Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է»

«Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է»
04.12.2018 | 00:16

«Նրանք օտարացան ու հետ քաշվեցին: Ինչու՞ եք անօրենությունների վրա նոր վերքեր ավելացնում: Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ` տրտմության: .... Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները` հրո ճարակ, թշնամի ցեղերից ավերված ու ամայացած, ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում» (Եսայի 1; 4-7)։


Եսայու մարգարեությունը կարծես մեր ազգի համար շարադրված լինի:
Մենք օտարացանք Աստծո համար, մեր հայացքները դարձրինք կռապաշտությանը, խոսքերով պաշտեցինք Նրան, իսկ գործերով ատելի դարձանք, արտաքնապես ազգասիրություն քարոզեցինք, իսկ ներքնապես դավաճանեցինք մեր սուրբ հայրենիքին, և Աստծո բարկությունը շարժվեց, և մեր Հայաստան աշխարհի մեծ մասը ստրկության մատնվեց հակաքրիստոս թուրքերին, և դարձանք դարավոր թշնամիներ:


Մեր արևմտյան երկիրն ավերակ է, ուրիշներն են ուտում մեր հողի բարիքը, նրանցից ենք խնդրում թույլտվություն, որպեսզի այցելենք մեր երկիրն ու մեր ավերված կամ, լավագույն դեպքում, կիսավեր սրբավայրերը, գնալով այնտեղ, տրտմում ենք, ցավ ապրում, վշտանում, բայց երբեք չենք հարցնում` ինչու՞: Հանճարները ազգերին, ժողովուրդներին, մարդկանց երեք մասի են բաժանել` հիմարներ, խելացիներ, իմաստուններ, և ասել են. «Հիմար են այն ազգերը, ժողովուրդները, մարդիկ, որոնք անընդհատ նույն սխալը գործելով` չեն խրատվում, խելացի են նրանք, որ իրենց սխալների վրա են սովորում, իսկ իմաստունները սովորում են ուրիշների սխալներին նայելով»: Մեր ազգի պատմության ընթացքում, երբ եղել ենք միասնական, երբեք չենք մատնվել պարտության, որովհետև մեր պատերազմը եղել է «վասն հավատի և վասն հայրենյաց», երբ պառակտված ենք եղել, ընչաքաղցության մոլուցքի մեջ, ստրկացել ու ստորացվել ենք օտար նվաճողների կողմից: Հիշենք բազմաթիվ դեպքերից մեկը` Արշակ Բ թագավորին և Վասակ իշխանին, որոնց Տիզբոն կանչեց պարսից Շապուհ II արքան, և այնտեղ դաժան վախճան ունեցան: Այսօրվա Տիզբոններն էլ Եվրոպա, ԱՄՆ... Մի՞թե չենք խրատվել մեր պատմությունից ու անընդհատ նույն սխալներն ենք կրկնում, մի՞թե այդքան սրտացավ են մեր նկատմամբ նրանք, որոնց ճնշման ներքո ազգասպան աղանդավորներին ենք հանդուրժում, հիմա էլ այլասերվածներին ու ազգադավ ՀԿ-սորոսականներին պետք է հանդուրժենք: Այսօր ծաղրվում է առաքինությունը և քարոզվում մեղքը, ակնհայտ չէ՞, որ նրանք ո՛չ թե ուզում են պաշտպանել մեզ, այլ կործանել և դժոխքի կրակների մատնել. մի՞թե ցանկանում ենք այս փոքրիկ ծվեն Հայրենիքն էլ մատնել ստրկության: Փտող օրգանը հեռացնում է բժիշկը վիրահատության միջոցով, որպեսզի ողջ մարմինը չապականվի, փտող ազգի կործանումը կանխելու համար Երկնավոր Բժիշկը` Աստված, դիմում ցավոտ վիրահատության` կոտորած-պատուհասների:


Ազգից ներս այս փտախտ արատները ներմուծելով, նրանց պաշտպանության ու բարգավաճման համար օրենքներ գրելով, նպաստավոր պայմաններ ստեղծելով, հայոց ազգի համար մի նոր ցեղասպանություն է նախապատրաստվում այսօրվա իշխանիկների կողմից, որոնք իրենց տերերին ու սատանային հաճոյանալու համար պատրաստ են մի ամբողջ ազգ կրակին տալու:


Մի քանի կոպեկ շահի համար հայերը միմյանց են սպանում` հաստատելով իրենց կռապաշտ լինելը, ժամանակին մեր սուրբ հայրերը հավատքի, հայրենիքի համար էին իրենց կյանքը զոհում, այսօրվա մարդը` փորի ու փողի: Տարատեսակ հոգեսպան ակումբների, հեռուստատեսության, համացանցի, խաղատների միջոցով փչացածության ենք մատնում մեր սեփական ազգին` Աստծո բարկությունը կուտակելով մեզ վրա: Շրջապատված լինելով թշնամի թրքախոս ու թրքակերպ ազգերով` մենք իրավունք չունենք պառակտելու մեզ, ինչպես Հիսուս է ասում. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12; 25): Քրիստոսի այս խոսքերի մեջ մենք կարող ենք գտնել մեր ազգի պատմության ողջ կորուստը:


«Եթե Զորությունների Տերը մեզ սերունդ թողած չլիներ, կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին: Լսեցե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծո օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ», - ասում է Եսայի մարգարեն: Եվ իսկապես, եթե չլիներ Աստծո ողորմությունը, կկորչեինք պատմության հոլովույթում ոչնչացած ազգերի պես, բայց մենք ինչպե՞ս ենք պատասխանում Նրա ողորմությանը: Ապա շարունակում է մարգարեն. «Եթե ազնիվ ալյուրի հաց մատուցեք Ինձ` զուր է լինելու. ձեր խնկերն էլ պիղծ են Ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները և տոնական մեծ օրերը ևս անընդունելի են Ինձ. ձեր պահեցողությունն ու հանգիստը, ձեր ամսամուտներն ու տոները ատեց Իմ Հոգին: Կշտացել եմ ձեզնից, այլևս չեմ ների ձեր մեղքերը: Երբ աղոթքի համար դեպի վեր բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով: Լվացվեցե՛ք, մաքրվեցե՛ք, Իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին: Սովորեցեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեցեք, փրկեցե՛ք զրկվածի՛ն, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն: Եկե՛ք խոսենք իրար հետ,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա Ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ: Եվ եթե հոժար լինեք ու լսեք Ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները. իսկ եթե չկամենաք Ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս» (Եսայի 1; 9 -20):


Տեր Աստված Եսայի մարգարեի միջոցով մեզ պատգամ է ուղղում, և եթե ընդունենք Նրա անսուտ Խոսքը, հավատարիմ է Նա և կների մեր բոլոր մեղքերն ու անօրենությունները, կլսի մեր աղոթքները և կորուսյալ հայրենիքը կվերադարձնի մեզ: Այժմ ընտրությունը մերն է, ցանկանում ենք, թե ոչ. կամ կդադարենք ազգը մի քանի կոպեկի դիմաց պղծելու նպատակով գնալ Տիզբոն-Եվրոպա, ԱՄՆ..., կվերահաստատենք մեր հավատքի ուխտը Աստծո հետ, կհեռանանք մեր կյանքի անօրեն ընթացքից և Աստծո ողորմությանը կարժանանանք հավիտենական կյանքի համար, կամ վերահաս պատիժն այլևս անխուսափելի պիտի լինի մեզ համար: Ըստ մեր ընթացքի կստանանք այն, ինչին արժանի ենք:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1568

Մեկնաբանություններ