Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչպես է կառավարությունը և հարգելու, և հարկելու «էլիտարներին»

Ինչպես է կառավարությունը և հարգելու, և հարկելու «էլիտարներին»
13.11.2018 | 18:46

Այսօր խորհրդարանում 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում հարուստները շատ հարկեր պետք է վճարեն: «Մենք ունևոր հատվածին հարգելու օրակարգն ընդունում ենք, և հարկային օրենսդրության փոփոխության փաթեթով եկամտահարկով բաց թողնված մասը 100 տոկոսով կլրացնենք գույքահարկում արվող փոփոխությունների տրամաբանության մեջ: Այո, մենք կստեղծենք հնարավորություններ, որպեսզի, այսպես կոչված, էլիտար թաղամասերը, էլիտար թաղամասերում գտնվող էլիտար տները և էլիտար ունեցվածքները հարկվեն բոլորովին այլ կերպ: Եվ ըստ էության մենք ունենք հաշվարկ, որ գույքահարկով հարկվող գույքի մի տոկոսի նկատմամբ գույքահարկի արդար դրույքաչափ սահմանելով, երկրում հավաքագրվող գույքահարկի չափը կկրկնապատկենք: Այսինքն՝ եթե այդ ճոխ անշարժ գույքի մեկ տոկոսը մենք հարկենք այլ տրամաբանության մեջ, կարող ենք կրկնապատկել գույքահարկի ծավալը»,- հայտարարեց Փաշինյանը։


Սա ոչ այլ ինչ է, քան, այսպես ասած, «շքեղության հարկ», որը նախորդ գրեթե բոլոր իշխանությունների «գլխով» անցել է, սակայն, այդ նախագծն այդպես էլ խորհրդարանում չի հաստատվել։ Մի պարզ պատճառով, քանի որ խորհրդարանում են հիմնականում եղել դրա «հասցեատերերը»՝ մեծահարուստները, որոնց բացարձակ ձեռնտու չէր իրենց շքեղությունների համար բարձր հարկեր վճարել։ Սակայն դեռ այն ժամանակ հարց էր դրվում, թե ինչպես են որոշելու, օրինակ, ում կոստյումը, մեքենան է առավել շքեղ կամ ինչ արժողության շարժական կամ անշարժ գույքն է շքեղ համարվում։


Այսօր ոչ թե առանձին պատգամավորներ են շքեղության հարկման մասին հայտարարում, այլ, իշխանությունը, ինչը նշանակում է, որ դա հաստատապես կյանքի կկոչվի։ Սա գուցե զսպի նաև այդ մեծահարուստների ախորժակը, որ միանգամից 10 գերթանկարժեք մեքենա չպահեն, 3 ու ավելի պալատների ու վիլլաներ հիշեցնող տներ չկառուցեն։ Միայն թե այս անգամ էլ մե՜ծ խնդրի առաջ է կանգնելու կառավարությունը, ինչպես է որոշելու «էլիտար տներից» ո՞ր մեկն ավելի շատ պետք է հարկվի, ո՞րն է առավել կամ պակաս էլիտար։ Վարչապետն ասում է նաև, որ «էլիտար ունեցվածք» ունեցողներին են շատ հարկելու։ Իսկ սա իսկական գլխացավանքի «բույն» է կառավարության այն գերատեսչության գլխին, որը պետք է որոշի «էլիտար ունեցվածքի» չափորոշիչները և «ունևոր հատվածին հարգելու» սահմանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ