Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մենք մեղանչում ենք մեծամտությամբ

Մենք մեղանչում ենք մեծամտությամբ
05.02.2019 | 00:23

Երբևիցէ մտածե՞լ եք, թե ինչու չենք ապրում առաքինի և սուրբ կյանքով: Ինչի՞ց է, որ մենք հաճախ գործում ենք ընդդեմ Տիրոջ կամքի:
Հարաժամ մեղանչում ենք, զղջում ենք, ապաշխարում ու ... նորից մեղանչում: Արթնությունը` լուսավոր ու զվարթ, տևում է ակնթարթներ, որ գալիս են ու անցնում… և նորից պատում է մեղքի խավարը, նորից ծառայություն չարին: Ո՞րն է պատճառը: Մի՞թե մենք չենք մտահոգվում դրա մասին: Կամ այստեղ մի գաղտնի՞ք կա: Ի՞նչ պիտի անենք:


Հաճախ ենք լսում այս հարցը, բայց չենք փնտրում պատասխան, որը անշու՛շտ կա: Մենք լսել ենք, որ պիտի բարեպաշտ կյանքով ապրենք, ինչի համար պետք են ոչ քիչ ջանքեր, կարդում ենք դրա մասին, գիտենք տերունական պատվիրանները, լսում ենք քահանային, որը հորդորում է մեզ պահել դրանք, խոստանում ենք անկեղծորեն, որ այս պահից սկսած պիտի փոխվենք, բայց... ոչինչ չի ստացվում: Նորից ենք մեղք գործում և վշտացնում Տիրոջը: Սրտանց ավելի լավը լինելու ճիգեր ենք գործադրում, որ ընթանանք Աստծո Արքայության ուղիով, բայց իրականում ոչ մի առաջընթաց: Կա՛ այստեղ գաղտնիք, որ մենք անպայման պիտի իմանանք: Եվ այդ գաղտնիքի՝ մեզ վաղուց տրված բանալին Մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի այս խոսքերն են. «Առանց Ինձ ոչինչ չեք կարող անել» (Հովհ. 15;5): Ահա, թե ինչու չի ստացվում…, որովհետև մենք` կուրացած ինքնահավանությամբ, մոռանում ենք, որ բոլոր առաքինությունների առաջին աստիճանը խոնարհությունն է:


«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Աստծո Արքայությունը». սրանից են սկսվում մեր Ճշմարիտ երջանկության պատվիրանները: Ի՞նչ ասել է` լինել հոգով աղքատ: Դա ուղղակի նշանակում է սեփական հոգևոր որակների մասին ունենալ շատ համեստ ու խոնարհ կարծիք, սեփական անձը համարել ոչնչություն՝ որպես ամենահետին մեղավոր, նշանակում է ունենալ հպարտությանն ու եսասիրությանը հակառակ հատկանիշներ:
Ինչու՞ նրանցը` «հոգով աղքատներինն է» Աստծո Արքայությունը: Քանզի հոգով խոնարհը, գիտակցելով իր մեղավոր անձի անարժանությունը, ամբողջապես հանձնվում է Շնորհի առաջնորդությանը` չվստահելով սեփական հոգևոր ներուժին, իսկ Աստծո Շնորհը հասցնում է նրան Արքայություն:


Ինչու՞ ենք, ուրեմն, արհամարհում դեպի իրական և կատարյալ երջանկությունը տանող այս ուղին: Ամեն մարդ օժտված է իր կարողությունները բացահայտելու և կատարելագործելու ձգտումով: Այն օգտակար է, երբ մղում է մեզ հոգևոր-բարոյական կատարելագործման: Բայց մեր մեղսահակ բնությունն ու եսասիրությունը չարաշահում են այդ ձգտումը, և սեփական անձի գերազանցության նկատմամբ անկարգ սիրուց առաջանում է զանազան կերպերով արտահայտվող հպարտությունը: Ինքնախաբեություն է, երբ մենք, մեզ մեղավոր համարելով, կարծում ենք, թե չենք հպարտանում: Իրականում մենք մեղանչում ենք մեծամտությամբ, երբ չենք ընդունում Աստծուն՝ որպես Ամենակալ Տիրոջ և բոլոր բարիքների Աղբյուրի: Չենք մտածում, որ ամբողջությամբ կախված ենք Նրանից, և չենք վստահում մեր կյանքը Նրան: Առաջնահերթ չենք դիմում Տիրոջը` հայցելու Նրա Շնորհը և օգնականությունը, այլ հենվելով միայն սեփական ուժերին, օգնություն ենք փնտրում ուրիշներից և, անհուսությունից խելագարված, դիմում ենք գուշակներին: ՈՒղղակի դիմել սատանայի օգնությանը. դա արդեն սարսափելի մեղք է, անարգանք Աստծո մեծության հանդեպ:


«Հոգով աղքատը,- երանելի Մակար Եգիպտացու խոսքերով,- մշտապես խոնարհամիտ է և, փշրված սրտով գիտակցելով սեփական ոչնչությունը, միշտ իր աչքի առաջ տեսնում է իր` մեղքերից խոցված հոգու վերքերը»: Եթե մենք մեզ մեղավոր ենք կոչում, հնարավո՛ր է, որ համարում ենք մեղավոր, սակայն այդ զգացումը դեռ շատ հեռու է ճշմարիտ խոնարհությունից, քանզի «սիրտը փորձվում է, երբ ուրիշները անպատվում են»: Մեզնից ո՞վ կպարծենա, որ կարող է համբերել որևէ հանդիմանության կամ վիրավորանքի, ինչի պատճառով կորցնում ենք ինքնատիրապետումը, ընկնում հուսահատության գիրկը և հասնում այնպիսի վիճակի, որ կորցնում ենք առողջությունը: Սրանից է, որ մենք շատ խռովկան ենք: Իսկ եթե ուշադիր քննենք, կտեսնենք, որ մեր խռովկանությունը առաջանում է հիմնականում եսասիրությունից: Ահա թե չարիքը որն է: Մենք շատ փառասեր ենք, սիրում ենք գովասանքներ, իսկ լավագույն դեպքում՝ մեր կարծեցյալ արժանիքների լռելյայն ճանաչում՝ առանց որևէ մեկի կողմից դույզն-ինչ նկատողության, փոխանակ գոհանանք Տիրոջից, որ այլոց միջոցով մեր աչքերն է բացում` տեսնելու մեր թերությունները:


Ակնկալելով հավանություն ու գովասանք և չստանալով դրանք՝ մենք սրտնեղում ենք, կորցնում հանգիստը և, տարված լինելով ինքնամեծարմամբ, լցվում ենք նախանձով այլոց արժանիքների նկատմամբ: Մենք ուղղակի տանել չենք կարող նրանց` գովասանքի արժանի ընդունակությունները և ամեն կերպ փորձում ենք նվաստացնել ու սևացնել, ամեն կերպ արժեզրկել ու վատ իմաստով մեկնաբանել դրանք: Իսկ նրանց թերի կողմերը, ընդհակառակը, մանրադիտակով ենք դիտարկում և սաստիկ անհանդուրժողությամբ ենք վերաբերվում դրանց: Այստեղից էլ սկիզբ է առնում մի ծանր մեղք՝ ուրիշներին դատելը՝ մեր հոգու չար բորոտությունը:

Ռուսերենից թարգմանեց՝
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 1480

Մեկնաբանություններ