Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կ. Վարդանյան. «ՀՀ-ն ունի արբանյակներ ստեղծելու ռեալ հնարավորություն»

Կ. Վարդանյան. «ՀՀ-ն ունի արբանյակներ ստեղծելու ռեալ հնարավորություն»
08.02.2013 | 12:07

Փետրվարի 7-ին Ադրբեջանը տիեզերք է բաց թողել իր առաջին «Azerspace-1» կոչվող հեռահաղորդակցական արբանյակը։ Այն ծառայություններ կմատուցի Ադրբեջանին, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի երկրներին։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշում է, որ «Azerspace-1»-ը ոչ թե Ադրբեջանի տեխնոլոգիական զարգացման, այլ բյուջեի աճի արդյունք է. «Ադրբեջանցիներն ԱՄՆ-ից գնել են որոշակի ֆունկցիաներով արբանյակ և բաց թողել ուղեծիր։ Այստեղ Ադրբեջանի տեխնոլոգիական առաջընթացի հարց չկա։ Նման խնդիր, որքան գիտեմ, մեզ մոտ էլ է քննարկվում կապի և տրանսպորտի նախարարության շրջանակներում։ Բայց դա ավելի շատ դիտարկվում է ոչ թե տեխնոլոգիական զարգացման, այլ ռազմավարական խնդիրների համատեքստում»։

Կարեն Վարդանյանը նկատում է, որ մեր երկրում կան արբանյակներ պատրաստելու իրական ռեսուրսներ։ «Հայաստանն ունի արբանյակ ստեղծելու ռեալ հնարավորություն։ Մենք ունենք մասնագետներ, ովքեր սեփական ձեռքերով արբանյակներ են սարքել։ Հայաստանում ստեղծված մի քանի արբանյակ է ԽՍՀՄ տարիներին ուղեծիր դուրս բերվել։ Այդ մասնագետներն այսօր ապրում են Հայաստանում, սակայն, ցավոք, նրանք բոլորովին այլ բաներով են զբաղված՝ մի կերպ իրենց պահելով։ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել համապատասխան գործակալություն, որը կհամախմբի մեր երկրում առկա տեխնոլոգիական ներուժը։ Արբանյակներ կարող են կառուցվել Հայաստանում, դրանք լինեն կապի, թե հետախուզական, և առևտրային հիմունքներով բաց թողնվեն ուղեծիր»,- ասաց Կարեն Վարդանյանը։

Նշենք, որ «Azerspace-1»-ն արտադրվել է ամերիկյան «Orbital» ընկերության կողմից։ Որոշ տվյալների համաձայն, Ադրբեջանի հեռահաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն արբանյակ պատրաստելու պատվերը ներկայացրել էր 2010 թվականին: Արբանյակի նախագծման և արտադրության պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 205 միլիոն դոլար:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ