Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՀ-ն 1-ին անգամ մասնակցում է unBound Digital 2014 միջազգային տեխնոլոգիական համաժողովին

ՀՀ-ն 1-ին անգամ մասնակցում է unBound Digital 2014  միջազգային տեխնոլոգիական համաժողովին
25.11.2014 | 18:01

Նոյեմբերի 25-ին Լոնդոնում ընթանում է unBound Digital 2014 միջազգային համաժողովը, որին առաջին անգամ մասնակցում են հայկական տեխնոլոգիական սկսնակ ընկերությունները՝ հանդես գալով երկիրը ներկայացնող ընդհանուր տաղավարով: Մասնակիցների թվում են Wicastr, SoloLearn, AVT Mobile, Instigate, Agnian, menu.am, Lionsharp, Twenty Something London, News Deeply, Gitoon կազմակերպությունները:

Հայկական սկսնակ կազմակերպությունների մասնակցությունը միջոցառմանը համակարգում և կազմակերպում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը՝ Գրանատուս Վենչուրս ընկերության հետ համատեղ՝ նպատակ ունենալով աջակցել սկսնակ ընկերություններին, հնարավորություն ընձեռելներկայանալ միջազգային ասպարեզում, ձեռք բերելնոր գործընկերներ ու ներդրողներ, զարգացնել իրենց նախագծերը:

Տեղեկացնենք, որ unBound Digital միջոցառումը համախմբում է թվային աշխարհի առաջնորդներին և սկսնակներին: Այս տարիայն միավորում է 800 ձեռներեցների, ներդրողների, տեխնոլոգիական ոլորտի առաջատարների և սկսնակ կազմակերպությունների: unBound Digital 2014-ն ունի պատվիրակություններ Չեխիայից, Լիտվայից, Էստոնիայից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից, Հայաստանից և Սինգապուրից:

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ