Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
11.02.2019 | 22:29

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները: ՊՆ նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Դավիթ Տոնոյանը կարևորել է կողմերի միջև լարվածության աճի նվազման, միջադեպերի կանխարգելման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ու միջազգային հանրության դերակատարումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է տարածաշրջանային հակամարտություններում հումանիտար գործողությունների, մասնավորապես՝ ականազերծման, անհայտ կորածների շուրջ տեղեկատվության հայթայթման ու փոխանակման գործընթացների կարևորությունը: Տոյվո Կլաարը վստահեցրել է, որ Եվրամիությունը ուժերի ներածին չափով շարունակելու է օժանդակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին: ՊՆ նախարարը հյուրին է ներկայացրել նաև Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության նպատակը, ձևաչափը և խնդիրները:

Դիտվել է՝ 1897

Մեկնաբանություններ