ասացի ձեզ, որ շատ անհրաժեշտ բաներ կպակասեն. գոնե երեք ամսվա համար սննդի պաշար պահեստավորեք։ Ամեն բան կկատարվի կարճ ժամանակում։ Մինչ սա դուք հասկանաք, ամեն բան ձեր գլխին կթափվի։ Մարդկությունն անդունդի եզրին է։ Աշխատեք միմյանց հետ հաշտ լինել ու միմյանց օգնել, որովհետև ձեզ օգնություն շա՜տ անհրաժեշտ կլինի։
Հիսուսի վերադարձը մոտ չէ, բայց քիչ է մնացել. պատրաստվե՛ք։ Ես տագնապած եմ։ Շատ մարդկանց առջև կորստյան անդունդն է բացվել, բայց նրանք չեն տեսնում»։

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Ինչպես կարդացիք, այս մարգարեությունից անցել է արդեն 99 տարի։ Համեմատության համար ասենք, որ երբ Նոյ նահապետը գալիք ջրհեղեղի մասին Աստծուց մարգարեություն ունեցավ, դրանից հետո անցավ ուղիղ հարյուր տարի, ու տեղի ունեցավ ջրհեղեղը, և ավա՜ղ, ամբողջ մարդկությունից ընդամենը Նոյի ութհոգանոց ընտանիքը փրկվեց ոչնչացումից, որովհետև մնացածները չհավատացին, չսպասեցին ու իրենց չար գործերից չապաշխարելով` չպատրաստվեցին գալիքին։
Այս գրվեց, որպեսզի մենք էլ Հին աշխարհի մարդկանց նման անմիտ չգտնվենք, այլ Աստծո երկյուղով ու հավատով, մեր կատարած մեղքերի խոստովանությամբ պատրաստվենք Աստծո ծառաների միջոցով անընդհատ մեզ զգուշացվող գալիք փորձություններին, քանզի Տիրոջ կողմից ասվեց, որ Ինքը սրտով մաքուրներին կպահի այդ ահեղ օրերին։ Իսկ որ այդ ամենը կկատարվի հենց այս՝ մեր սերնդի ժամանակ, դրա մասին Տերը զգուշացնում է այլ հաստատող մարգարեություններով։
Վերջին խորհուրդ. հայր Պիոն իր մարգարեության մեջ ասաց, որ անհրաժեշտ է այդ օրերին խաչելության առջև կանգնել ու Տիրամոր պահպանիչ օգնությունը խնդրել, քանզի ինչպես հավն է վտանգի ժամանակ իր ձագերին թևերի տակ հավաքում, այդպես էլ մեր սուրբ Աստվածամայրը իր պահպանիչ սուրբ քողի տակ կառնի իրեն հուսացող զավակներին։ ՈՒստի, եղբայրաբար խորհուրդ կտայի` յուրաքանչյուր քրիստոնյա իր տանը մի խաչ ունենա, այն նախապես օրհնել տալով եկեղեցում, Աստծո քահանայի միջոցով։ ՈՒ նաև խորհուրդ կտայի, որ ամեն ընտանիքում սուրբ Աստվածածնին ուղղված աղոթագրքեր ունենան, որտեղ կան բազմաթիվ աղոթքներ, որոնք շա՜տ անհրաժեշտ կլինեն այդ օրերին։ Նման աղոթագրքեր կան գրախանութների հոգևոր բաժնում։ Մանավանդ «Սուրբ ընտանիք» գրքում կան Աստվածամորը նվիրված բազմաթիվ բարեբանական աղոթքներ, որոնք մեզ կօգնեն ամեն օր Տիրամոր քողի պահպանության տակ գտնվելու և այդ գալիք երեք ահեղ օրերին պաշտպանվելու, որոնք, անշուշտ, պիտի գան որպես մաքրագործության օրեր այս ապականված աշխարհի համար։ Խմբագրության կողմից էլ զետեղում ենք Տիրամոր և Իր Մանկան տեսիլային լուսանկարը որպես օգնություն և մխիթարություն ընթերցողներին։
ՈՒրեմն իմաստուն գտնվենք և նախապես ամեն օր աղոթենք ու համայնի Մայր Սուրբ Աստվածածին Մարիամ Կույսի մեծազոր և անկասելի բարեխոսությունը խնդրենք, ասելով.
«Քո առջև ենք ընկնում սուրբ Աստվածածին ու աղաչում անարատ կույսիդ, բարեխոսի՜ր մեղավորներիս համար և աղաչիր Միածին Որդուդ` փրկելու մեզ գալիք փորձություններից։
Եվ մահացու բոլոր վտանգներից. ամեն»։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ