Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զարգացնենք հայ-ռուսական համագործակցությունը

Զարգացնենք հայ-ռուսական  համագործակցությունը
06.12.2013 | 12:01

Չենք կարող չարձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Վահան Համազասպյանի բաց նամակին` տպագրված «Իրատես de facto» թերթում (29.11.13, թիվ 75):
Ցանկացած հեռանկարային և ռազմավարական նշանակության ուղղության զարգացման համար անհրաժեշտ է ունենալ գիտակոնստրուկտորական, տեխնիկական, արտադրական, կրթական փոխկապակցված բազաներ, ինչը կարող է կյանքի կոչվել միայն ու միայն պետության կողմից: Այդ ուղղություններից մեկն այսօր արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների ուղղությունն է, որը, իմ կարծիքով, դեռևս չի արժանացել մեր իշխանության լուրջ ուշադրությանը:
Բաց նամակից պարզ է դառնում, որ մեզ մոտ արևային էներգիայի օգտագործմամբ լրջորեն զբաղվում են դեռևս «մութ ու ցուրտ» տարիներից, և մինչ օրս պրակտիկ հաջողություններ չենք արձանագրել կիրառական ոլորտում:
Մշտապես հետևում եմ Վ. Համազասպյանի ելույթներին մամուլով և հեռուստատեսությամբ, նրա գիտատեխնիկական խմբի նորանոր ձեռքբերումներին: Ստացվում է, որ ինչ-ինչ պատճառներով այդ փայլուն արդյունքները՝ «մինչև 100 կՎտ ջերմային հզորությամբ արևային կայանները», կյանքի չեն կոչվում մեր հանրապետությունում: Նման պարագայում արդարացված է համարվում ՌԴ-ի հետ համագործակցության առաջարկով Վլադիմիր Պուտինին դիմել:
Այն շատ իմաստուն քայլ է նաև այն տեսանկյունից, որ «արևային» ուղղության գործընթացը պետք է սկսել երկարուձիգ 25 տարիների ընթացքում տնքացող աղետի գոտուց:
Քանի որ, ըստ հեղինակի, արևային կայանները պատրաստ են սերիական արտադրության, ապա հայ-ռուսական մշակվող համագործակցության հուշագրի (պայմանագրի) մեջ անհրաժեշտ է ընդգրկել նաև արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների ուղղության զարգացման հարցը:
Հիշենք Վ. Պուտինի ելույթներից մեկի ժամանակ կարծիքն այն մասին, որ արևային համակարգերի լայնամասշտաբ կիրառումը հեռանկարային է, սակայն դյուրին չէ նրանց սպասարկումը: Եվ եթե, ըստ Վ. Համազասպյանի, լուծված է իր համակարգերի դյուրին սպասարկման խնդիրը, ապա կարելի է ասել, որ նրանց մասսայական կիրառումը այլընտրանք չունի:
Կարծում եմ, որ «արևային ուղղության» հայ-ռուսական համատեղ զարգացումը բազում առումներով շահավետ և հեռանկարային է երկու երկրների համար, որոնք էլ, անշուշտ, ամենայն լրջությամբ կվերաբերվեն բաց նամակի առաջարկությանը:


Լյուդվիգ ԱՆՏՈՆՅԱՆ
Սովետական ֆիզիկոս
ք. Աբովյան

Դիտվել է՝ 2701

Մեկնաբանություններ