Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Երեխաներին տեսակապով սիրելու հա՞րկն ումից եք պահանջելու

Երեխաներին տեսակապով սիրելու հա՞րկն ումից եք պահանջելու
20.11.2018 | 03:34

Արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիների փողերը ոչ թե տանտիկինները, այլ նախ և առաջ պետությունը կհաշվի՝ նախապես վերցնելով ուղարկված գումարի որոշակի տոկոսը: ՊԵԿ-ի կողմից շրջանառության մեջ դրված տրանսֆերների հարկման մեխանիզմների գաղափարը ենթադրում է, որ անգամ որպես նվեր ուղարկված գումարը հարկվելու է 23 տոկոսի չափով: Համեմատության համար նշենք, որ անգամ Ամերիկայում մինչև 5000 դոլարի տրանսֆերը չի հարկվում, իսկ դրանից բարձր գումարի փոխանցման դեպքում հարկման ենթակա է փոխանցման 0,02-0,04 տոկոսը, որը մոտ 500 անգամ պակաս է նոր կառավարիչների ներկայացրած թվերից:


Անչափ հետաքրքիր կլիներ իմանալ, թե նման գաղափար շրջանառողներն ինչ տրամաբանությամբ են առաջնորդվել,՝ հստակ իմանալով, որ պետության առաջարկած աշխատանքային լավ պայմաններից ելնելով չէ, որ մեր հայրենակիցները զրկվել են տնից ու տեղից և արտագնա աշխատանքի մեկնել: Կարծում եմ, դրսում ապրող հայ տղամարդիկ ու նրանց հարազատները դեմ չէին լինի օտար պետությունում իրենց վաստակածի 23 տոկոսը նվիրելուն հայրենի բյուջեին, բայց մեկ պայմանով. եթե պետությունը փոխհատուցեր զինվոր որդուն բանակ ճանապարհելիս նրա կողքին չլինելու, դստեր ձեռքը բռնած առաջին դասարան չտանելու, հարազատի հուղարկավորությանը կամ հարսանիքին չմասնակցելու, թոռներին կամ երեխաներին Skaype-ով սիրելու բարոյական վնասը:
Հանրապետության մի շարք գյուղերում գարնանացանի ու աշնան քաղոցի ժամանակ դաշտերում աշխատող տղամարդ չես գտնի: Կանայք մեծ պատասխանատվությամբ իրենց ուսերին են տանում ընտանիքի ու համայնքի հոգսը, մտածում օրվա հացի մասին, իսկ ամուսինների ուղարկած գումարը փայփայելով պահում ձմռան ծախսերի, ջեռուցման, Նոր տարվա սեղան բացելու, հողի հարկ վճարելու և այլնի համար: Եվ այս ամենից հետո ասել, թե ձեր աշխատածի որոշակի հատվածը պետությանը տվեք, ապա նոր մտածեք այդ պետության քաղաքացի համարվող ձեր զավակների մասին, ստորացուցիչ է:


Նմանօրինակ գաղափար շրջանառվել է նաև նախորդ իշխանությունների ժամանակ, ինչին հակընդդեմ խոսում էին այժմ կրկին դա քննարկման դաշտ տեղափոխող նոր կառավարիչները: Հուսով ենք՝ գաղափարը կյանքի չի կոչվի, այլապես իշխանություններն իրենց իսկ ձեռքով նոր իշխանափոխության սկիզբ կդնեն: Եվ այս անգամ ոչ թե Հայաստանի ու Փաշինյանի մասին աղվոր կարծիք ունեցող և բարեկեցիկ կյանքով ապրող սփյուռքահայերը կգան ցույցեր անելու, այլ չարքաշ կյանքով ապրող ու գրոշներ վաստակող «խոպանչիները»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ