«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Տրամաբանություն չպետք է փնտրել այնտեղ, որտեղ չկա

Տրամաբանություն չպետք է փնտրել այնտեղ, որտեղ չկա
16.11.2018 | 02:51

Նախօրեին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտարարեց, թե չեն հասկանում` ինչու են նախկին իշխանությունները «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը սկսել ճանապարհի ամենադյուրին և ամենաբարվոք հատվածներից, երբ նոր որակի ճանապարհի կարիք կար լեռնային գոտիներում: Ընդհանրապես «Հյուսիս-հարավ» ճանապարհի թնջուկը շատ դժվար է վերծանել։ Մինչ նախորդների տրամաբանությունը հասկանալը, պետք է ուսումնասիրել, թե քանի վարկ է փոշիացվել այդ ճանապարհներին, որոնք մինչ այսօր այդպես էլ չեն կառուցվել։ Նախարարի վկայակոչած ամենադյուրին հատվածի կառուցման համար այդքան վարկ ենք վերցրել, իսկ ինչ կլինի, երբ հերթը հասնի Սյունիքով անցնող ճանապարհին, երբ պետք է կառուցվեն թունելներ, կամուրջներ, այլ խոսքով, ծախսատար աշխատանքներ են պահանջվելու։


Ճանապարհի ընդհանուր երկարությունը պետք է լինի 556 կիլոմետր, որի 10 տոկոսն էլ չի կառուցվել։ Այս տեմպերով նվազագույնը 30 տարի պետք է զբաղվենք այս ճանապարհի շինարարությամբ։ Ժամանակը դեռ ոչինչ, խնդիրն այն է, թե որքան վարկ կրկին կմնա մեր երկրի վտիտ «վզին»։ Որոշ հաշվարկներով` այս ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ է շուրջ 4 մլրդ դոլար, բայց մինչ հերթական վարկը վերցնելը, այս կառավարությունը պետք է ուսումնասիրի նույն նպատակի համար վերցված վարկերի ճակատագիրը, ու շատ մեծ է հավանականությունը, որ նախնական հաշվարկներով սահմանված 4 մլրդ դոլարն էլ չբավականացնի։ Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհաշինական ծրագրի համար 5 վարկ են վերցրել՝ 518 մլն 443 հազար դոլար արժողությամբ, բայց կառուցել են 50 կմ, այն էլ՝ բավական անորակ:


Ամենավատն այն է, որ այս վարկերը գրպանած նախորդ կառավարությունների որոշ անդամներ հնարավոր է վաղուց երկրում էլ չեն, նրանք այդ վարկերի հետ «ցնդել» են, բայց փոշիացրած գումարները, պետական պարտքի տեսքով, մնացել են մեր ու մեր երեխաների ուսերին։ Այնպես որ, կառավարությունը զուր ջանքեր թող չգործադրի այս ամենում տրամաբանություն փնտրելու համար, ճիշտ կլինի գնա ոչ միայն այս, այլև 7 մլրդ դոլարի պետական պարտքի ուսումնասիրման ճանապարհով։ Իրական կոռուպցիայի բացահայտումն այստեղ է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ