-
20.02.2015|
00:12
Երրորդ բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլի ստորագրությունը կրող հեռագրում նշված է, որ հայերից որևէ մեկին հովանավորող մահմեդականը մահապատժի է ենթարկվելու իր բնակավայրում, և տունն էլ հրդեհվելու է:
-
19.02.2015|
15:08
Փետրվարի 19-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» և «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկների շնորհանդեսը:
-
17.02.2015|
12:27
Չնայած այդ իրադարձությունները տեղի են ունեցել 27 տարի առաջ, սակայն այսօր էլ ազերի և այլազգի որոշ հեղինակներ շարունակում են հորինել նոր վարկածներ ու խեղաթյուրել ճշմարտությունը։ Իսկ դրանք ավելի քան վիրավորական են հայ ժողովրդի համար, մանավանդ որ դրանում ակտիվ մասնակցություն ունեն որոշ հայ մտավորականներ։
-
15.02.2015|
14:39
Ողջ Եվրոպան տեղյակ է 100 տարի առաջ հայերի նկատմամբ գործված ցեղասպանության մասին՝ հայտարարել է Գերմանիայի Բունդեստագի նախագահ Նորբերտ Լամերտը: Հայկական համայնքներում տարբեր միջոցառումներով հիշատակելու են այդ ողբերգական կորստի զոհերին, Եվրոպայում ուշիուշով հետևում են հայ - թուրքական փոխհարաբերություններին՝ Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատանը կայացած հանդիպման ժամանակ ասել է Նորբերտ Լամերտը:
-
13.02.2015|
11:36
Չնքուշը դարաւանդ մը ձեւացնող վիթխարի ժայռերու վրայ էր կառուցուած՝ տուն տան վրայ և տուն տան կից: Ոչ միայն լեռնալանջ, այլ նաեւ լեռնամէջ էր Չնքուշը: Մասնաւորապէս հայ Չնքուշը, Չնքուշի հայոց լայնանիստ թաղամասը:
-
13.02.2015|
11:22
Գլխավոր ապացույցների, փաստաթղթերի և հավաստի վկայությունների հետաքննության արդյունքը հետևյալն էր. «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարների կողմից սկզբնական շրջանում պատերազմական գործողություններին մասնակցելու համար ստեղծված «Թեշքիլաթը մահսուսե»-ն, ինչպես պարզ երևում է մեղադրական փաստաթղթերից, բացառապես գաղտնի բնույթ էր կրում, և նրա բուն նպատակը հանցագործ արարքներ կատարելն էր:
-
10.02.2015|
12:22
Ժողովրդական ստուգաբանությամբ` Բալու է կոչվել շրջակայքում շատ բալենիներ ունենալու պատճառով։ Գտնվում է Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Դերսիմի հարավային ծայրագավառում, Արածանիի (Արևելյան Եփրատ) ստորին հոսանքի աջ ափին։ Շրջակայքում կան պղնձի (և գունավոր այլ մետաղների) ու քարածխի հանքեր։
-
09.02.2015|
13:44
Առաջին հայը, ում հետ ես հանդիպել և զրուցել եմ ցեղասպանության մասին, Լիբանանից էր, ԱՍԱԼԱ-ի մարտիկ՝ երկու բարձրագույն կրթությամբ՝ գրել է «Huffington Post»-ի բլոգեր Ջանկարլո Կապոցցոլին «Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածի մասին» հոդվածում:
-
08.02.2015|
13:46
«Սա պատմություն է մի ժողովրդի, ով կյանքի է կոչել ինքնորոշման իր օրինական իրավունքը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը և գրեթե մեկ դար շարունակ դիմակայում է իր վրա իշխելու նկրտումներ ունեցողների թշնամանքին:
-
06.02.2015|
13:00
Հայոց ցեղասպանության 100-րդ տարում ի՞նչ գիտենք մենք ցեղասպանության պատճառների ու հետևանքների, 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության, Ռուսական կայսրության կովկասյան քաղաքականության, 1908-ի երիտթուրքական հեղաշրջման, 1912-ի հայկական բարենորոգումների ու դրանց ձախողման, բուն 1915-ի իրադարձությունների, 1919-ի թուրքական ռազմական ատյանի դատավարությունների, ժամանակակից Թուրքիայի Հանրապետության, հարակից տասնյակ հարցերի մասին: