Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայաստանը մասնակցել է «ITB Berlin – 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցել է «ITB Berlin – 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
12.03.2018 | 16:08

Բեռլինում մարտի 7-11-ն անցկացվեց «ITB Berlin – 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին այս տարի ևս մասնակցեցին հայկական շուրջ 30 զբոսաշրջային ընկերություններ, հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, անհատ տուր-օպերատորներ: Նրանք ներկայացրին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և այդ ոլորտի հնարավորություններին վերաբերող մի շարք փաթեթներ՝ ներկայանալով որպես թե՛ Հայաստանում և թե՛ տարածաշրջանային համատեղ զբոսաշրջային ծրագրեր իրականացնող ընկերություններ:


Մարտի 9-ին Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ տեղի ունեցավ «Բացահայտի՛ր Հայաստանը» խորագրով շնորհանդես գործարար ոլորտի ներկայացուցիչների համար։
Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր ելույթում անդրադարձավ Հայաստանի զբոսաշրջային գրավչությանը, ինչպես նաև 2017թ. այս ոլորտում երկրի գրանցած զգալի հաջողություններին: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի Մարքեթինգի ղեկավար Աստղիկ Չապլինը:
Միջոցառմանը ներկա էին զբոսաշրջության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, բլոգերներ և այլն: Մասնակիցները ծանոթացան հայկական զբոսաշրջային հնարավորություններին, երկրի հարուստ մշակութային ժառանգությանը: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հայկական գինու և ազգային ուտեստների համտես:


Տեղեկանք. Մասնակիցների թվով աշխարհում ամենախոշոր «ITB Berlin» ցուցահանդեսն անցակացվում է 1966թ. ի վեր։ Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են շուրջ 190 երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։
Ցուցահանդեսի նպատակն է տարբեր երկրների զբոսաշրջային ուղղությունների և կարողությունների, զբոսաշրջային և գործնական ճանապարհորդությունների համար նախատեսված վերջին նորարարությունների ներկայացումը, զբոսաշրջային նոր շուկաների բացահայտումը:

Դիտվել է՝ 2853

Մեկնաբանություններ